ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները  64 մունիցիպալիտետներից 25-ում ստացել են ձայների 100%-ը։ Սրանք այն ընտրատարածքներն են, որտեղ ընդդիմադիր կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

 Ըստ ԿԸՀ-ի՝ ձայների 100 տոկոսը ստացել են «Վրացական երազանքի» հետևյալ թեկնածուները.

  1. Սագարեջո - Վախթանգ Կակուտաշվիլի (8539 ձայն)
  2. Գուրջաանի - Գիորգի Մաճավարիանի (19 588 ձայն)
  3. Դեդոփլիսծղարո - Նիկոլոզ Ջանիաշվիլի (5271 ձայն)
  4. Կվարելի - Իլիա Մզեկալաշվիլի (10 669 ձայն)
  5. Թիանեթի - Լևան Ծիկլաուրի (2347 ձայն)
  6. Գարդաբանի - Դավիթ Կարգարեթելի (9772 ձայն)
  7. Դմանիսի - Կոբա Մուրադաշվիլի (7795 ձայն)
  8. Ծալկա - Իլիա Սաբաձե (3935 ձայն)
  9. Թեթրիծղարո - Միխայիլ Ապցիաուրի (3751 ձայն)
  10. Ախալցիխե - Վառլամ Ցիլկաուրի (14 812 ձայն)
  11. Ադիգենի - Գոչա Քիմաձե (8135 ձայն)
  12. Ասպինձա - Ռոստոմ Մագրակվելիձե (3935 ձայն)
  13. Ախալքալաք - Մելքոն Մակարյան (13 346 ձայն)
  14. Նինոծմինդա - Անիվարդ Մոսոյան (8713 ձայն)
  15. Օնի - Դավիթ Լոբժանիձե (1555 ձայն)
  16. Ամբրոլաուրի - Զազա Կևանիշվիլի (3682 ձայն)
  17. Ցագերի - Չաբուկի Չաբուկիանի (2754 ձայն)
  18. Լենտեխի - Գիորգի Գազդելիանի (1091 ձայն)
  19. Մեստիա - Կապիտոն Ժորժոլիանի (1296 ձայն)
  20. Սաչխերե - Լևան Իվանաշվիլի (17 670 ձայն)
  21. Բաղդաթի - Նոդար Գիորգիձե (7857 ձայն)
  22. Վանի - Ալեքսանդր Գոգորիշվիլի (9975 ձայն)
  23. Տղիբուլի - Դավիթ Կուբլաշվիլի (6034 ձայն)
  24. Աբաշա - Գիգա Գաբելիա (7886 ձայն)
  25. Մարտվիլի - Գիորգի Նաչկեբիա (10 549 ձայն)

Հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունները տեղի ունեցան ընդդիմության մեծ մասի բոյկոտի պայմաններում: Հիմնական ընդդիմադիր կուսակցություններից քվեարկությանը մասնակցեցին միայն «Լելո - ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ 3061 ընտրատեղամասերից 2283-ի արդյունքների հիման վրա, «Վրացական երազանքը» ստացել է ձայների 80․79%-ը՝ 932 916 ձայն։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 40.93%, ինչը նշանակում է, որ 3 513 818 գրանցված ընտրողներից ընտրատեղամասեր են ներկայացել 1 438 116-ը: Թբիլիսիում մասնակցությունը կազմել է 31.08% (324 281 ընտրող)։

Նախորդ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 51.92%: Թբիլիսիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 56.4%-ը։

2017 թվականի ընտրություններում գրանցվել է 45.65% մասնակցություն, իսկ Թբիլիսիի ցուցանիշը կազմել է 43.4%։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։