Ռաճայի անտառների օկուպացիան [լրագրողական հետաքննություն]

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այս անհավատալի լուրը Ռաճայի բնակիչները լսել են մեկ տարի առաջ։ Ռաճայի տարածքի մեկ երրորդը կես դար ժամկետով փոխանցվել է Պուտինի շրջապատի մտերիմ Դավիթ Խիդաշելիին։

Ամբրոլաուրիին, Օնիին, Նիկործմինդային, Ուրավիին, Մռավալձալիին, Շքմերիին, Ուծերային, Ճիորային, Ղեբիին, Գլոլային, Պիպիլեթիին, Ծեդիսիին, Իռիին և Ռաճայի ևս 70 այլ գյուղերին շրջապատող անտառները հայտնվել են մեկ մարդու տնօրինության տակ։

Եվտուշենկովի ընկերն ու ենթական

Դավիթ Խիդաշելին եղել է «Սիստեմ» ռուսական կորպորացիայի փոխնախագահ 2007-2014 թթ։ «Սիստեմը» խոշոր կոնգլոմերատ է, որն աջակցում է Ղրիմի բռնակցմանը։ Այն ներառում է բջջային հեռուստատեսային համակարգերի ռուսական ընկերություն, փայտանյութի ձեռնարկություն, կլինիկաների ցանց և այլն։ Նրան է պատկանում նաև «Կրոնդշադտ» ընկերությունը, որը 2021 թվականից ռազմական անօդաչու թռչող սարքեր է արտադրում և սպասարկում Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Սիստեմի» սեփականատերը Վլադիմիր Եվտուշենկովն է, ում նկատմամբ 2022 թվականին Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ուկրաինան և Նոր Զելանդիան պատժամիջոցներ են կիրառել։ Եվտուշենկովը Պուտինի ամենամոտ մարդկանցից է։

2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի պատերազմի սկսվելու օրը, երբ Պուտինը հանդիպեց օլիգարխների հետ, Եվտուշենկովը նստած էր առաջին շարքում՝ երրորդ աթոռին։ Դավիթ Խիդաշելին այս մարդու ընկերն ու ենթական է։

«Այո, Վլադիմիր Եվտուշենկովը իմ ընկերն է, ում ճանաչում եմ ավելի քան 30 տարի»,- հաստատում է Խիդաշելին։ Ներկայում նա գլխավորում է «Ինտրաքոմ Տելեկոմ Սոլյուշնի» տնօրենների խորհուրդը։ Այս ընկերությունը նույնպես կապված է Եվտուշենկովի «Սիստեմի» հետ։

Մեկ տարի առաջ հրապարակված գաղտնի ձայնագրության համաձայն՝ Խիդաշելին «մեսենջերի» դեր է ունեցել Եվտուշենկովի և Իվանիշվիլիի միջև։

- Իվանիշվիլի. Վալոդիա, բարև:

- Եվտուշենկով. Բորինկա, բարև, թանկագինս:

- Իվանիշվիլի. Ուրախ եմ լսել ձայնդ:

- Եվտուշենկով. Բորիա, այո, այո։ Ես նույնպես շատ ուրախ եմ։

- Իվանիշվիլի. Իրավիճակն այնքան էլ ուրախ չէ, բայց պետք է դիմանալ, ի՞նչ անես։

- Եվտուշենկով. Ուրիշ ի՞նչ ճանապարհ կա: Կյանքն այնքան է ծեծել մեզ, որ մեզ սովորեցրել է դիմանալ։ Բորիա, մի միտք կա, որ ուզում էի... Դավիթը կբերի։ Չէ, դու տեսար Ալիին...

- Իվանիշվիլի. Այո, այո, այո:

- Եվտուշենկով. Ուզդենով... հացահատիկի մասով։ Դա քո և մյուսների համար հետաքրքիր է, բայց եթե դու պատրաստվում ես ներգրավվել, ես էլ կմասնակցեմ:

- Իվանիշվիլի. Լավ: Դավիթի հե՞տ, կզանգի՞։

- Եվտուշենկով. Ոչ, Ալին նստած է իմ դիմաց: Պարզապես ինքն ու Դավիթը կգան այդտեղ։

- Իվանիշվիլի. Լավ, լավ: Այստեղ կհանդիպեմ»:

Եվտուշենկովն ու Խիդաշելին մասամբ հաստատել են ձայնագրության իսկությունը։

«Սա առաջին դեպքն է, երբ ռուսական համատեքստում յուրացվում է յուրօրինակ անտառ։

Ինչ-որ մեկը կասի, որ Խիդաշելին վրացի գործարար է, բայց լավ բացահայտվեց, շատ բան պետք չէ հասկանալու համար, որ Խիդաշելին ռուս գործարար է։

Խիդաշելին ներգրավված էր նաև Գարեջիի գործում, որով նրան հերոսացրին: Նա բերեց մի քանի սովորական քարտեզներ, որոնք կան ամենուր։ Ահա, ես էլ իմ սենյակում շատ նմանատպ քարտեզներ ունեմ։ Սրանով նրան բերեցին Վրաստան, հայտնի դարձրին որպես վրացի գործարար, երբ ազգանունից բացի նա ոչ մի ընդհանուր բան չունի վրացականի հետ»,- ասում է քաղաքագետ, հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։

«Վրացական երազանքի» 2020 թվականի նախընտրական քարոզարշավը հիմնված էր Դավիթ Գարեջիի գործի վրա՝ #ԳարեջինՎրաստանէ։ Կառավարությունը ձերբակալեց Պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչովային։ Նրանց մեղադրում էին, որ իբր նախկին կառավարությունից ստացված հրամանի համաձայն՝ սահմանի Դավիթ Գարեջիին հարող հատվածը համաձայնեցվել է ի վնաս Վրաստանի շահերի, ինչի պատճառով Գարեջիի հուշարձանի և վանական համալիրի մի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձերբակալված քարտեզագիրներին մեղադրել է դավաճանության մեջ և ասել, որ «Ազգային շարժումը», որը տարածքներ է փոխանցել ուրիշներին և իրականացրել հակազգային հանցագործություններ, պետք է լուծարվի։

Իվանիշվիլիի շնորհակալությունը

Քարտեզը, որի վրա Վրաստանի դատախազությունը հիմնել է ամբողջ մեղադրանքը, Ռուսաստանից բերել է Դավիթ Խիդաշելին։ Այս վաստակի համար գործի գլխավոր դեմքը ստացել է նաև Իվանիշվիլիի շնորհակալությունը.

«Չեմ կարող շնորհակալություն չհայտնել Դավիթ Խիդաշելիին։ Դաթո Խիդաշելին, ով ձեռք է բերել այդ քարտեզները, ծախսել է իր սեփական կապիտալի մեծ մասը, բացի այդ, նա շատ է օգնում երկրին։ Այս մարդն ինձնից ոչ պակաս բարերար է, ոչ պակաս հայրենասեր։ Այն, ինչ նա արել է երկրի համար, ես դա համարում եմ իսկական հերոսություն։ Նա մեզ փրկեց հարևանի հետ վիճելուց ու ամոթից, որ մեր մշակույթի հուշարձանը բաժանվում էր երկու մասի։ Նա դա արեց անկեղծորեն՝ իր մտքով, վերաբերմունքով, ռեսուրսներով։ Իմ կարծիքով նա իսկական հերոս է և իսկական հայրենասեր և շատ սիրելի մարդ։ Անձամբ ես նրան շատ շնորհակալություն հայտնեցի, և կարծում եմ, որ ես պարտական ​​եմ այդ մարդուն, նա իսկապես մեծ մարդ է և մեծ անձնավորություն»։

Այս հարցազրույցից երկու շաբաթ անց Դավիթ Խիդաշելիի հասցեին հնչեցված  շնորհակալությունը պաշտոնապես ձևակերպվեց․ կառավարությունը համաձայնեց 49 տարով նրան փոխանցել 104 712 հեկտար անտառ։

«Մենք մի լքված գյուղ ենք։ Ոչ ոք այլևս այստեղ չի գալիս ապրելու, Ռուսաստանն արդեն տիրացել է մեր խոտհարքերին ու արոտավայրերին, իսկ հիմա այս հովիտն էլ են ուզում վերցնել։ Ո՞վ է եղել այդ ղեկավարը, ո՞վ է ստորագրել դա»,- հարցնում է ծեդիսցի կինը։

Այդ ղեկավարը Գիորգի Գախարիան էր։ Իվանիշվիլիի հեռուստատեսային ելույթից ու շնորհակալությունից հետո ուղիղ 17 օր անց՝ 2021 թվականի հունվարի 29-ին, օլիգարխի այն ժամանակվա վարչապետը ստորագրեց կառավարության 134-րդ որոշումը, որով հաստատվեցին բացառապես Խիդաշելիի ընկերության համար հարմարեցված լիցենզիայի պայմանները։

Ծեդիսցի կին. «Ի՞նչ իրավունքով է վաճառել մեր անտառները»։

Ալեկո Սարդանաշվիլի, ֆերմեր Ռաճայից. «Ես չեմ ուզում մշտական ​​վտանգի տակ ապրել, և չեմ բացառում դա, որովհետև 2008 թվականին Ռաճան նույնպես ռմբակոծվել է։ Հիմա այն, ինչ անում է Ռուսաստանը Ուկրաինայում, պետք է մտածել, որ Վրաստանում նման օժանդակությունը ռազմական սպառնալիք է մեր երկրի համար։ Ես չեմ ուզում, որ ինձ շրջապատող անտառները կես դարով պատկանեն թշնամական պետությանը»։

Image

«Հյուսիսային Վրաստանի սիրտն արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ է»․ Զաքարեիշվիլի, լուսանկարը՝ «Վրաստանի լուրերի»

Պաատա Զաքարեիշվիլին զուգահեռ է անցկացնում օկուպացված Աբխազիայում Ռուսաստանի կողմից Բիճվինթայի անտառների յուրացման հետ. «Բիճվինթայում պետական, խորհրդային ամառանոցներ կային: Այդ շենքերն ու այգիները այժմ պատկանում են Ռուսաստանին, իհարկե՝ ապօրինի։ Աբխազները դրան դիմացան։ Այժմ Ռուսաստանը ցանկանում է յուրացնել դրա շուրջը գտնվող Բիճվինթայի ամբողջ անտառները։ Աբխազները խիստ դեմ են դրան։ Այնտեղ էլ խոսքը 50 տարվա մասին է»։

Այն ամենին, ինչին դեմ է նույնիսկ օկուպացված Աբխազիայում Ռուսաստանին սպասարկող դե ֆակտո իշխանությունը, Վրաստանի կենտրոնական իշխանությունը Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ անում է ամեն ինչ իր ողջ ոգևորությամբ Ռաճայի անտառների օկուպացման գործում։

«49 տարի կլինի, թե 50, եթե նա ունենա այս անտառը, դա արդեն իրենը կլինի, բա ո՞ւմը: Այն, որ այս մարդը Ռուսաստանի հետ մտերիմ է, ավելի է դժվարացնում գործը։

Ռուսաստանն այսօր խորամանկ կերպով է մտնում։ Խաղաղ է ձևանում, բայց երբ երեկոյան սահմանն այլ տեղ է, իսկ առավոտյան արդեն այն տեղափոխում են, սա խախտում չէ՞, օկուպացիա չէ՞։

Եթե ​​այսպես հանգիստ կարողացավ մտնել, եթե գրավեց մեր տարածքները, մենք կհայտնվենք նրա ազդեցության տակ։ 30 և ավելի տարի Վրաստանը պայքարում էր անկախություն ձեռք բերելու համար։ Մենք չենք ուզում Ռուսաստանի ազդեցության տակ լինել»,- 2008 թվականի օգոստոսին ռմբակոծվել է գյուղի շրջակայքը, որտեղ ապրում է Մեդիկո Մաիսուրաձեի ընտանիքը։ Արկի բեկորների հետևանքով զոհվել է նրանց համագյուղացին։ Ուղիղ մեկ տարի անց ռուս զինվորների հարձակվել են երկու այլ հարևանների՝ հոր և որդու վրա, որոնք գնացել են խոտ հնձելու, ծեծի են ենթարկել նրանց ու տարել նրանց եզները։ Ծեդիսին օկուպացիոն գծի երկայնքով գտնվող գյուղ է, որի շուրջ գտնվող անտառների նկատմամբ ռուսական վերահսկողությունը կրկնակի վտանգավոր է։

Օկուպացիոն գծի երկու կողմում՝ մինչև Կովկասյան լեռնաշղթան, անտառները նոր որոշմամբ հանձնվել են Դավիթ Խիդաշելիին, և դրանք ուղղակիորեն հարում են Ցխինվալիի տարածաշրջանում Ռուսաստանի կողմից արդեն իսկ օկուպացված անտառների զանգվածին։

Պաատա Զաքարեիշվիլի. «Որքան էլ գեղեցիկ փաթեթավորես, դա շատ անհանգստացնող է։ Որտե՞ղ եք օտարում հողը, ո՞ւմ։ Ռուսաստանին։

Օկուպացված Ցխինվալիի շրջանի ողջ տարածքն արդեն պատկանում է Ռուսաստանին, իսկ Ռաճայի գրեթե կեսը միանում է դրան։ Հյուսիսային Վրաստանի ողջ կենտրոնական սիրտն արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ է»։

Գյուղացիների պապական հողակտորները Խիդաշելիի «օկուպացիոն սահմանում»

Ռաճայի անտառների անցումը Ռուսաստանի վերահսկողության տակ կարող է ոչ միայն սպառնալ ազգային անվտանգությանը, այլև արդեն սպառնալիք է դարձել Ռաճայի բնակիչների մասնավոր սեփականության համար։

Ուծերա գյուղը կառուցված է Ռիոնի գետի նեղ հովտում։ Առանց այն էլ սակավահող Ռաճայում, սա բացառիկ սակավահող գյուղ է։ Տեղացիների համար անտառի կողքին մի փոքրիկ մարգագետին է մնացել հողագործության համար։ Հողատարածքներն այնքան փոքր են, որ նույնիսկ ցանկապատով չեն բաժանվում իրարից, քանի որ դրանք կխանգարեն տրակտորի աշխատանքը։

Իրմա Ռեխվիաշվիլիին է պատկանում առավելագույնը 380 քառակուսի մետրը, հողամասի մյուս կեսը նրա հարևանինն է. «Ես 25 տարի է, ինչ ապրում եմ Ուծերայում։ Այստեղ աճեցնում եմ կարտոֆիլ և լոբի։ Ինձնից առաջ երկար ժամանակ ամուսնուս ծնողներն են մշակել այս հողը»։

Ուծերայի բնակիչները այս պապական հողակտորները 2020 թվականին առանց խնդրի պաշտոնապես գրանցել են որպես սեփականություն։

Անտառները Խիդաշելիին հանձնելուց մեկ ամիս անց գյուղացիների մասնավոր սեփականութան նկատմամբ արգելանք է կիրառվել։

Իշխանությունը Ռաճայի շրջանում խարդախության միջոցով հողատարածքներ յուրացնելու մեջ մեղադրում է 224 քաղաքացու։ Հետաքննությունը շարունակվում է մեկ տարի, սակայն դատախազությունը, օրինակ, Ուծերայի բնակիչներից անգամ մեկ քաղաքացու որպես վկա չի հարցաքննել, առավել ևս չի ապացուցել ինչ-որ մեկի կողմից յուրացումը և մեղադրանք չի առաջադրել։ Չնայած դրան, ավելի քան մեկ տարի է, ինչ Ուծերայի բնակիչների սեփականության իրավունքը սահմանափակվել է։ Բոլոր հողակտորները, որոնց նկատմամբ արգելանք է կիրառվել, մտնում են Խիդաշելիին փոխանցված անտառների կազմում։

Սա միակ ազատ վայրն է Ուծերայում, որտեղ շինարարությունը հարմար է և գրավիչ տուրիստական ​​բիզնեսի համար։ Խիդաշելիի հայտարարագրված ծրագրերում հստակ գրված է, որ նա մտադիր է կազմակերպել զբոսաշրջային ենթակառուցվածքներ։

«Ես էլ եմ մարդ, ուզում եմ գոյություն ունենալ։ Ես ունեմ այս հողամասը, և նրանք ուզում են սա էլ խլել: Անցյալ տարի փաստաթղթերը տարա, ասացին, որ անտառտնտեսության տարածք եմ խախտել։ 35 տարի է, ինչ այս արտում լոբի և կարտոֆիլ եմ աճեցնում։ Այն կողմում էլ հարևանս է հաստատել, այստեղ էլ, ինչպե՞ս է անտառտնտեսություն։ Հիմա նրա հետ էլ են վիճում», - Լիլի Մետրևելին և նրա մյուս համագյուղացիները, ովքեր անտառները Խիդաշելիին փոխանցելուց հետո փորձել են որպես մասնավոր սեփականություն գրանցել իրենց պապական հողերը, մերժում են ստացել։

Գործը հարուցված է ոչ միայն գյուղացիների, այլև պետական ​​ծառայողների դեմ՝ նրանք մեղադրվում են խարդախության մեջ, իբր այդ հողակտորները գյուղացիներին չեն պատկանել, սակայն ձևակերպել են։

Ռոմիկո Քափիանիձեն երկար տարիներ՝ մինչև 2004 թվականը, աշխատել է Օնիի հողի կառավարման վարչությունում։ Նա հաստատում է, որ նախկինում այդ հողակտորներով հետաքրքրված են եղել ազդեցիկ անձինք, սակայն նրանք հողերը չեն խլել ժողովրդից. «Այս հողատարածքները Ուծերայի բնակիչներն օգտագործել են դեռ մինչև սովետական ​​տնտեսության ձևավորումը։ Հետո՝ խորհրդային տարիներին, այնտեղ ֆերմա կար։ Ֆերմայի համար տեղ էր պետք։ Երբ կոլտնտեսությունները լուծարվեցին, այդ մարդիկ վերադարձրին։ Իրականում, տերն այն հետ է վերցրել։ Չգիտեմ ինչու են բողոքում։ Հիմա ո՞վ է ուզում այդ տարածքը»։

Որոշում առանց հանրության մասնակցության և Օնիի քաղաքապետի պաշտոնեական կեղծիքը

Վրաստանի կառավարությունն այս որոշումը կայացրել է հանրությունից գաղտնի։ Մեկ տարի առաջ «Մթիս Ամբեբին» դատական ​վեճ սկսեց գաղտնի տեղեկությունը ստանալու համար։ Մինչ օրս կառավարությունը մեզ չի տվել փաստաթղթերի զգալի մասը, որոնք օրենքով հրապարակային պետք է լինեն։

Վեճի արդյունքում մասամբ ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ այս որոշումը համաձայնեցված է եղել բնակչության հետ։ Մենք այցելեցինք Ռաճայի 30-ից ավելի գյուղեր և Քվեմո Սվանեթիի երկու գյուղերը, որոնք այժմ սահմանակից են Խիդաշելիի անտառներին, և չհանդիպեցինք գոնե մեկ մարդու, ում կարծիքը հարցրել էին։

Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը Լենտեխիի, Ամբրոլաուրիի և Օնիի մունիցիպալիտետներին խնդրել է գրավոր ներկայացնել իրենց դիրքորոշումները՝ նախքան անտառները «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ՍՊԸ-ին փոխանցելու մասին որոշում կայացնելը, որի սեփականատերը Դավիթ Խիդաշելին է։

Օնիի քաղաքապետն այս մասին հստակ պատասխան է տվել.

«Քաղաքապետարանը քաղաքապետի ներկայացուցիչների միջոցով տեղեկություն է տրամադրել մունիցիպալիտետի համապատասխան գյուղերում բնակվող բնակչությանը։ Ներկայացված տեղեկության ուսումնասիրության հիման վրա, քաղաքապետարանը համաձայնում է որսորդական տնտեսության հատուկ լիցենզիայի 49 տարի ժամկետով տրամադրումը հանել աճուրդի»։

«Մթիս Ամբեբին» Օնիի քաղաքապետարանից գրավոր պահանջել է վարույթի ամբողջական նյութերը՝ պարզելու, թե ինչի վրա է հիմնված քաղաքապետի պաշտոնական համաձայնությունը։ Քաղաքապետարանի չունի ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատի, որ լիազորներին իսկապես նման խնդիր է տրվել, որ ժողովներն իսկապես կայացել են, և ինչ-որ մեկն ուսումնասիրել է ստացված տեղեկությունը։

Համաձայնություն տալուց հետո չորս ամիս անց Օնիի քաղաքապետ Էմզար Սաբանաձեն նշանակվել է Խիդաշելիի ընկերության՝ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա»-ի տնօրեն, և առաջին 7 ամիսներին աշխատավարձի տեսքով ստացել 32 հազար լարի։

Էմզար Սաբանաձեից, ով նաև ՆԳ նախարարի առաջին տեղակալի հայրն էր, ոչ ոք պատասխանատվություն չի պահանջել պաշտոնեական կեղծիքի համար, թե իբր նա կարողացել է իր ներկայացուցիչների միջոցով տեղեկացնել բնակչությանը և ստանալ նրանց համաձայնությունը։

Image

Իշխանությունը Ռաճայի շրջանում խարդախության միջոցով հողատարածքներ յուրացնելու մեջ մեղադրում է 224 քաղաքացու

Ղեբի գյուղի լիազոր Նոդար Գոբեջիշվիլի. «Բնակչության հետ այդ թեմայով անգամ խոսակցություն չի եղել, որ անտառները պետք է հանձնվեն։ Ես ոչ մեկին համաձայնություն չեմ տվել»։

- Պաատա Ջափարիձե, Փարախեթի գյուղի լիազոր. «Դա չի վերաբերում իմ տարածքին։

- Մթիս Ամբեբի. Ինչպե՞ս չի վերաբերում, ո՞ր գյուղերն են ընդգրկված Փարախեթիի համայնքում:

- Լիազոր․ Փարախեթի, Ճիբրևի, Շարդոմեթի, Սևա, Ախալի Չորդի։

- Մթիս Ամբեբի. Այո, այս գյուղի շրջակայքի բոլոր անտառները հանձնվել են Խիդաշելիին։

- Լիազոր. Չգիտեմ:

- Մթիս Ամբեբի․ Ձեզ ինչ-որ մեկը հանձնարարե՞լ է այս մասին տեղեկություն տրամադրել բնակչությանը, նրանց կարծիքը հարցնել, հետո քաղաքապետարանին հայտնել ժողովրդի դիրքորոշումը:

- Լիազոր․ Ոչ, ոչ, բացառված է: Ոչ ոք չի հանձնարարել նման բան ու ոչ էլ ես եմ բնակչությանը հարցրել։

Լիազորի հետ մեր հանդիպմանը հասցրեց ներկա գտնվել Օնիի քաղաքապետի առաջին տեղակալը։

«Դուք ապատեղեկություն եք տարածում։ Մարդկանց մոլորեցնում եք», - փոխքաղաքապետ Գիորգի Նոդարիշվիլին նախ պնդեց, որ Ռաճայի անտառները ոչ մեկին չեն հանձնել։ Երբ մատնանշեցինք կառավարության կողմից ընդունված կոնկրետ որոշումները, նա այնուհետ պնդեց, որ ծանոթ չէ այդ հարցին։ Երբ փաստաթղթերը ցույց տվեցինք, Պետական անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը, իսկ այժմ Օնիի քաղաքապետի առաջին տեղակալը մեզ խոստացավ, որ կուսումնասիրի այդ հարցը, թե ինչի հիման վրա է Օնիի քաղաքապետարանը համաձայնել Ռաճայի մեկ երրորդը փոխանցել ռուս գործարարին։

Ամբրոլաուրիի քաղաքապետ Դավիթ Մխեիձեն շրջակա միջավայրի պահպանության նախարարության մեկ դիմումին պատասխանել է երկու տարբեր նամակներով։ Առաջինում կարդում ենք.

«Մունիցիպալիտետը անհրաժեշտ է համարում ավելի շատ շփվել տեղի բնակչության հետ, թե որքանով են հաշվի առնվելու նրանց շահերը՝ թե՛ շրջակա միջավայրի պահպանության, թե՛ զբաղվածության առումով և այլն։ Մունիցիպալիտետը նպատակահարմար է համարում հարցը քննարկել միայն դրանից հետո»։

Չորս ամսում, չնայած այն հանգամանքին, որ շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը երկրորդ անգամ պաշտոնապես չի դիմել Ամբրոլաուրիի քաղաքապետարանին, քաղաքապետը փոխել է իր դիրքորոշումը և ուղարկել երկրորդ նամակը.

«Տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանը դեմ չէ նշված ծրագրի իրականացմանը, որը կնպաստի ներդրումների ներհոսքին ու աշխատատեղերի ստեղծմանը` հաշվի առնելով մունիցիպալիտետի բնակչության շահերը»։

Ամբրոլաուրիի քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնվե՞լ է բնակչության շահը․ «Համաձայն եմ, որ բնակչության հետ քննարկում և պայմանավորվածություն լինի՝ սա նշանակում է համաձայնությո՞ւն։ Արդյոք հաշվի է առնվել ժողովրդի շահը, դա արդեն հարցրեք թույլտվություն տվողին։

- Մթիս Ամբեբի․ Պարոն Դավիթ, այսինքն դուք համաձայնություն չե՞ք տվել։

- Դավիթ Մխեիձե. Իհարկե՝ չեմ տվել: Այո, ես չեմ տվել, որովհետև եթե բնակչության շահը հաշվի չառնվեր, պարզ է, որ ես դեմ էի լինելու։ Այդ նամակից հո այդպես է երևում, քերականորեն այդպես է ճիշտ։

- Մթիս Ամբեբի․ Չհասկացա, համաձայնություն տվե՞լ եք, թե՞ ոչ։

- Դավիթ Մխեիձե. Դա սադրիչ հարց է։ Այնտեղ գրված է այնպես, ինչպես կա և կարող ես հասկանալ քերականորեն։ Վրացի ե՞ս։ Դպրոցում սովորե՞լ ես քերականություն: Հանգիստ թո՛ղ ինձ։

Քաղաքացիները սակրեբուլոյի արտահերթ նիստում Ամբրոլաուրիի քաղաքապետից պահանջել են պատասխան տալ իր անհասկանալի քերականության համար և չեղարկել գրավոր համաձայնությունը։ Համաձայն նիստի արձանագրության՝ քաղաքապետը բացատրել է, որ համաձայնություն չի տվել.

«Սակրեբուլոյի նիստում վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը որոշումը կայացրել է առանց բնակչության հետ հանդիպումների և համաձայնության, և եթե բնակչությունը այս որոշումը չեղարկելու խնդրանքով նամակով դիմի քաղաքապետարան, քաղաքապետը համապատասխան նամակ կուղարկի Շրջակա միջավայրի ազգային գործակալություն»։

Ռաճայի ակտիվիստները ստորագրություններ են հավաքել, սակայն Ամբրոլաուրիի քաղաքապետը չի կատարել իր խոստումը։

Image

Խախտումներ՝ Խիդաշելիին անտառների փոխանցման գործում

Վրացական ծագումով ռուս գործարար Դավիթ Խիդաշելիի ընկերությանը անտառը մի շարք ընթացակարգային խախտումներով է հանձնվել։

Լիցենզիան տրվել է այնպես, որ ընկերությունն իր դիմումի մեջ դա նույնիսկ չի պահանջել։ Նաև դիմումներից և ոչ մեկում պարտադիր տեղեկություն չկա անտառային տարածքում առկա և նախատեսվող ճանապարհների, շենքերի և ենթակառուցվածքների մասին: Հայտնի է, որ լիցենզիան ենթադրում է որսորդական տնտեսության հիմնում։ Փաստաթղթերից պարզ չէ, թե ով և ինչպես է պաշտպանելու 105 հազար հեկտարի վրա գտնվող որսը, անտառը կամ մարդկանց։

«Մենք գիտենք, որ դա լինելու է որս՝ զենքի միջոցով: Մարդկանց համար այս տարածքում տեղաշարժվելը բավականին վտանգավոր է։ Տրված լիցենզիայից պարզ չէ, թե ՍՊԸ-ն ինչպես կարող է ապահովել մարդկանց անվտանգությունը։ 105 հազար հեկտարը շատ մեծ տարածք է մեկ կազմակերպության համար։ Նույնիսկ պետությունն ունի նման մասշտաբի տարածքները պաշտպանելու խնդիր»,- ասում է «Կանաչ այլընտրանքի» գործադիր տնօրեն Նինո Գուջարաիձեն։

Խիդաշելիի լիցենզիայի պայմանն է՝ որսորդական տեսակի, մասնավորապես ազնվացեղ եղջերուների և կովկասյան անտառացլերի բուծում՝ որսորդական տնտեսության կառավարման պլանով սահմանված պահանջներին համապատասխան։

Լիցենզիայի պայմանը հակասում է Վրաստանի օրենսդրությանը․ ազնվացեղ եղջերուները ներառված են Վրաստանի կարմիր ցուցակում, ինչը նշանակում է, որ դրանց որսը խստիվ արգելվում է, իսկ կովկասյան անտառացուլը, նույն՝ եվրոպական բիզոնը, որսի ենթակա տեսակների ցանկում չէ։

Ինչպե՞ս հնարավոր կդառնա արգելված կենդանիների որսը. Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունից պարզաբանում են, որ որսորդական տնտեսության տարածքում այս տեսակների բուծման համար բուծարան կստեղծվի։

Օրենսդրության համաձայն՝ բուծարանի համար անհրաժեշտ է առանձին լիցենզիա, որը Խիդաշելիի ընկերությունը չունի։

Վրաստանը, որպես Բեռնի կոնվենցիան ստորագրող երկիր, պարտավոր է ստեղծել և պաշտպանել այսպես կոչված Զմրուխտի ցանցը։

Զմրուխտի ցանցը միջազգային պահպանվող տարածք է, որից 6 տեղամասերը գտնվում են հենց այն տարածքում, որտեղ որսորդական տնտեսություններ կազմակերպելու համար անտառներ են հատկացվել Խիդաշելիին։

Այս որոշումն ուղղակիորեն հակասում է Եվրոպական միության պահանջներին, ըստ որի՝ Զմրուխտի ցանցի վրա կամ մերձակայքում ցանկացած գործունեության ազդեցությունը պետք է նախապես ուսումնասիրվի և համաձայնեցվի Եվրոպական հանձնաժողովի հետ։

«Նման բան չի եղել։ Տվյալ դեպքում Խիդաշելիի ընկերությանը լիցենզիայի պայմաններով հանձնարարվել է իրականացնել պոստֆակտում գնահատում, ինչը օրենսդրության կոպիտ խախտում է»,- մեզ ասում է կենսաբազմազանության փորձագետ Իրակլի Մաճարաշվիլին։

Այս տարածքին տիրանալու Խիդաշելիի երկարամյա փորձը ևս մի քանի տարով հետաձգեց Ռաճայի ազգային պարկի ստեղծումը։ Ի վերջո, պարկը ստեղծվեց, բայց ոչ թե բնության, երկրի, մարդկանց, այլ ռուս գործարարի շահերի համապատասխան։

Այս քարտեզի վրա ազգային պարկը նշված է կանաչ գույնով, Խիդաշելիի անտառները՝ նարնջագույնով։

Պահպանվող տարածքի կարգավիճակը տրվել է Խիդաշելիից փրկվածներին՝ հիմնականում գագաթներին, լեռնանցքներին և դժվարանցանելի վայրերին։ Այս նկարում, ըստ էության, տեսնում ենք էկոլոգիական աբսուրդ։

Իրակլի Մաճարաշվիլի. «Ազգային պարկի սահմանները պետք է լինեն ամբողջական, ոչ թե մասնատված։ Ամենակարևորը, այն պետք է ներառի էկոհամակարգերը որպես ամբողջություն: Հիմա մենք ունենք ազգային պարկ, որը մասնատված է, որի մեջտեղում կտրված են հանքարդյունաբերության լիցենզիաների տարածքները և, հավանաբար, ավելի շատ լիցենզիաներ պետք է տրվեն: Բոլոր գետերը կտրված են, գետեր ներառված չեն, ինչը էկոլոգիական և պահպանվող տարածքների պլանավորման տեսանկյունից անհեթեթություն է։ Ինչպես նաև որսորդական տնտեսություն հիմնելու պատրվակով Խիդաշելիին փոխանցված մոտ 7 000 հեկտար անտառները առայժմ գտնվում են ազգային պարկի մեջտեղում։

Համեմատաբար մեծ չափի պահպանվող տարածքի ստեղծումը երկրին ավելի շատ եկամուտ կբերեր։ Միջազգային դոնոր կազմակերպությունը, որը բազմաթիվ միլիոններ է ներդրել բնության պահպանման համար, մեկ հեկտարի համար վճարում է 45 ԱՄՆ դոլար՝ 10 անգամ ավելի, քան Խիդաշելիի «սակագինը» (11 լարի)։ Վրաստանի բյուջեն տուժել է մի քանի միլիոնով։

Խորհրդային տարիներին Խիդաշելիին փոխանցված անտառներում մկնդեղ էին արդյունահանում։ Այդտեղ կան ոսկու, բյուրեղի, ռուբինի և այլ թանկարժեք մետաղների հանքավայրեր։ Հայտնաբերվել է նաև վոլֆրամ, որն օգտագործվում է ռազմական արտադրության մեջ։ Այսօրվա դրությամբ փակ քարհանքերում դեռ հանքաքար մնացել է, և այն գտնվում է Խիդաշելիի հսկողության տակ։

«Ինչ-որ թակարդ է, բոլորս այդպես ենք մտածում։ Այս անտառների փոխանցման հիմքում մեկ այլ մտադրություն կա։ Եղնիկների ու բիզոնների բազմացման պայմանը մեզ մոլորեցնելու համար է»,- կարծում է Ռաճայի վերջին՝ սահմանամերձ Ղեբի գյուղում ապրող Վեփխիա Գավաշելին։

Ռաճայի անտառները օրենքի բազմաթիվ խախտումներով է փոխանցվել Պուտինի մերձավոր օլիգարխի գործընկերոջը՝ անտառից օգտվող մարդկանցից գաղտնի, բնապահպաններից, համայնքային կազմակերպություններից և լրատվամիջոցներից թաքուն։

Տասնյակ հազարավոր հեկտարների փոխանցումը սպառնալիք է հանդիսանում Ռաճայի բնակիչների համար, նրանց մասնավոր սեփականությանը և ապրուստի միջոցին։

Այս որոշումը խախտում է ինչպես ազգային օրենքները, այնպես էլ եվրոպական կոնվենցիաները, ստեղծում է էկոլոգիական և պատմական աբսուրդներ՝ սեփական կամքով, սեփական ձեռքով, սեփական որոշմամբ օրինականացնել օկուպանտի վերահսկողությունը երկրում։

Հեղինակներ՝ Գելա Մթիվլիշվիլի, Ավթո Մեսխի

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։