«Վրաստանի լուրերի» գաղտնիության փաստաթուղթը նկարագրում է, թե ինչ տեղեկություններ է խմբագիրը ստանում օգտատերից և ինչպես կարող է օգտագործել գրանցված տվյալները աջակցության էջում ներդրում կատարելիս կամ կայք մուտք գործելիս։
Ի՞նչ տվյալներ ենք մենք հավաքում:
Այն տեղեկությունից բացի, որն արտացոլվում է google analytics-ում այն բանից հետո, երբ դուք մուտք եք գործում «Վրաստանի լուրերի» կայք և ինքնաբերաբար գրանցվում է մեր սերվերում (բրաուզերը, որից օգտվել եք կայք մուտք գործելու համար, IP հասցեն, կայքը, որտեղից տեղափոխվել եք, որ էջերն եք այցելել մեր կայքում, ինչպես նաև երբ և որքան ժամանակ եք մուտք գործել), խմբագիրներին հասանելի կլինեն նաև այն տվյալները (անուն, ազգանուն, էլ. հասցե), որոնք դուք ինքներդ կտրամադրեք ներդրում կատարելիս:
Ինչպես նաև «Վրաստանի լուրերը» կարող է ստանալ ձեր տվյալները, եթե՝
- Մասնակցեք մեր հարցումներին, հետազոտություններին, մրցույթներին,
- Բաժանորդագրվեք «Վրաստանի լուրերի» սոցիալական մեդիայի էջերին,
- Թողնեք մեկնաբանություն կայքում կամ սոցիալական ցանցերի էջերում,
- Գրեք մեզ էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով:
Ինչպե՞ս կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները:
«Վրաստանի լուրերը» երրորդ անձանց չի վաճառում և չի փոխանցում կայք մտնելիս ստացված տեղեկությունը, ինչպես նաև ձեր կողմից մուտքագրված տվյալները, երբ ներդրում եք կատարում աջակցության էջում (անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե):
Ձեր տվյալները խմբագրությունը կարող է օգտագործել՝
- Ձեզ հետ կապվելու համար,
- Լսարանի և շուկայի հետազոտության համար,
- Մարքեթինգային նպատակներով:
Դուք ցանկացած պահի կարող եք ստուգել, թե արդյոք ձեր տվյալները պահվում են խմբագրությունում, կարող եք պահանջել դրանք ջնջել կամ ուղղել։ Եթե դուք դժգոհ եք, թե ինչպես է «Վրաստանի լուրերն» օգտագործում ձեր տվյալները, կարող եք գրել մեզ էլ հասցեով՝ data@sakartvelosambebi.ge