Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել Վիկտոր Մեդվեդչուկին և 55 ռազմագերու՝ Ուկրաինայի 215 զինվորականի դիմաց։ Ռուսաստանի կողմից ազատ արձակվածների թվում են «Ազով» գնդի հրամանատարները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Սա ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր գերիների ամենամեծ փոխանակումն է։ Ազատ արձակված 215-ից 108-ը «Ազով» գնդի մարտիկներ են։ Ուկրաինան վերադարձրել է նաև սահմանային ծառայության, ցամաքային զորքերի, ոստիկանության, նավատորմի, անվտանգության ծառայության, պետական տրանսպորտի և պետական մաքսային ծառայության աշխատակիցներին։ Փոխանակվածների թվում ընդհանուր առմամբ կա 124 սպա։ Ազատ են արձակվել 10 օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ բրիտանացիներ Շոն Փինները և Էյդեն Էսլինը և մարոկկացի Սաադուն Բրահիմը։ Նրանք մահապատժի են դատապարտվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության այսպես կոչված «Գերագույն դատարանի» կողմից։
«Մեր 200 հերոսներին մենք փոխանակել ենք Մեդվեդչուկի հետ, ով արդեն հետաքննությանը տվել է բոլոր հնարավոր ցուցմունքները, իսկ «Ազովստալի» հինգ հերոս հրամանատարներին՝ 55 ռուս գերիների հետ, որոնք մեզ համար հետաքրքիր չեն»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Գերիների փոխանակումը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդությամբ։ Պայմանավորվածության համաձայն՝ «Ազով» գնդի հինգ հրամանատարները կմնան Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը, և նրանք կլինեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական պրոտեկտորատի ներքո։
«Ընդհանուր 215 հերոս: Մենք հիշում ենք մեր ժողովրդին և փորձում ենք փրկել յուրաքանչյուր ուկրաինացուն։ Սա է մեր էությունը։ Ահա թե ինչն է մեզ տարբերում թշնամուց։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուր կյանք և անպայման կանենք ամեն ինչ՝ փրկելու բոլոր նրանց, ովքեր գտնվում են ռուսական գերության մեջ»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանը մարտի 1-ին պաշարել էր ծովափնյա Մարիուպոլ քաղաքը։ «Ազովստալը» միակ տեղն էր, որը ռուսական զինված ուժերը ամիսներ շարունակ չէին կարողանում վերահսկողություն վերցնել։ Բացի «Ազովի» գնդի մարտիկներից, մետալուրգիական կոմբինատի տարածքը պաշտպանում էին ծովայինները, Ազգային գվարդիայի անդամները, սահմանապահները, ոստիկաններն ու կամավորները։ Նրանք «Ազովստալը» լքեցին մայիսից, որից հետո տեղափոխվեցին Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք։
Ինչ վերաբերում է Վիկտոր Մեդվեդչուկին, ապա նա եղել է «Ընդդիմադիր պլատֆորմ կյանքի համար» կուսակցության առաջնորդը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր կնքահայրն է։ Փետրվարի 24-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և լայնածավալ պատերազմի ժամանակ, Մեդվեդչուկը տնային կալանքի տակ էր։ Ուկրաինայի իշխանությունները նրան մեղադրում են դավաճանության մեջ։ Վիկտոր Մեդվեդչուկը ապրիլի 12-ին ձերբակալվել է Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության կողմից։ Գործակալության տվյալներով՝ նա փորձել է փախչել Կիևի մարզից ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ։ Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի խոսքով՝ Մեդվեդչուկի արտահանձնումը Ռուսաստան չի խանգարի նրա գործի քննությանը դատարանում։