Խորհրդարանը հաստատել է նոր հանրային պաշտպանի ընտրության ժամանակավոր կարգը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանը 83 ձայնով ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է հանրային պաշտպանի թեկնածուների առաջադրման և ընտրության ժամանակավոր կարգի ներդրում։ «Վրացական երազանքի» նախաձեռնած փոփոխությունները ներառվել են խորհրդարանի կանոնակարգում։ Օրենքի նախագծին աջակցել են ընդդիմադիր «Գիրչի» և «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցությունների պատգամավորները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանի նախագահի հրամանով կստեղծվի գնահատման աշխատանքային խումբ, որը բաղկացած 9 անդամից՝ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական ​​և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներից։ Մինչ գնահատման աշխատանքային խումբ ստեղծելը, խորհրդարանի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբերի հետ, որոնք իրավունք ունեն ներկայացնելու հանրային պաշտպանի թեկնածուի։

Գնահատման աշխատանքային խումբը հանրային պաշտպանի թեկնածու առաջադրվել ցանկացողներին կգնահատի ազնվության, անկողմնակալության, անկախության, բարձր հեղինակության, պատշաճ մասնագիտական ​​գիտելիքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում գործնական փորձի չափորոշիչներով։

Խորհրդարանը կսկսի հանրային պաշտպանի թեկնածուների քննարկումը, եթե առաջադրված թեկնածուների թիվը 7-ից ոչ պակաս լինի։ Հակառակ դեպքում նորից կսկսվեն համապատասխան ընթացակարգերը։

«Վրացական երազանքի» տեղեկություններով՝ իշխող կուսակցությունը սեփական թեկնածություն չի առաջադրի, բացառությամբ մի դեպքի, եթե ընդդիմությունը չմասնակցի թեկնածու չառաջադրի։

Ներկայիս հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Նա քննադատել է նոր հանրային պաշտպան ընտրելու ժամանակավոր կարգը.

«Խորհրդարանի նախագահին հնարավորություն կտրվի սահմանել թեկնածուին օրենքից տարբեր ներկայացնող սուբյեկտների շրջանակը, ինչը հարցեր է առաջացնում թե՛ իրավունքի գերակայության, թե՛ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից։ Ավելի լավ է ընթացակարգային կարևոր հարցերն ու երաշխիքները կարգավորել օրենքով, իսկ խորհրդարանի նախագահի հրամանով սահմանել համեմատաբար աննշան ընթացակարգային մանրամասներ»,- ասել է Նինո Լոմջարիան։

«Մեծամասնության ներկայացուցիչներից երկու հայտարարություն ենք լսել՝ թեկնածու չենք առաջադրելու, որպեսզի լինի բազմազանություն, ներգրավվածություն և պետք է առաջադրվի առնվազն 7 թեկնածու։ Այս երկու մոտեցումները միասին ասելով հարց չի՞ առաջանում։ Այսինքն՝ ընդդիմության մտքով անգամ չանցնի համաձայնության գալ մեկ թեկնածուի շուրջ, պետք է առաջադրեն առնվազն 7 թեկնածու, որպեսզի մեզ համար ավելի հեշտ լինի ընտրել նրանցից մեկին, որը մեզ դուր կգա։

Սա է այս փոփոխության ողջ էությունը, այլ ոչ թե բազմակարծության ապահովումը»,- հայտարարել է «Լելո» կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին։

Հանրային պաշտպանի ընտրության գործընթացի թափանցիկ անցկացումը 12 նախապայմաններից մեկն է, որը պետք է կատարվի, որպեսզի Վրաստանը ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովի հանձնարարականն է՝ նոր հանրային պաշտպան ներկայացնելու գործընթացում առաջնահերթություն տալ անկախ անձին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։