«Վրաստանի լուրերը» անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն է, որն իր ընթերցողներին առաջարկում է փաստերի վրա հիմնված, անաչառ լուրեր, վերլուծական և հետաքնչական բովանդակության մեդիա արտադրանք:
«Վրաստանի լուրերի» առաքելությունն է հավաստի և որակյալ տեղեկություն տրամադրելով նպաստել ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, հասարակության կողմից տեղեկացված ընտրություն կատարելուն, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, բաց և բազմակարծիք հասարակության ձևավորմանը։
«Վրաստանի լուրերի» համար առաջնահերթություն է շրջաններում, այդ թվում՝ օկուպացված և ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը։ Sakartvelosambebi.ge-ն տեղեկություն է տարածում չորս լեզվով՝ վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն։
«Վրաստանի լուրերը» հանդիսանում է տեղեկատվական ռեսուրսների ցանցի (IRN) մաս։ Ցանցի պրոդուկտներն են՝
- Mtisambebi.ge - Վրաստանի լեռնային շրջանների վրա կենտրոնացված միակ մեդիա ռեսուրսը։ «Մթիս ամբեբին» ստեղծում է կառուցողական լրագրության առաջին նախադեպը երկրում, հետևում է թեմաներին մինչև վերջ և փորձում փոփոխությունների հասնել՝ իր լրագրողական գործունեությամբ և քաղաքացիական ակտիվ ներգրավվածությամբ, քաղաքացիների հետ սկսված փաստաբանության արշավներով։
- Mountainstories.ge – «Մթիս ամբեբիի» անգլալեզու տարբերակը։
- Kakhetiinfo.ge - Կախեթիի տեղեկատվական կենտրոնը առցանց լուսաբանում է Կախեթիի շրջանի լուրերը՝ ամենօրյա նորությունների և մուլտիմեդիա ռեպորտաժների միջոցով:
- Radioway.ge - Պանկիսիի համայնքային ռադիոն աշխատում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցի հովանու ներքո, որը հեռարձակվում է Ախմետայի մունիցիպալիտետում՝ FM 101.1 հաճախականությամբ, վրացերեն և քիստերեն (չեչեներեն) լեզուներով:
2013-2022 թվականներին Տեղեկատվական ռեսուրսների ցանցը ստացել է մի շարք տեղական և միջազգային մրցանակներ, այդ թվում՝ Եվրոպական միության, Լրագրության եվրոպական կենտրոնի, Ջոշուա Ֆրիդմանի և GIPA-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Հանրային պաշտպանի, Մեդիայի զարգացման հիմնադրամի, Կրոնական փոքրամասնությունների խորհրդի, Լրագրողական էթիկայի խարտիայի մրցանակներ։
Տեղեկատվական ռեսուրսների ցանցի խմբագիրները և լրագրողները կիսում և հավատարիմ են Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի սկզբունքներին:
Կայքում քննարկումների կանոնները
«Վրաստանի լուրերի» կայքի հոդվածների տակ օգտատերերի կողմից գրված մեկնաբանությունների հրապարակման համար հաստատում չի պահանջվում: Մեկնաբանությունները չպետք է պարունակեն հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, նվաստացումներ, ատելության խոսք։ Սույն կանոնների խախտմամբ գրված մեկնաբանությունների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝ sakartvelosambebi.ge@gmail.com։ «Վրաստանի լուրերն» իրեն իրավունք է վերապահում հաղորդագրությունը քննարկելուց հետո ջնջել մեկնաբանությունը, ժամանակավորապես կամ ընդմիշտ սահմանափակել կոնկրետ օգտատիրոջ՝ «Վրաստանի լուրերի» սոցիալական ցանցի հարթակներում մեկնաբանելու իրավունքը։