«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ՝ պարտավորեցնել Վրաստան ժամանած կամ արդեն Վրաստանի տարածքում գտնվող ՌԴ քաղաքացիներին վճարել 1000 լարի «օկուպացիոն վճար»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Ռուսաստանի Դաշնության կողմից ՌԴ քաղաքացիների անվերահսկելի ներհոսք-միգրացիան հասել է շատ մեծ մասշտաբի, որը կապված է երկրի ինչպես ներքին, այնպես էլ ֆինանսական անվտանգության խնդիրների և մի շարք ռիսկերի հետ։ Սա բարձրացնում է հանրության իրավացի անհանգստությունն ու հարցեր է առաջացնում: Մեր կուսակցությունը և խորհրդարանական խմբակցությունը հանդես են գալիս Վրաստանի օկուպացիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով մենք քաղաքական ուղերձ կանենք այդ գործընթացների վերաբերյալ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է պատգամավոր Լևան Բեժաշվիլին։
Օրինագիծը նախատեսում է Վրաստանի տարածք մուտք գործելիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար օկուպացիոն վճար վճարելու պարտավորություն ներդնել։ «Օկուպացիոն վճարի չափը կսահմանվի յուրաքանչյուր քաղաքացու համար 1000 լարիի չափով։
Այս վճարումն ապահովելով մի կողմից երաշխավորված կլինի, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կճանաչեն, որ Վրաստանի տարածքը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և որ Ռուսաստանն է ագրեսորը։ Միաժամանակ, այդ ներդրումը պետք է դառնա որոշակի զսպող գործոն, որպեսզի եթե չցանկանան ճանաչել այն և չցանկանան վճարել գումարը, ընդհանրապես չօգտվեն այդ ներդրումից և չմտնեն Վրաստանի տարածք։
Նշված ներդրման հաստատումը համերաշխության հռչակագիր կլինի այն բռնի տեղահանվածների համար, որոնք գտնվում են Վրաստանի վերահսկվող տարածքում։ Տեղահանվածների նախարարությունում կստեղծվի հատուկ աջակցության հիմնադրամ և այդ միջոցները կփոխանցվեն բռնի տեղահանվածների կարիքների համար»,- ասել է Բեժաշվիլին։
Խորհրդարանի անդամի ներկայացրած տվյալների համաձայն՝ ներկայումս Վրաստանում է գտնվում Ռուսաստանի 280 հազար քաղաքացի, և «օկուպացիոն վճարի» ներդրմամբ հնարավոր կլինի բյուջեի զգալի եկամուտներ մոբիլիզացնել, որոնք կօգտագործվեն տեղահանված անձանց կարիքների համար։
«Պարտավորությունը կտարածվի նաև արդեն ժամանած ՌԴ քաղաքացիների վրա։ Մենք՝ բանկերին, բջջային օպերատորներին, ապահովագրական ընկերություններին, բժշկական կլինիկաներին և վարչական մարմիններին կպարտավորեցնենք, որ համապատասխան ծառայությունների համար վճարելիս՝ լինի դա քաղաքացիական, թե վարչական, նրանք ՌԴ քաղաքացիներից պահանջեն նշված գումարի վճարումը հաստատող անդորրագիր, որը իր հերթին կապահովի ավելի վաղ մուտք գործած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 1000 լարիի ներդրում կատարելու պարտավորությունը:
Հորդորում ենք «Վրացական երազանքին», որ այս հարցը չքննարկվի կոնկրետ քաղաքական նախաձեռնությունների ու խոստումների տեսանկյունից։ Բոլորս էլ գիտակցում ենք ստեղծված իրավիճակից բխող վտանգները։ Հետևաբար, եկեք այս որոշումը կայացնենք համատեղ՝ առանց որևէ քաղաքական դրդապատճառի, քանի որ այս առումով մենք ամրագրելու ենք պետության դիրքորոշումը օկուպացված երկրի քաղաքացիների, մեր բռնի տեղահանվածների նկատմամբ, և դա կլինի ընդհանուր, հասարակական որոշում»,- ասել է Բեժաշվիլին։
«Ցանկացած նախաձեռնություն պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, սակայն,
Լևան Բեժաշվիլին ներկայացնում է մի քաղաքական խումբ, որը բարոյական իրավունք չունի բարձրացնելու այս հարցը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականից հետո Լարսի մաքսակետում նրանց առաջնորդ, այն ժամանակվա նախագահ, այժմ դատապարտված Միխեիլ Սաակաշվիլին ծաղիկներով էր դիմավորում ռուս զբոսաշրջիկներին։
Նրա և իր թիմի նմանատիպ հայտարարությունները զուրկ են բարոյականությունից»,- այսպես արձագանքել «Ազգային շարժման» նախաձեռնությանը «Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միքանաձեն։
Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել սեպտեմբերի 21-ին։ Պաշտոնական հրամանագրով նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու՝ հիմնականում պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդների։
Սեպտեմբերի 22-ից երիտասարդները զանգվածաբար լքում են Ռուսաստանը և տեղափոխվում հարևան երկրներ։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի և մնալ մեկ տարի։ Մեկ շաբաթից ավելի է, ինչ Լարսի սահմանային կետում մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել:
Վրաստանի ՆԳՆ տվյալների համաձայն՝ զորահավաքի մասին հայտարարությունից հետո սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 53 136 ՌԴ քաղաքացի, իսկ դուրս է եկել՝ 34 990-ը։