Հանգանակություն

Շնորհակալություն այս էջը կարդալու համար:

«Վրաստանի լուրերի» թիմի ընտրությունը որակյալ լրագրությամբ զբաղվելն է, որն արտահայտում է հանրության շահերը, լիովին զերծ քաղաքական կամ այլ ազդեցություններից։

Sakartvelosambebi.ge-ն առանձնանում է նաև նրանով, որ ի տարբերություն բևեռացված, կուսակցական ընդհարումների վրա կենտրոնացված լրատվամիջոցների, այն կենտրոնանում է բնակչության համար կարևորագույն խնդրահարույց հարցերի վրա, հատկապես Վրաստանի շրջաններում։

Շահերի պաշտպանության եզակի փորձը, որն ունի «Վրաստանի լուրերի» թիմը (մենք մի քանի տարի է դա անում են «Մթիս Ամբեբիի» միջոցով) թույլ է տալիս մեր ընթերցողներին առաջարկել հետևողական, լուծումների վրա կենտրոնացած լուսաբանում, որն այսօր շատ լրատվամիջոցների չի հաջողվում:

Մեր նպատակն է կարողանանք ամբողջությամբ լուսաբանել ընթացիկ թեմաները Վրաստանի բոլոր անկյուններից և հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնել փաստերի վրա հիմնված, անաչառ ռեպորտաժներ: Այս նպատակով sakartvelosambebi.ge-ն տեղեկություն է տարածում վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով:

«Վրաստանի լուրերը» կամրապնդվի ձեր ցանկացած ներդրումով։

Ցուցաբերե՛ք ձեր աջակցությունը նույնիսկ 1 լարիով, դա կխլի ընդամենը երկու րոպե:

 

Նվիրատվության ընդունման պայմանները

Դրամական ներդրում կատարելով՝ դուք աջակցում եք «Վրաստանի լուրերին» և օգնում նրան ստեղծել անկախ և որակյալ լրագրողական արտադրանք։

Այս տեքստը նկարագրում է «Վրաստանի լուրերի» հարաբերությունները յուրաքանչյուր դոնորի հետ, ներառյալ միջոցների ընդունման, մերժման կամ վերադարձման պայմանները.

  • «Վրաստանի լուրերը» ստացված միջոցներն օգտագործելու է իր լրագրողական գործունեությունը ֆինանսավորելու համար։
  • «Վրաստանի լուրերը» վճարումներ է ստանում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանցից։
  • Դոնորը պետք է լինի չափահաս:
  • Առավելագույն ներդրումը, որը «Վրաստանի լուրերը» կստանա մեկ դոնորից՝ 2000 լարի է։
  • Աջակցության ներդրումը նվեր է, որը չի կարող վերադարձվել: Դրամական աջակցության դիմաց դոնորը չի կարող ազդել «Վրաստանի լուրերի» խմբագրական քաղաքականության վրա։
  • «Վրաստանի լուրերն» իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի հրաժարվել նվիրատվությունից և գումարը վերադարձնել դոնորին, եթե գտնում է, որ նրանից ֆինանսական օգնություն ստանալը հակասում է հրատարակության առաքելությանը, արժեքներին, շահերին, խմբագրական քաղաքականությանը և սպառնում է «Վրաստանի լուրերի» անկախությանը կամ հեղինակությանը:
  • Նման դեպքում գումարը 30 օրվա ընթացքում կվերադարձվի դոնորի նույն հաշվեհամարին, որտեղից կատարվել է փոխանցումը։
  • Դուք կարող եք կատարել մեկանգամյա, ամսական կամ տարեկան ներդրում: Գումարի փոխանցումից առաջ դուք պետք է ճշգրիտ նշեք պահանջվող տեղեկությունը` ձեր ինքնությունը և էլեկտրոնային փոստի հասցեն:
  • Եթե դուք ընտրում եք կանոնավոր աջակցություն, ապա բանկը յուրաքանչյուր ամիս կամ տարի կհանի ձեր կողմից նշված գումարը ձեր քարտից, մինչև դուք ինքներդ որոշեք դադարեցնել աջակցությունը:
  • Գումար փոխանցելիս «Վրաստանի լուրերը» չի տեսնում ձեր բանկային քարտի տվյալները։ Բանկային քարտով վճարման եղանակ ընտրելիս դուք մուտք եք գործում բանկի էջ, որտեղ «Վրաստանի լուրերը» հասանելիություն չունի։
  • «Վրաստանի լուրերը» չի հրապարակի դոնորների անունները և նրանց ներդրումների չափը։ Հասկանալու համար, թե ինչպես կարող է «Վրաստանի լուրերը» օգտագործել ձեր տրամադրած տեղեկատվությունը՝ ծանոթացեք գաղտնիության քաղաքականությանը:
  • Դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել «Վրաստանի լուրերի» ֆինանսական աջակցությունից։ Ամսական կամ տարեկան մուծումները դադարեցնելու համար կարող եք դիմել ձեր բանկին, կամ կապվել մեզ հետ:
  • Կանոնավոր նվիրատվությունը չեղարկելու համար, ինչպես նաև ցանկացած հարցի դեպքում, կապվեք մեզ հետ support@sakartvelosambebi.ge հասցեով:

«Վրաստանի լուրերը» շնորհակալություն է հայտնում աջակցության համար։