Ուկրաինայում 5 937 ռուս զինվոր է զոհվել. Շոյգու

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում զոհվել է 5 937 ռուս զինծառայող։ Շոյգուն չի նշել վիրավորների թիվը, սակայն նշել է, որ նրանց ավելի քան 90 տոկոսն ապաքինվել է և վերադարձել ծառայության:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Շարունակվում են մեծ, բարդ մարտական ​​գործողությունները, որոնք պատվով իրականացնում են մեր զինծառայողները, Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զինծառայողները, այլ ստորաբաժանումները, կամավորները, որոնք մասնակցում են այս գործողությանը։ Այսօր մենք կռվում ենք ոչ այնքան ուկրաինական բանակի, որքան հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ։ Մենք շարունակում ենք կատարել մեր առջև դրված խնդիրները։ Հեշտ չէ, բայց մենք դրանք կկատարենք»,- ասել է Շոյգուն։

«Ռոսիա 24» պետական ​​հեռուստաընկերության եթերում Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաև Ուկրաինայի ռազմական կորուստների մասին. «Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերը բաղկացած էին մոտավորապես 201-202 հազար մարդուց։ Այս ընթացքում նրանց կորուստը գերազանցում է 100 հազարը։ Դրա հետ մեկտեղ՝ ունեն 61 207 զոհ, 49 368 վիրավոր: Սա բավականին մեծ կորուստ է, եթե խոսքը մոտ 200 հազարանոց բանակի մասին է, սա բանակի կեսն է»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև այսօր հայտարարված մասնակի զորահավաքին: Շոյգուի խոսքով՝ զորահավաքը կվերաբերի այն մարդկանց, որոնք ծառայել են բանակում, ունեն զինված ուժերին անհրաժեշտ մասնագիտություններ և մարտական ​​փորձ ունեն: Խոսքը ուսանողների և ժամկետային զինծառայողների մասին չէ։

«Մենք ունենք մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս, նրանց ռեսուրսը, ովքեր արդեն ծառայել են, ունեն մարտական ​​փորձ, ովքեր ունեն ռազմական մասնագիտություններ՝ գրեթե 25 միլիոն մարդ կա։ Մասնակի մոբիլիզացիան ծածկում է ընդհանուր ռեսուրսի 1%-ը, մի փոքր ավելի։ Շփման գիծն ինքնին, որը կարելի է անվանել առաջնագիծ, ավելի քան 1000 կիլոմետր է։ Բնական է, որ այն պետք է ուժեղացվի, այդ տարածքները պետք է վերահսկվեն, և, իհարկե, առաջին հերթին այս գործն արվում է դրա համար՝ նկատի ունեմ մասնակի մոբիլիզացիան։ Զորակոչվելու է 300 հազար պահեստազոր: Սա մեկ անգամ չի լինի, սա այն աշխատանքն է, որը կիրականացվի ըստ պլանի»,- ասել է Շոյգուն։

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինա և սկսեց լայնածավալ պատերազմ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին յոթ ամիսների ընթացքում ռուսական կողմից սպանվել է մոտավորապես 55 110 զինվորական։ Բացի այդ, ոչնչացվել է 2 227 ռուսական տանկ և 4 748 միավոր զրահամեքենա։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին օգոստոսի 22-ին վետերանների և կամավորների ֆորումում ունեցած ելույթի ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է պատերազմում Ուկրաինայի կորուստները։ Reuters-ի փոխանցմամբ՝ Զալուժնին ասել է, որ փետրվարի 24-ից ի վեր մոտ 9 000 ուկրաինացի զինվոր է մահացել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։