Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2023 թվականից ոստիկանների, զինվորականների և պետական անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով։ Կառավարության ղեկավարն ասաց, որ հաջորդ տարվա բյուջեով դրա համար նախատեսված է 290 մլն լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Հունվարին 10 տոկոսով բարձրացրել ենք բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը։ 2023 թվականի հունվարին նույնպես բոլոր պետական ծառայողների համար աշխատավարձը կբարձրանա 10%-ով, և այդ բարձրացումը կշարունակվի նաև հաջորդ տարիներին։ Առանձնացրել ենք ոստիկաններին, զինվորներին, անվտանգության ծառայություններին։ Նրանց աշխատավարձերը հունվարից կբարձրանան 20 տոկոսով՝ բոլոր աշխատողների համար»,- նշել է վարչապետը։
Ղարիբաշվիլին խոսեց նաև ոստիկանների և զինվորների կենսապայմանների բարելավման նպատակով բնակարանների կառուցման մասին.
«Մի քանի ամսից կավարտվի բանակի քաղաքը, և մենք 1000-ից ավելի զինվորների կտրամադրենք բնակարաններ։ Այս ծրագիրը կշարունակվի նաև ապագայում։ Մի քանի շաբաթից մենք կսկսենք կառուցել ոստիկանական քաղաքը: 1000-ից ավելի ոստիկաններ կստանան բնակարաններ: Իհարկե, սա երկարաժամկետ ծրագիր է լինելու։ Ուզում եմ ընդգծել, որ սա մեկանգամյա ծրագիր չէ։ Նաև ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսել ենք ոստիկանության շենքերի վերանորոգում, բազաների կառուցում և վերանորոգում, զենքի, տեխնիկայի, նոր մեքենաների ձեռք բերում և այլն»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանն աննախադեպ բարձր տնտեսական աճ է գրանցել. «Համարձակորեն և հպարտությամբ կասեի, որ այս տարի մեր ձեռնարկած ողջամիտ քայլերի արդյունքում ունենք աննախադեպ բարձր տնտեսական աճ, հատկապես այն ֆոնին, ինչ կատարվում է Եվրոպայում և աշխարհում: Մեր ժողովուրդը պետք է լավ իմանա, թե ինչ իրավիճակ է, որքան հակասական է իրավիճակը ընդհանրապես մեր երկրում, մնացած Եվրոպայում և մայրցամաքում։ Տնտեսական աճը, որն այսօր առավոտյան հրապարակել է վիճակագրության ծառայությունը, օգոստոսին ունեցել ենք 10,5 տոկոս, որը 8 ամսվա կտրվածքով կազմել է 10,3 տոկոս։ 8 ամսում ունենք երկնիշ տնտեսական ցուցանիշ: Սա մեզ թույլ տվեց հենց այս տարի ավելացնել առկա բյուջեն»։
