«Ուղիղ կասեմ՝ սա կանխամտածված, այլատյաց քարոզարշավ է, որը բացարձակապես ամոթալի է։ Այն չի տեղավորվում ոչ մի նորմի, ոչ մի չափանիշի մեջ։ Եթե ինչ-որ մեկն ուզում է եվրոպացի լինել, դա այլատյացությամբ չի կարող ապացուցել»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահը՝ «Լելո» կուսակցության նախաձեռնության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Լելոն» պահանջում է իշխանությունից սահմանափակող միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների և Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի մեջ ներգրավված այլ երկրների քաղաքացիների համար։
-
Գործի դնել ժամանակավոր վիզային ռեժիմ,
-
Հնարավորինս սահմանափակել և վերահսկել հողի և այլ անշարժ գույքի ձեռքբերման, Վրաստանում բնակության իրավունքի տրամադրման հարցերը,
-
Հնարավորինս սահմանափակել և վերահսկել բիզնեսի գրանցման գործընթացը։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանում այլատյացության համար տեղ չկա։
«Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա տուրիզմը մեր երկրի հիմնական ուղղություններից մեկն է և այս առումով էլ բազմաթիվ ապատեղեկատվություն է տարածվում։ Մասնավորապես, օրինակ, հեռուստաընկերություններից մեկը հայտարարեց, որ այսօր Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թիվը կազմում է Վրաստանի բնակչության 10%-ը, ինչը կատարյալ սուտ է։ Իրականում նույնիսկ 1 տոկոս չի կազմում։
Ընդհանուր առմամբ, Վրաստան 242 հազար մարդ է մուտք գործել, այդ թվում՝ արդեն մեկնածները։ Սա այլատյաց արշավ է, որը հիմնված է ամբողջությամբ ստի վրա։
Նախկին կառավարությունը օգոստոսյան պատերազմից հետո առանց վիզայի ռեժիմ ընդունեց ՌԴ քաղաքացիների համար, իսկ այսօր նույն մարդիկ մեզ հորդորում են այստեղ կիրառենք սահմանափակումներ, պատժամիջոցներ և այլն։ Դա սովորական այլատյացություն է, և իհարկե, մենք խիստ արձագանք կունենանք այս այլատյացությանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ - Վրաստանը» օգոստոսի 3-ին հրապարակել է հետազոտություն, ըստ որի՝ 2022 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 247 հազար այցելու։ 2019 թվականի հունվար-հունիսի համեմատ Ռուսաստանից այցելուների թիվը 3 անգամ պակաս է։ Նույն հետազոտության համաձայն՝ հունվար-հունիսին Վրաստանում գրանցվել է 6419 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավել է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։
