Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամոթալի է որակել «Վրացական երազանքի» նոր պաստառները, որտեղ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ավերված քաղաքներն օգտագործվում են նախընտրական քարոզչության համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«Ես երբեք չեմ տեսել այսքան ամոթալի, մեր մշակույթին, ավանդույթներին, պատմությանն ու հավատքին այդքան վիրավորող բան... Ինչ վիճակում պետք է լինես, ինչ ողորմելի վիճակում, որ քո ժողովրդին լկտի ու անամոթ կերպով ներկայացնես ԿԳԲ-ի դարբնոցում պատրաստված պաստառ: «Արժանապատվորեն» դեպի դժողք»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Facebook սոցիալական ցանցում։
Թբիլիսիում հայտնվել են իշխող կուսակցության նոր նախընտրական պաստառները՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» գրությամբ։ Պաստառների մի կողմում պատկերված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռմբակոծված տաճարը, իսկ մյուս կողմում՝ Սամեբան, որը, ըստ «Վրացական երազանքի» անդամների, կառուցել է Բիձինա Իվանիշվիլին։ Մյուս պաստառների վրա պատկերված է ավերված Մարիուպոլի աշտարակը, կողքին՝ Բաթումին, Խարկովի ռմբակոծված սպորտային համալիրը, կողքին՝ Ռուսթավիում նորակառույց նմանատիպ օբյեկտը և այլն։
Պաստառների սև ու սպիտակ կողմում, որտեղ գտնվում են ուկրաինական ավերված քաղաքներն ու շենքերը, խաչ է քաշված ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նախընտրական համարների վրա՝ 4, 5, 9 և 25, իսկ մյուս կողմում՝ «Վրացական երազանքն» է 41 համարով։
«Այո, որ Ռուսաստանի կողմից չռմբակոծվի, երեխաներ չսպանվի, հիվանդանոցներ չռմբակոծվի, եկեղեցիներ չռմբակոծվի ու նման զոհեր չունենանք, սա պետք է հիշեցնենք հասարակությանը։ ...
Հասարակությունը պետք է իմանա տարբերությունը՝ երբ իշխանությունը մեզ նման է վարվում, ինչ ենք ստանում և երբ իշխանությունն իրեն այլ կերպ է պահում, ինչ կարող է լինել»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն քննադատություններին։
Մդինարաձեն կարծում է, որ սոցցանցում պաստառները բացասական են գնահատում միայն «ազգային շարժման ակտիվիստները»։