Այս տարի խաղողհավաքի սուբսիդավորման համար 150 մլն լարի կծախսվի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կառավարության որոշմամբ՝ բոլոր այն ձեռնարկությունները, որոնք խաղողագործներից «Ռկացիթելի» և «Կախուրի մծվանե» խաղողը գնեն առնվազն 90 թեթրիով, որպես սուբսիդավորում կստանան 35 թեթրի։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, այս տարի պետբյուջեից 150 մլն լարի կծախսվի բերքի սուբսիդավորման վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Խաղողագործությունը և գինեգործությունը երկրի ռազմավարական ոլորտն է, և մեր կառավարությունը իշխանության գալուց ի վեր այս ոլորտը հռչակել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը։ Մեր կողմից ճիշտ, արդյունավետ և շոշափելի քայլեր կատարելը շատ կարևոր արդյունք բերեց։ Հիշում եք, որ մինչև 2012 թվականը ոչ միայն խաղողագործության և գինեգործության խրախուսում չկար, այլ կառավարությունն ուղղակիորեն միջամտեց՝ խնդրելով մեր խաղողագործներին հատել խաղողի այգիները և չհանձնել խաղողը։ Իրավիճակն այն աստիճանի հասցվեց, որ խաղողը հանձնելը գործնականում կորցրեց իմաստը, այնքան բարդ էր գործընթացն ու իրավիճակը ընդհանրապես։ Խախղողագործներն ուղղակի ճնշման տակ էին: Մենք շատ լավ հիշում ենք այս օրինակները։ Բացի այդ, հիշեցնում ենք, որ եթե խաղողագործության և գինեգործության ոլորտում կային մի քանի տասնյակ ընկերություններ՝ մինչև մոտ 30 ընկերություն, ապա այս տարի 300-ից ավելի ընկերություն կա։ Նրանց եկամուտները կազմում են հարյուր միլիոնավոր դոլարներ։ Այս ոլորտում ներգրավված է մոտ 25 000 խաղողագործ։ Սա նրանց ընտանիքների հզորացումն է:

Որոշում ենք կայացրել, որ այս տարի էլ, բնականաբար, սուբսիդավորելու ենք։ Սպիտակ խաղողի մեկ կիլոգրամի գինը կկազմի առնվազն 90 թեթրի։

Ոչ մի կիլոգրամ խաղող չիրացված չի մնա և պետությունը առավելագույն աջակցություն կցուցաբերի մեր խաղողագործներին։ Գործընթացում կներգրավվի մոտ 300 գինեգործական ընկերություն։ Մենք շփվել ենք նրանց հետ, լավ հանդիպումներ ենք ունեցել»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության տվյալներով, այս տարի սպասվում է ռեկորդային բերք՝ մոտ 300 հազար տոննա։

«Սուբսիդավորումը անհրաժեշտ և ոչ այլընտրանքային միջոց է, որպեսզի չխոչնդոտենք ոլորտի զարգացմանը, խթանենք և պահպանենք այն դինամիկան, որը տարիներ շարունակ ունեցել ենք խաղողագործության և գինեգործության ուղղությամբ։ Անցյալ տարի մենք ռեկորդային արտահանում ենք ունեցել՝ 107 մլն շիշ գինի։ Այս տարի մենք պահպանում ենք աճի դինամիկան գրեթե բոլոր առաջնահերթ շուկաներում: Օրինակ՝ Լեհաստանում մենք ունենք գրեթե 40 տոկոս աճ։ Առաջին յոթ ամիսների տվյալներով՝ ԱՄՆ-ում ունենք 16% աճ, գրեթե կրկնակի՝ Ճապոնիայում, աճ ունենք նաև Չինաստանում, Բալթյան երկրներում և այլ առաջնահերթ շուկաներում, սակայն Ուկրաինայի ցավալի իրադարձությունների պատճառով՝ ունենք մոտ 50 տոկոս նվազում, ինչը որոշակի ազդեցություն է ունեցել գինեգործական արտադրանքի արտահանման վրա։ Ուստի սուբսիդավորման որոշում է կայացվել։ Այս տարի մենք օգնում ենք արդյունաբերությանը, խաղողագործներին, ձեռնարկություններին պահպանել ոլորտի զարգացման դինամիկան»,- այսպես է բացատրել խաղողհավաքի սուբսիդավորման որոշումը շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

2021 թվականին կառավարությունը խաղողհավաքի սուբսիդավորման վրա ծախսել է 138 մլն լարի։ Սուբսիդավորման պատճառը նախորդ տարվա առատ բերքն էր և համաճարակը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» հետազոտության համաձայն՝ բերքի սուբսիդավորման գործընթացում նկատվում են կոռուպցիոն բնույթի մի շարք խնդիրներ, որոնց դեպքում նախապատվությունը տրվում է իշխող կուսակցությանը նվիրատվություն անող ընկերություններին, որոնք կապված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սուբսիդիայի հիմնական գումարը՝ ավելի քան 107 մլն լարի, փոխանցվել է պետական ​​սեփականություն հանդիսացող ՍՊԸ «Բերքի կառավարման ընկերությանը»:

ՍՊԸ «Բերքի կառավարման ընկերությանը» մեծ մասամբ հայտարարում է պարզեցված գնումներ։ 2021 թվականին Գինու գործակալությունում սուբսիդավորման համար գրանցված 83 ընկերություններից 31-ը պատկանում են «Վրացական երազանքի» ներկա կամ նախկին անդամներին կամ կապված են նրանց և նրանց ընտանիքների հետ։ Այս 31 ընկերություններին տրվել է 30 343 512 լարի գումար, որը կազմում է սուբսիդավորման ընդհանուր գումարի 22%-ը։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կապված ընկերությունները պարզեցված գնումներ են ստացել՝ նրա կնոջ եղբոր` Ալեքսանդր Թամազաշվիլիի «Վայն Կախեթի» ՍՊԸ-ն, խորհրդարանի մեծամասնության նախկին անդամ, Կախեթիի նախկին նահանգապետ Իրակլիի Շիոլաշվիլիի «Քինձմարաուլի» ՍՊԸ-ն և նախկին ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեի ընկերությունը՝ ՍՊԸ «Ռթվելիս»-ը ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 800 000 լարի»։

900 000 լարիի պարզեցված գնում է ստացել է 9 օր առաջ գրանցված «Դի Ջի Էլ» ՍՊԸ-ն, որի սեփականատեր Թամար Ալուղիշվիլին Դեդոփլիսծղարոյի գործարար Նուգզար Ալուղիշվիլիի դուստրն է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Նուգզար Ալուղիշվիլին Իրակլի Ղարիբաշվիլիի ընտանիքի մերձավոր շրջապատի անդամ է և նրա բիզնեսի փաստացի կառավարիչը։

Սուբսիդիա ստացող 5 խոշոր ընկերություններ կապված են «Բոլերո ընդ Քոմփանի» ընկերության հետ, որի ղեկավարն է Վախթանգ Կարիճաշվիլին։ Ընդհանուր առմամբ այս ընկերությունները ստացել են ավելի քան 6 մլն լարի։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Վախթանգ Կարիճաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի զարմիկի՝ Ուչա Մամացաշվիլիի բիզնես գործընկերն է, և նրա հետ միասին ընկերություն ունի Բրիտանիայում։

«Կոտեխի-Գուրջաանիի գինու գործարանը» և «Դուգլաձեի գինու ընկերություն» ՍՊԸ-ն ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 2 միլիոն լարի: Այս ընկերությունները կապված են «Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զաալ Դուգլաձեի հետ։

Գինեգործական ընկերությունը կարող է մասնակցել սուբսիդավորման ծրագրին, եթե խաղողի այգուց ստանա ավելի քան 1000 տոննա խաղող։ Այս սահմանափակման պատճառով փոքր գինեգործկան ընկերությունները չեն կարողանում օգտվել սուբսիդավորումից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։