ՀՈԳՈւ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ

Դուխոբորների երբեմնի մեծ համայնքից, Նինոծմինդայի մունիցիպալիտետում մնացել է շուրջ 40 ընտանիք։ Դուխոբորները, այսինքն հոգու համար պայքարողները Վրաստանում են վերաբնակեցվել Ուկրաինայից՝ 1841 թվականին։ Բոգդանովկա, Գորելովկա, Սպասովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Տրոյցկա, Տամբովկա, Ռադիոնովկա - այս գյուղերը բնակեցված էին դուխոբորներով։ Համայնքը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Դուխոբորությունը 18-րդ դարում Ուղղափառությունից անջատված առաջին աղանդներից էր։ Կիրակի օրերին արևծագը դիմավորում են աղոթավայրում: Կարդում և երգում են սաղմոսներ։ Տարվա ընթացքում մի քանի անգամ՝ Զատկին և նախնիների հիշատակի օրը, գնում են գերեզմանոցներ։Հիմնականում մնացել են թոշակառուները, թեև նրանք հավատարմորեն պահպանում են ավանդույթները՝ ցանկացած եղանակի ու ժամանակի։ Ի՞նչ է լինելու նրանցից հետո։ - Հավատում են, որ իրենց մշակույթն ու սովորույթները կշարունակեն ժառանգները: