«Սա աբսուրդ է և սուտ։ Մեր միջև կապ չի եղել։ Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ ես հարգում եմ ոչ միայն ծանոթներիս, այլև թշնամիներիս ընտանիքը և երբեք որևէ մեկի հետ նման բան չեմ արել, որ սպառնամ ոչնչացնել ինչ-որ մեկի ընտանիքը։ Սա կատարյալ աբսուրդ է»,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին իր նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի մեղադրանքների առնչությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Գոգաշվիլին մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ ասում էր, որ ՆԳ նախարարն իրեն մի քանի անգամ զանգահարել է բանտում, իրենից և իր ընտանիքի անդամներից պահանջել լռել և սպառնացել։ Ըստ Գոգաշվիլիի, իրեն բանտում հանդիպել են նաև ընտանիքի անդամները, որպեսզի փոխանցեն Գոմելաուրիից և Իվանիշվիլիից ստացած սպառնալիքները։ Հետաքննության ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ Գոգաշվիլիին արգելվում է հանդիպել այլ անձանց հետ, բացի փաստաբաններից։
«Շատ տխուր է։ Սոսո Գոգաշվիլիի հետ ծանոթացել եմ 2013 թվականին և անձամբ ինձ մոտ կանչել: Նա սովորական պաշտոնում էր՝ գլխավոր տեսչությունում, ես այն ժամանակ փոխնախարար էի, Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՆԳ նախարար։ Ես նրան խնդրեցի և բերեցի իմ կուրատորության ներքո և պաշտոնը բարձրացրեցի։ Վերջապես նա դարձավ իմ առաջին տեղակալը և գրեթե երեք տարի իմ տեղակալն էր։ Նա մտերիմ էր իմ ընտանիքի հետ, մենք մտերմացանք մեր ընտանիքներով, և հիմա, պարզվում է, որ երեք տարի շարունակ նա կոմպրոմատ է հավաքել իմ, մեր թիմի դեմ, որպեսզի Գոմելաուրին բանտում լինի և այլն:
Նա 2018 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ թե ինչու այդպես եղավ, ինքն ամենից լավ գիտի, չեմ ասի։ Նրան բազմիցս եմ պաշտպանել թիմից։ Ամենաշատը ես եմ զարմանում, ոչ մեկին ոչ մի բանում չեմ մեղադրում։ Ես ամեն ինչ արեցի, նա ոչինչ չուներ ու դարձավ առաջին տեղակալ։
Ես նրա ընտանիքին ոչ մի վատ բան չեմ ցանկանում, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի է հանգեցրել նրա պահվածքը և ես ցավում եմ դրա համար», - ասել է Վախտանգ Գոմելաուրին։
Ներքին գործերի նախարարն արձագանքել է նաև Պանկիսիի հովտում անցկացված հատուկ գործողության վերաբերյալ Սոսո Գոգաշվիլիի հայտարարությանը: Գոգաշվիլիի անունից տարածված նամակում ասվում է, որ Վախտանգ Գոմելաուրին գաղտնի հանդիպել է հատուկ գործողության ժամանակ մահացու վիրավորում ստացած 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մորը՝ Մեդիկո Մարգոշվիլիին, որից հետո մարդ է ուղարկվել Մաչալիկաշվիլիների ընտանիք, ով հավաստիացրել է մահացածի ծնողները, որ հատուկ գործողության ընթացքում հատուկ նշանակության ջոկատները գտնվել են Սոսո Գոգաշվիլիի ենթակայության տակ։
«Սոսո Գոգաշվիլին Պանկիսիում չէր։ Հատուկ ջոկատայիններն անձամբ իմ ենթակայության տակ էին և ոչ ոք չէր կարող նրանց հրաման տալ։ Ինչ-որ մեկին լիկվիդացնելու հրամանը... Այս դեպքում Մաչալիկաշվիլին լիկվիդացվել է: Շատ ցավալի է և ևս մեկ անգամ ցավակցում եմ ընտանիքին։ Շատ ծանր էր, առաջին հերթին, իհարկե, ընտանիքի և մեզնից յուրաքանչյուրի համար։ Իհարկե, նման հրաման չի տրվել, և ես լրացուցիչ հաստատում եմ, որ ես եմ եղել հատուկ նշանակության ջոկատի ղեկավարը։ Իմ ենթակայության տակ էր, բայց իհարկե, ուներ իր հրամանատարը,- ասել է Գոմելաուրին։
Իոսեբ Գոգաշվիլին, ով 2015-2018 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ձերբակալվել է 2022 թվականի հուլիսի 16-ին։ Դատախազությունը Գոգաշվիլիին մեղադրում է նախկինում իր պաշտոնական դիրքերն ու շփումները օգտագործելով կոնկրետ քաղաքացիների անձնական տվյալներ ձեռք բերելու և բացահայտելու մեջ՝ դրանով իսկ նպաստելով նշված տեղեկատվության հրապարակմանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն լրատվամիջոցներին հաստատել է, որ Գոգաշվիլին հանդիպել է իր ընտանիքի անդամների հետ։ Նախարարի խոսքով՝ Գոգաշվիլիին թույլ են տվել հանդիպել ընտանիքի հետ՝ խրախուսման նպատակով։
«Գործի նյութերը փակ են և ես միայն կարող եմ ասել, որ նրա հանդիպումը ընտանիքի անդամների հետ անցել է օրենքով սահմանված կարգով։ Դա արվել է նրա խնդրանքով։ Այստեղ ասեմ նաև, որ, ի դեպ, պարոն Գոգաշվիլին մեծ շնորհակալություն հայտնեց քրեակատարողական ծառայության աշխատակիցներին, նրա պահվածքը նույնպես շատ դրական էր և, համապատասխանաբար, որոշակի խրախուսման միջոցի տեսքով է տեղի ունեցել։ Ես չգիտեմ, թե ինչ է նա խոսում: Այն, ինչ ես գիտեմ, այն է, որ նա միշտ իր երախտագիտությունն է հայտնել անձնակազմին, այդ թվում՝ բժիշկներին, իր նկատմամբ լավ վերաբերմունքի համար, և հանդիպումը, որ կայացել է, կայացել է նրա խնդրանքով։ Նրանց մեջ նրա պահվածքը շատ դրական էր և այս հանդիպումն օգտագործվեց որպես խրախուսանքի մի տեսակ։ Քրեակատարողական հիմնարկում բացարձակապես բոլոր գործողությունները կատարվում են օրենքի հիման վրա, և այնտեղ որևէ անօրինական գործողություն չի կարող իրականացվել»,- ասել արդարադատության նախարարը։