Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Ասուրեթի գյուղում օդապարիկը հարվածել է բարձր լարման էլեկտրահաղորդման գծին, ինչի հետևանքով թռչող սարքում գտնվող բոլոր երեք անձինք՝ երկու վրացի և մեկ լեհ, զոհվել են։ Զոհվածների թվում է «Իմեդի» հեռուստաընկերության օպերատոր Միշո Բիձինաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Ասուրեթիում քաղաքապետի ներկայացուցիչ Արմազ Մետրևելին «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, և կատարվում են քննչական գործողություններ։
«Մահացածների ինքնությունը դեռ հայտնի չէ, թեև նրանք տեղացիներ չեն։ Մինչ օրս Ասուրեթիում օդապարիկ չենք տեսել։ Եկել է Մանգլիսիի կողմից և հարվածել բարձր լարման աշտարակին։ Այսօր ուժեղ քամի է, և կարծես թե դա է դարձել բախման պատճառը»,- ասել է քաղաքապետի ներկայացուցիչը։
Օդապարիկը Փոթիի կենտրոնական հրապարակից այսօր է օդ բարձրացել և պետք է թռչեր մինչև Կախեթի։ Սա նախապատրաստական, փորձնական թռիչք էր, որից հետո օդապարիկում գտնվող վրացի Ռ. Ու.-ն և լեհ Կ. Զ.-ն պատրաստվում էին օդապարիկով ամենաերկար տարածությունը թռչելու համաշխարհային ռեկորդ սահմանել։

