Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական պաստառներին՝ հայտարարելով, որ անընդունելի է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սարսափելի հետևանքները պատկերող լուսանկարների օգտագործումը քաղաքական գովազդի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում և անընդունելի է համարում քաղաքական գովազդում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անողոք պատերազմի սարսափելի հետևանքները, հազարավոր անմեղ մարդկանց տառապանքը և արյան, եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումը պատկերող լուսանկարների օգտագործումը։
Վրաց ժողովուրդը կարող է չվախենալ նոր պատերազմից, քանի դեռ Ուկրաինան դիմադրում է ռուսական ագրեսիային։ Այս դիմադրության սարսափելի գինը նաև Վրաստանի խաղաղության գինն է»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ուկրաինայի իշխանությունը Վրաստանի կառավարությանը և «Վրացական երազանքին» կոչ է անում ներքաղաքական պայքարում ձեռնպահ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ շարունակվող ագրեսիվ պատերազմի թեման օգտագործելուց։
«Ուկրաինան հետևողականորեն, հաստատակամորեն և ամուր կերպով շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Մենք հուսով ենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցնեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով, իսկ վրաց ժողովուրդը կշարունակի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական կուրսը»,- նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։
Սեպտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, Թբիլիսիում հայտնվել են իշխող կուսակցության նոր նախընտրական պաստառները՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» գրությամբ։ Պաստառների մի կողմում պատկերված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռմբակոծված տաճարը, իսկ մյուս կողմում՝ Սամեբան, որը, ըստ «Վրացական երազանքի» անդամների, կառուցել է Բիձինա Իվանիշվիլին։ Մյուս պաստառների վրա պատկերված է ավերված Մարիուպոլի աշտարակը, կողքին՝ Բաթումին, Խարկովի ռմբակոծված սպորտային համալիրը, կողքին՝ Ռուսթավիում նորակառույց նմանատիպ օբյեկտը և այլն։ Պաստառների սև ու սպիտակ կողմում, որտեղ գտնվում են ուկրաինական ավերված քաղաքներն ու շենքերը, խաչ է քաշված ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նախընտրական համարների վրա՝ 4, 5, 9 և 25, իսկ մյուս կողմում՝ «Վրացական երազանքն» է 41 համարով։
«Այո, որ Ռուսաստանի կողմից չռմբակոծվի, երեխաներ չսպանվի, հիվանդանոցներ չռմբակոծվի, եկեղեցիներ չռմբակոծվի ու նման զոհեր չունենանք, սա պետք է հիշեցնենք հասարակությանը։ ...
Հասարակությունը պետք է իմանա տարբերությունը՝ երբ իշխանությունը մեզ նման է վարվում, ինչ ենք ստանում և երբ իշխանությունն իրեն այլ կերպ է պահում, ինչ կարող է լինել»,- հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամոթալի է անվանել «Վրացական երազանքի» նոր պաստառները և ասել, որ դրանք պատրաստվել են «ԿԳԲ-ի դարբնոցում»։