63 տարեկան Կամո Սիմոնյանը վիրահատության համար վերցրած պարտքի համար այսօր էլ է վճարում։ Սրտի ստենտավորման համար հիվանդանոցում վճարել է 6000 լարի, մինչդեռ Վրաստանի քաղաքացիների համար այս վիրահատության 80-90 տոկոսը պետությունն է ֆինանսավորում։ Կամոյին վիրահատության ֆինանսավորման համար մերժել են, քանի որ նա 2013 թվականից Վրաստանի քաղաքացիություն չունի՝ դադարեցվել է։