Պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիի փաստաբան Ռամազ Չինչալաձեի խոսքով՝ ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին զանգահարել և սպառնացել է բանտում գտնվող Գոգաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Հուլիսի 28-ին Իոսեբ Գոգաշվիլիին տարել են քրեակատարողական հիմնարկի լոգարան, ցույց են տվել պատուհանագոգին դրված հեռախոսը և ասել, որ երբ հեռախոսը զանգի Իոսեբ Գոգաշվիլին պատասխանի դրան։ Մի քանի րոպե անց տեղի է ունեցել հեռախոսազանգը։ Գոգաշվիլին պատասխանել է: Նրա հետ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարը։ Ինչպես նշում է Իոսեբ Գոգաշվիլին, նրանց միջև զրույցը բավականին լարված է եղել։
«Եթե Իոսեբ Գոգաշվիլին չլռի, պետք է հաշվի առնի, թե ինչ կարող է լինել իր, ընտանիքի, հարազատների հետ և այլն»։
Նույն կերպ հաջորդ օրը տեղի է ունեցել Իոսեբ Գոգաշվիլիի և ՆԳ նախարարի զրույցը։ Հաջորդ օրը նույնպես պահանջել են, որպեսզի Իոսեբ Գոգաշվիլիին և նրա ընտանիքի անդամները լռել։ Ընտանիքի անդամները երկու անգամ հանդիպել և զրուցել են Իոսեբ Գոգաշվիլիի հետ։ Սա այն պայմաններում, երբ պաշտոնական հրամանագիր է տրվել և Իոսեբ Գոգաշվիլիին, բացի փաստաբաններից, արգելվում է հանդիպել և հեռախոսով շփվել որևէ անձի հետ»,- ասել է փաստաբան Ռամազ Չինչալաձեն։
ոգաշվիլիի երկրորդ փաստաբան Դիմիտրի Ղոնղաձեի խոսքով՝ Վախտանգ Գոմելաուրին չորս անգամ հեռախոսով զանգահարել է Սոսո Գոգաշվիլիին։ Փաստաբանի խոսքով՝ առաջին երկու գործերը կազմակերպել է քրեակատարողական հիմնարկի ղեկավար Զուրաբ Մոդեբաձեն, ով Գոգաշվիլիին հրահանգել է մտնել զուգարան՝ զրուցելու։ Նրա խոսքով, փաստաբանները գիտեն, թե որ համարից են զանգահարել բանտարկյալին, ինչպես նաև, թե որ համարն է դրված հեռախոսի մեջ, որով նա պատասխանել է ՆԳ նախարարին: Ավելին, Իոսեբ Գոգաշվիլին կարողացել է կարևոր ապացույցներ ձեռք բերել՝ իր ձեռքում կպչուն ժապավենի միջոցով բջջային հեռախոսից մատնահետքեր է վերցրել։ Այս ապացույցները, որքան գիտեմ, արդեն դուրս են բերվել թիվ 12 քրեակատարողական հիմնարկից և մեր փաստաբանները կփորձեն, եթե դրանք պիտանի լինեն նույնականացման համար, համապատասխան փորձաքննություններ կատարել»։
Հատուկ քրեակատարողական ծառայությունն ու ՆԳ նախարարն այսօր այս հարցերը չեն մեկնաբանել։
Գոգաշվիլիի ձերբակալությունից հետո նրա ֆեյսբուքյան էջում հաճախ են տարբեր մեղադրանքներ տարածվում բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ Հուլիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ մեղադրյալ Իոսեբ Գոգաշվիլին գրել է, որ ներքին գործերի նախարարն իր դստեր փեսացուին առևանգելու հրաման է տվել: «Մոտ 6 տարի առաջ դու քո հավատարիմ ՊԱԾ-ի հետախույզներից՝ Շարաձեից և «Մոզգին» քո աղջկա փեսացուին առևանգելու և տանջելու հրաման տվեցիր և շպրտել տվեցիր Հայաստանի սահմանի մոտ և սպառնացիր, որ եթե գա, հրացանը կքաշես նրա վրա, միայն այն պատճառով, որ քրդին քո տուն չես ուզում թողնել»։
Իոսեբ Գոգաշվիլին, ով 2015-2018 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ձերբակալվել է 2022 թվականի հուլիսի 16-ին։ Դատախազությունը Գոգաշվիլիին մեղադրում է նախկինում իր պաշտոնական դիրքերն ու շփումները օգտագործելով կոնկրետ քաղաքացիների անձնական տվյալներ ձեռք բերելու և բացահայտելու մեջ՝ դրանով իսկ նպաստելով նշված տեղեկության հրապարակմանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Եթե Գոգաշվիլիին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: