Նոր Խուլգումո գյուղը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Փարվանա լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա։ Գյուղից մինչև Նինոծմինդա-Ծալկա ճանապարհը 3 կմ է։ Տեղացիները ձմռանը ավտոճանապարհից չեն օգտվում։ Սամսարի և Ջավախեթիի լեռնաշղթաներից փչող ուժեղ քամին և քամու հետ բերված ձյունը ամբողջությամբ ծածկում է ճանապարհը և դարձնում անանցանելի։ Տրակտորը նույնպես հազվադեպ է մաքրում: Նոր Խուլգումոյի բնակչության համար խնդրի լուծումը սառած լճի վրայով կյանքի գնով տեղաշարժվելն է։