Օնիի շրջանի 49 գյուղերում մինչև 6 տարեկան երեխաներ այլևս չկան. Հատուկ ռեպորտաժ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Գիորգի Նիկոլավայի/գյուղ Ղեբի, Ռաճա

«Իմ մանկության տարիներին մանկապարտեզ կար, առնվազն 40-50 հոգի կլինեինք։ Հիմա բանկետների սրահի է վերածվել, դե ինչ բանկետ, հոգեհացերի համար է։ Գյուղում երիտասարդներ կան, բայց չեն կարողանում ամուսնանալ։ Ես ու հորեղբորս տղան ունենք շատ երեխաներ, թե չէ մեծ մասը կին չունի, որտեղից երեխա կունենան, ով էլ որ ունի մեկ-երկու երեխա ունեն: Մենք կա՛մ ամենախելացիներից ենք, կա՛մ ամենահիմարներից»:

Ղեբին դեռևս լեռնային Ռաճայի ամենամեծ գյուղերից մեկն է, 30 երեխաներով՝ շնորհիվ Պավլե և Գիա Բոխաշվիլիների ընտանիքների։

Պավլեն ունի 7 երեխա, իսկ Գիան՝ 6։ Նրանցից հինգը նախադպրոցական տարիքի են։ Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածում գրված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք, այդ թվում՝ նախադպրոցական կրթության, սակայն Ղեբիի երեխաները չգիտեն, թե ինչ է մանկապարտեզը։

«Այստեղ երեխաները կտրված են ամեն ինչից։ Այդ պատճառով երիտասարդները լքում են գյուղը։ Արդեն երկու տարի է, ինչ սկսվել է ՀԷԿ-ի շինարարությունը։ Ամռանը գալիս են աշխատավարձի համար, ձմռանը՝ գնում։ Ի՞նչ պետք է անի, ի՞նչ հեռանկար ունի այստեղ երիտասարդը։ Ոչինչ: Պետք է անասնապահությամբ զբաղվի, բայց բոլորը չեն ուզում դրանով զբացղվել։ Զբոսաշրջության հեռանկար կա, բայց զբոսաշրջիկները վերանորոգված տուն են ուզում։ Լավ պայմաններ ստեղծելու համար փող է պետք, իսկ փող չկա։ Գնում ես բանկ, պետք է կաշիդ քերթեն։ Ոչ ոք դրամաշնորհներ չի տալիս, առաջնահերթություն չեն տալիս։ Մարդիկ գնում են քաղաքներ։ Առաջին դեպքն է, որ մեքենայով եկել եք մինչև իմ բակը։ Երբեմն մենք նույնիսկ բարձր մեքենաներով չենք կարողանում անցնել: Ճանապարհն այնպես է փակվում։ Երբեմն չեմ կարողանում երեխաներին դպրոց տանել: Նախորդ տարիներին ձյունը հասնում էր 2 մետրի և ավելի։ Ոչ էլ ուսուցիչն է ուզում այստեղ մնալ, չնայած աշխատավարձը բարձրլեռնայինի դեպքում հավելավճար ունի։ Եթե մեկ ուսուցիչ ​​հինգ առարկա է դասավանդում, դա այլևս ուսուցում չէ»,- Պավլեն, դեռ ոչ, բայց Գիա Բոխաշվիլին արդեն ինչ որ տեղ կամ բնակարան է փնտրում, որպեսզի ընտանիքը տեղափոխվի Օնի քաղաք կամ գոնե Օնիի մոտակայքում։

«Մի քանի տարի առաջ մանկապարտեզ պահանջեցինք։ Ասացին կսարքեն, սարքեցի՞ն: Դրանից հետո էլ չենք պահանջել: Այստեղ բացի դպրոցից ոչինչ չկա։ Երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն, նրանք ցանկանում են սպորտով զբաղվել, երաժշտությամբ, զարգանալ են ուզում: Այդ պատճառով փորձում եմ տուն կամ ինչ-որ բան գնել Օնիում և տեղափոխվել այնտեղ երեխաների համար: Ես իսկապես չեմ ուզում հեռանալ այստեղից, բայց երեխաներն ուզում են սովորել։ Նրանք զրկված են ամեն ինչից։ Մենք ունենք մաքուր օդ և լավ բնություն, սարեր, գետեր, ձյուն, բայց սա արդեն բավական չէ, այլ ժամանակներ են։ Դրա համար էլ գյուղերը դատարկվեցին։ Գնում ես Թբիլիսի, տների ու մեքենաների համար արդեն տեղ չկա»:

Նախքան Ղեբին Ճիորա գյուղն է։ 2014 թվականի մարդահամարով Ճիորայում ապրում է 116 մարդ։ Վերջին 8 տարում մշտական ​​բնակիչների թիվն էլ ավելի է նվազել։ Միայն Վաժա Գոբեջիշվիլին ունի նախադպրոցական տարիքի 2 երեխա՝ երկու և չորս տարեկան։ Դպրոցում սովորում է ընդամենը հինգ աշակերտ, սակայն շենքը նախատեսված է 150 երեխայի համար։ 5-րդ դասարանում սովորում են երեք երեխա, 6-րդ և 7-րդ դասարաններում՝ մեկական։

«Գյուղում մինչև 35 տարեկան ավելի քան 10 երիտասարդ կա, ովքեր կին ու երեխա չունեն։ Բոլորը մտերիմ են և բարեկամ: Երիտասարդներն այստեղից հիմնականում չեն հեռանում, փակված են գյուղում։ Կայուն եկամուտ չունենալու հետ մեկտեղ սա չամուսնանալու պատճառներից մեկն է։

Հիմա, երբ սկսվել է ՀԷԿ-ի շինարարությունը, գոնե սեզոնային աշխատանք ունեն։ Եթե ​​նման սեզոնային աշխատանք չլիներ, գուցե ընդհանրապես երիտասարդներ չլինեին»,- ասում է Վաժան, ով Օնիի մունիցիցպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչն է գյուղում։ Եթե ​​ուսուցչին ու լիազորին չհաշվենք, գյուղում այլ կայուն աշխատանք չկա։

Image

Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթություն, այդ թվում՝ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք։ Ղեբի գյուղում երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստանում:

Ղեբին ու Ճիորան օկուպանտ Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից գյուղեր են։ «Ղեբիի ու Ճիորայի հատվածում կա մեկ, երկու, երեք, չորս լեռնանցքներ, որ ամռանը մարդ կարող է ազատ տեղաշարժվել։ Եթե ​​սահմանին մոտիկ մարդիկ չապրեն, մենակ սահմանապահները ի՞նչ կարող են անել։ Ճիշտ է, Հյուսիսային Օսիայի լեռնային գյուղերը նույնպես դատարկվել են, բայց հիմա նրանք գալիս են այլ ռազմավարությամբ»,- Պավլեն ակնարկում է Ռաճայում վերջերս կուտակված ռուսական շահերը և Թբիլիսիի և Մոսկվայի միջև ջերմացող ռուս-վրացական հարաբերությունները։

Ամբողջ Ղեբի գյուղը դեմ է այն որոշմանը, որով Վրաստանի կառավարությունը 49 տարով ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկեր Դավիթ Խիդաշելիին է հանձնել 104 712 հա անտառ Ռաճայում և Քվեմո Սվանեթիում։ Հստակ ոչ են ասում նաև Մամիսոնի լեռնանցքի տակ ճանապարհային թունելի հորատման հարցի նույնիսկ քննարկման համար. «Եթե ոչ Ռոկիի թունելը, հնարավոր էր, որ մեկով ավելի պակաս օկուպացված շրջան ունենայինք»:

Ո՞վ է դիմավորելու. Պավլե Բոխաշվիլին մեջբերում է Մուրման Լեբանիձեի հայտնի բանաստեղծությունը («Վախենում եմ»).

  • Վայ թե ​​ինչ-որ մեկին դուր գան այս գյուղերը,
  • Վայ թե ինչ-որ մեկը գա և բնակություն հաստատի:

Այնտեղ են՝ այդ պատճառով էլ ռուս զինվորները չեն կարող ավելի առաջ շարժվել՝ դեպի Ծեդիսի։ Տասնյակ հեկտար խոտհարքեր ու արոտավայրեր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Ծեդիսի բնակիչները չեն կարողանում օգտագործել։ Պատերազմից մեկ տարի էլ չանցած՝ ռուս օկուպանտները Ծեդիսիի դաշտերից մեկում հայր ու որդի Աբեսալոմ և Մաթե Մաիսուրաձեներին կապել են ծառից, իսկ նրանց ցլերին՝ քշել ու տարել։

Օկուպացված Ցխինվալի շրջանի սահմանամերձ գյուղերում պատերազմից հետո առաջացած վախն իր հերթին Ծեդիսիից ավելի շատ երիտասարդների հեռանալու պատճառներից մեկն էր։ 2002 թվականին Ծեդիսիում ապրել է 163 մարդ, 2014 թվականին՝ ընդամենը 53։ Մարդահամարից մարդահամար 12 տարվա ընթացքում բնակչության թիվը երեք անգամ պակասել է։ Հիմա նույնիսկ այդքան մարդ չի ապրում։ «Ձմռանը մոտ քսան հոգի ենք մնում»,- ասում է Մեդիկո Մաիսուրաձեն՝ Ծեդիսիի մշտական ​​բնակիչ և դպրոցի նախկին տնօրեն։ Ծեդիսիի դպրոցն իր վերջին աշակերտն ունեցել է 2011 թվականին, հետո փակվել է, գյուղում երեխաներ չլինելու պատճառով։ Դեռ շարունակում է շենքին տիրություն անել՝գուցե հույսի շող հայտնվի։ Հայտնվեց: «Վերին թաղամասում երկու երեխա է ծնվել, բայց քանի որ մանկապարտեզ չկար, տեղափոխվել են Օնի։ Չես կարող մեղադրել: Ես ու իմ տարիքի մարդիկ էլ մանկապարտեզ չէինք գնում, այդպես էինք դպրոց գնում, բայց այն ժամանակ ուրիշ ժամանակ էր, այսօր այլ կարիքներ կան։ Այժմ Մաթե և Մարիամ Մաիսուրաձեները երեք երեխա ունեն՝ մեկն արդեն 6 տարեկան է և պետք է դպրոց գնա, երկրորդը՝ 4 տարեկան է, երրորդը՝ գրեթե մեկ տարեկան։

Մաիսուրաձեների միակ երեխաներով ընտանիքը արդեն երկրորդ տարին է, ինչ խդնրում է գյուղում մանկապարտեզ բացել։ Նրանք ուրիշ ապրելու տեղ չունեն, այլապես այս երեխաները նույնպես այստեղ չէին մնա։

«Ծեդիսիում շատ խնդիրներ կան, տրանսպորտի բացակայություն՝ տրանսպորտը շրջկենտրոն երկու շաբաթը մեկ է գնում, երբեմն դա էլ չկա։ Նախկինում շաբաթը մեկ անգամ էր գնում։ ՄԱԿ-ը մեզ մեքենա է տվել, բայց քաղաքապետարանը տարել է, ասում են մենք ավելի լավ կխնամենք ու իրենք են օգտագործում։ Անասունների խնամքն ու հողագործությունը ստիպված ենք ձեռքով անել, դեռ եզներով ենք հերկում, տեխնիկա չկա։ Դրա համար էլ երիտասարդները հեռացան։ Գյուղում մոտ 10-12 հոգի կլինեն մնացած, մինչև 40 տարեկան, բայց ոչ մեկը ամուսնացած չէ»,- գյուղի ծերացման և վերացման վտանգը նվազեցնելու համար Մեդիկո Մաիսուրաձեն լուծումը տեսնում է Ծեդիսիում մանկապարտեզ և դպրոց բացելու մեջ. «Եթե չլինի, երեխա ունեցող այս մեկ ընտանիքն էլ կգնա ու այստեղից և ոչ ոք չի գա»:

Image

Մայսուրաձեների միակ երեխաներով ընտանիքն արդեն երկրորդ տարին է, ինչ խնդրում է մանկապարտեզ բացել Ծեդիսի գյուղում։

Մինչև 6 տարեկան երեխաներին նախադպրոցական կրթության ապահովումը մունիցիպալիտետի պարտականությունն է։ Օնիի քաղաքապետարանից «Մթիս Ամբեբիի» խնդրած տեղեկատվության համաձայն՝ Ծեդիսիում մանկապարտեզ բացել չի նախատեսվում։ Որպես փոքր գյուղերում մանկապարտեզներ բացելուց հրաժարվելու պատճառ՝ որոշում կայացնող անձինք հաճախ նշում են երեխաների անբավարար թիվը։ Վրաստանի «Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին» օրենքն ընդգծում է, որ նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը համընդհանուր և հասանելի են համապատասխան տարիքի բոլոր երեխաների համար։ Օրենքը նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ երեխաների նվազագույն քանակ չի սահմանում:

Օնիի մունիցիպալիտետում գործում է երկու մանկապարտեզ. Օնի քաղաքում՝ 82 երեխայով և Գլոլա գյուղում՝ 7 երեխայով։ Օնիի մանկապարտեզն այս տարի դպրոցական պատրաստության կենտրոններ է բացել Ուծերա և Ճիորա գյուղերում։ Ծրագիրը ներառում է երկուշաբթիից ուրբաթ օրական ընդամենը երեք ժամ պարապմունք, որը չի կարող փոխարինել լիարժեք մանկապարտեզին։

Անբավարար քանակ. մեծ մասամբ հենց այդ պատճառով է, որ Ռաճայի դատարկված գյուղերի երեխաները չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ։

Ողջ շրջանում, գյուղական բնակավայրերում, ընդհանուր առմամբ մինչև 6 տարեկան 61 երեխա կա. 5-ը՝ Ղեբիում, 2-ը՝ Ճիորայում, 11-ը՝ Գլոլայում, 2-ը՝ Ուծերայում, 7-ը՝ Ճինճվիսիում, 6-ը՝ Լագվանթայում, 5-ը՝ Սակաոյում, 9 Ղարում, 2-ը՝ Կոմանդելիում, 1-ը՝ Ժաշքվաում, 3-ը՝ Ցխմորիում, 1-ը՝ Քվեդրուլայում, 2-ը՝ Ծեդիսիում, 1-ը՝ Կվաշխիեթի, 4-ը՝ Սորիում։

49 գյուղերում մինչև 6 տարեկան երեխաներ ընդհանրապես չկան:

Ի տարբերություն Ղեբիի և Ճիորայի, Սորին Ամբրոլաուրին-Օնիին կապող ճանապարհամերձ գյուղ է, բայց այնուամենայնիվ դատարկված է: Սորիի միջնակարգ դպրոցն առաջինից 6-րդ դասարաններում ոչ մի աշակերտ չունի: Մեկական երեխա կա 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում, երկուսը՝ 9-րդ դասարանում, մեկ աշակերտ վերջերս է միացել Ռուսթավի քաղաքից։

Ռուսուդան Մետրևելին այս դպրոցում աշխատում է 1993 թվականից՝ որպես վրաց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ 2004 թվականից՝ որպես տնօրեն։ Հիշում է, որ երբ սկսել է աշխատել որպես ուսուցիչ, Սորիի դպրոցն ուներ 150 աշակերտ՝ Սորիից, Գամաշից, Ճվեբարիից, Փարախեթիից, Շարդոմեթիից և այլ գյուղերից։ Գադամշում առանձին նախակրթարան կար։ Այժմ Օնիից մինչև Ամբրոլաուրիի շրջանը սա միակ դպրոցն է։

Լևան Կերվալիշվիլին հինգ տարի առաջ ապրելու համար Թբիլիսիից տեղափոխվել է Ռաճայում գտնվող իր ծնողների տուն։ Իոնան այն ժամանակ 3 ամսական էր, նրա երկրորդ երեխան՝ Իսաին, ծնվել է Սորիում ապրելու տարիներին։ Ռաճայում նոր վերադարձած ընտանիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներից Լևանն առանձնացնում է նախադպրոցական կրթության անհասանելիությունը: Մեկ այլ ընտանիք Սորիում ունի նախադպրոցական տարիքի երկու երեխա: Լևանին քաղաքապետարանից առաջարկել են դպրոցի շենքի մեկ սենյակում բացել դպրոցական պատրաստության ծրագիր, որից նա հրաժարվել է։

Image

Լևան Կերվալիշվիլին հինգ տարի առաջ է վերադարձել Թբիլիսիից իր հայրենի Ռաճա: Ռաճայում նոր վերադարձած ընտանիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներից Լևանն առանձնացնում է նախադպրոցական կրթության բացակայությունը:

«Մանկապարտեզի հիմնական նպատակը պետք է լինի երեխայի զարգացումը, դպրոցին նախապատրաստվելը, որը հաշվի կառնի ինտելեկտուալ, ֆիզիկական, ճանաչողական, ստեղծագործական զարգացումը, անհատական ​​և թիմային ինքնադրսևորման հմտությունները, սոցիալականացումը, որն առավել անհրաժեշտ է Ռաճայում ապրող երեխաներին։ Շատ ուրախ կլինեմ, եթե իմ գյուղում լինի մանկապարտեզ, դպրոց, այնտեղ շատ երեխաներ գնան։ Եթե ​​կա մեկը, ով այս գյուղի ու անկյունի հայրենասերն է, ես նրանցից մեկն եմ, բայց չկա մեկը, ով պատրաստվում է վերադառնալ ու ընտանիքով այստեղ հաստատվել։ Այս պայմաններում երեխաներին շատ եմ խղճում։ Երբ Իոնան դպրոցական տարիքի դառնա, այդ ժամանակ Սորիի դպրոցում 2 աշակերտ կլինի։ Ոչ միայն դասարանում, այլ դպրոցում էլ է նա մենակ մալու։ Ինչ-որ մեկը կարծում է, որ սա լավ է երեխայի համար, ուսուցիչն իր ամբողջ ժամանակը նվիրելու է նրան, բայց ես դա չեմ կիսում։ Երեխան պետք է լինի մրցակցային միջավայրում: Մեկ և երեք երեխա ունեցող դպրոցներն ու մանկապարտեզները չեն տալիս այն ​​արդյունքը, որը պետք է տա ​​երեխաներին նախադպրոցական կամ դպրոցական կրթությունը։ Իհարկե, Սորին այնպիսի վայրում է գտնվում, որ կարող եմ երեխաներիս մանկապարտեզ կամ դպրոց տանել։

Ինչ վերաբերում է շրջկենտրոնից հեռու գտնվող բարձրլեռնային գյուղերին, որտեղ այլ ճանապարհ ու լուծում չկա, այնտեղ ոչ թե արդարացված կլինի, այլ անպայման պետք է բացել մանկապարտեզ, դպրոց։ Սակայն այնտեղ ամեն ինչ չպետք է նրանով ավարտվի որ երեխան գնում է մանկապարտեզ։ Այս երեխաներին պետք է այլ կերպ աջակցել: Գոնե շաբաթը մեկ անգամ կարող են բերել շրջկենտրոն, մի ​​օր հաճախեն այնտեղի մանկապարտեզ, տանեն տարբեր խմբակների, ինչ-որ զբաղմունքով ապահովեն»:

-Լևանը գիտի, որ եթե իր երեխաներին Սորիի դպրոց չտանի, գյուղի դպրոցը կարող է փակվել, ինչն իր համար ցավալի է, բայց «մյուս կողմից, ելնելով երեխայի լավագույն շահերից, ես չեմ կարող երեխայիս զոհել դրա համար: Եթե ​​տեսնեմ հեռանկար, որ թեկուզ 4-5 տարի հետո ինչ-որ մեկը վերադառնա այստեղ ապրելու, երեխաներն էլ շատանան, կարող եմ մտածել, բայց այս գյուղը չունի այդ հեռանկարը»։

2021 թվականի տվյալներով Օնիի մունիցիպալիտետում ապրում էր ընդամենը մոտ 5 500 մարդ՝ 630-ով պակաս, քան 2014 թվականին։ 2022 թվականին Օնիի մունիցիպալիտետում ծնվել է ընդամենը 47 երեխա, մահացել՝134 մարդ։ Մահացության մակարդակը գրեթե երեք անգամ գերազանցում է ծնելիությանը:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։