«Ես իմ վրա եմ վերցրել հանուն խաղաղության դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, բայց դժվար որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին դեմ որոշում։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ շատ մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ», -սեպտեմբերի 14-ին Հայաստանի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդել է զանգվածային բողոքի ակցիա Երևանում՝ կառավարության շենքի դիմաց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանի խոսքերը հասկացել են որպես ԼՂ-ի համար պայքարելուց հրաժարվելու մասին հայտարարություն:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Արամ Վարդևանյանի խոսքով, խորհրդարանի 35 պատգամավոր պատրաստ է ստորագրել վարչապետի հրաժարականի պահանջի տակ։ Նրա խոսքով՝ այս գործընթացում անհրաժեշտ է ներգրավել նաև Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 18 պատգամավորների։ Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ավելի ուշ ՀՀ վարչապետը սոցցանցում հանդես է եկել պարզաբանմամբ և կոչ արել քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաներին. «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Մեզ ասում են՝ միջանցք։ Մենք ասում ենք, որ թույլ չենք տա միջանցք Հայաստանի տարածքով: Մենք երբեք չենք ստորագրի մի փաստաթուղթ, որը որևէ կերպ կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Այսօր զինվորներն են սահմանից զանգում և ասում՝ ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, այսինքն՝ էլ սահմանը չե՞նք պահում։ Ինձ ասում են՝ ադրբեջանական կայքերն այդ վերնագրերով տարածում են։ Մենք ասում ենք՝ համապարփակ լուծման պատրաստ ենք գնալ։ Մեր հայրենիքն ավելի է՝ քան սրբությունը, սակարկման ենթակա չէ»,- նշել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 13-ից սահմանին վերսկսված մարտերի արդյունքում զոհվել է 105 հայ զինծառայող, իսկ Ադրբեջանը կարողացել է գրավել 10 քառակուսի կիլոմետր հայկական տարածք։
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանին «էական միջադեպեր չեն նկատվել»։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, միջազգային հանրության մասնակցության շնորհիվ հնարավոր է եղել համաձայնության գալ հրադադարի շուրջ։
Այս թեմայով՝
Ադրբեջանը ուժի կիրառմամբ կստիպի Հայաստանին՝ համաձայնել պայմաններին. Զաքարեիշվիլի