Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը։ Լուկաշենկոն, ում նաև անվանում են «Եվրոպայի վերջին բռնապետ», յոթերորդ ժամկետով կզբաղեցնի նախագահի պաշտոնը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
Ընտրություններին մասնակցել են ևս չորս թեկնածուներ, որոնցից ոչ ոք իրական ընդդիմություն չի ներկայացրել։ Ըստ ԿԸՀ-ի՝ Սերգեյ Սիրանկովը հավաքել է ձայների 3,21%-ը, Օլեգ Գայդուկևիչը՝ 2,02%, Անա Կանոպացկայան՝ 1,86%, Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,74%։ Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների գրեթե 4%-ը։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 3-ին։ Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 85,7 տոկոս։ Արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել։
Քվեարկությունը դեռ շարունակվում էր, երբ Լուկաշենկոն մոտ հինգ ժամ տևած մամուլի ասուլիս էր հրավիրել։ BBC-ի լրագրողը նրան հարց է ուղղել Մարիա Կոլեսնիկովայի և Սերգեյ Տիխանովսկու մասին՝ նշելով, որ Լուկաշենկոյի հակառակորդներին կամ թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, կամ նրանք գտնվում են բանտում։
«Յուրաքանչյուր ոք ունի ընտրության իրավունք։ Սա ժողովրդավարություն է։ Ոմանք ընտրեցին բանտը, ոմանք՝ վտարանդիությունը։ Մենք երբեք ոչ մեկին չենք վտարել երկրից»,- ասել է Լուկաշենկոն։
Ընտրություններին պաշտոնական դիտորդներ չեն եղել ոչ ԵԱՀԿ-ից, ոչ էլ արևմտյան երկրներից։ Լուկաշենկոն ասել է, որ կառավարությունը հրավիրել է ԵԱՀԿ դիտորդներին, սակայն նրանք հրաժարվել են դիտորդական առաքելությունից։ Կազմակերպությունից պարզաբանել են, որ հրավերը ստացվել է քվեարկությունից ընդամենը 10 օր առաջ, ինչի պատճառով էլ հնարավոր չի եղել դիտորդական առաքելություն կազմակերպել։ Բացի այդ, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշում է, որ ընտրություններին հետևել են 52 երկրներից 86 օտարերկրյա և 44 361 տեղական դիտորդներ։
Եվրախորհրդարանը և արևմտյան երկրները չեն ճանաչում Բելառուսում անցկացված ընտրությունները։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը հայտարարել է, որ բելառուս ժողովուրդը «ընտրություն չուներ», իսկ Բունդեսթագում քվեարկությունն անվանել են այսպես կոչված ընտրություններ, որոնք «ոչ մի կապ չունեն ժողովրդավարական, սահմանադրական գործընթացի հետ»։
«Ձևական ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ էլ արդար»։
Ժողովրդավարությունը պահանջում է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք անցկացվում են մի հասարակությունում, որտեղ գերակայում են մարդու իրավունքները, հավաքների կամ խոսքի ազատությունը սահմանափակված չէ, և որտեղ բազմակարծիք լրատվամիջոցներն ազատ են գործում: Բելառուսում դա այդպես չէ», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ընտրությունները ճանաչել-չճանաչելը «ճաշակի հարց է», և նրա համար տարբերություն չկա, թե արդյոք Բելառուսի ընտրությունների արդյունքները կճանաչվեն Եվրոպական միությունում։