Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին տալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն որոշ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ այն պայմանով, որ կառավարությունը էական քայլեր կձեռնարկի բարեփոխումների իրականացման առումով։ Սա իսկապես տոնական օր է Վրաստանի համար։ Հաճախ, երբ մենք կարգավիճակ ենք տալիս, կամ խորհուրդ, ասում ենք, որ դեռ մի քանի քայլ կա անելու: Սա մանրամասն ներկայացված է հանձնարարականում: Սա իսկապես հսկայական քայլ է Վրաստանի համար և ընդգծում է Վրաստանի բնակչության մեծամասնության տպավորիչ և շատ հստակ դիրքորոշումը Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր քաղաքական առաջնորդներին, իշխանությանը, ընդդիմությանը, խորհրդարանին, նախագահին, քաղաքացիական հասարակությանը, ձեզ, լրատվամիջոցներին, բայց,
առաջին հերթին ի սրտե շնորհավորում եմ Վրաստանի բնակչությանը, այն մարդկանց, ովքեր հաստատակամորեն և հետևողականորեն աջակցում են Վրաստանի եվրոպական ուղուն։
Սա Վրաստանի բնակչության եվրոպական ապագայի նկատմամբ Եվրոպական միության ամուր աջակցության և վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացի մեծ ճանաչումն է»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։
Վրաստանի նախագահը նույնպես արձագանքել է որոշմանը։
«Ուրախ եմ վրաց ժողովրդի հետ միասին և ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Որպես նախագահ՝ ես կշարունակեմ խաղալ իմ դերը՝ որպես եվրոպամետ առաջնորդ, ավելի քան երբևէ՝ խթանելու և շարունակելու այն բարեփոխումները, որոնք դեռևս անհրաժեշտ են»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։
Անցյալ տարի Եվրոպական միությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և թեկնածուի կարգավիճակ ստանալու համար առաջ քաշեց 12 կետից բաղկացած նախապայմաններ։ Վրաստանի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած եզրակացության մեջ առաջնահերթություններից էին քաղաքական բևեռացման դադարեցումը, դատական բարեփոխումների իրականացումը, ապաօլիգարխացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության ապահովումը և այլն։
Այսօր հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային սկսել Եվրոպական միությանն անդամակցելու բանակցությունները։