Պետական անվտանգության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, ներկայումս բանտում գտնվող Սոսո Գոգաշվիլին սոցիալական ցանցում իր անունից հրապարակված հայտարարություններում հաստատել է իշխանությունների կողմից դատավորների նկատմամբ ճնշումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Հաստատում եմ այն փաստը, որ հարցազրույցում Բեսարիոն Ալավիձեի վրա ճնշում են գործադրել։ Մենք ենք դա իրականացրել՝ ՊԱԾ-ը, Միխեիլ Չինչալաձեի խնդրանքից հետո։
Այն բանից հետո, երբ Միխեիլ Չինչալաձեն Ալավիձեի վրա մեծ ճնշում գործադրելուց հետո չկարողացավ հասնել իր նպատակին՝ «Ռուսթավի 2»-ի գործով «Երազանքի» համար ցանկալի որոշման կայացնելուն, նա գործում ներգրավեց ծանր հրետանին։ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն, որտեղ որոշվել է, որ մենք՝ ՊԱԾ-ը, պետք է ներգրավվենք գործին։ Իվանիշվիլիից համապատասխան հանձնարարություն ենք ստացել Ալավիձեի վերաբերյալ, որպեսզի ցանկալի որոշում կայացնենք, պետք է նրան մշտական աշխատանք, դրամական պարգևավճար ու անձեռնմխելիություն առաջարկեինք։ Այս ամենը պետք է արվեր պետական շահերին դիմելով, հրաժարվելու դեպքում խնդիրներ ստեղծելով։
ՊԱԾ-ում նրան վաղուց ծանոթ ու լավ հարաբերություններ ունեցող պաշտոնյա են գտել: Նրան հանձնարարվել է հանդիպել Ալավիձեին և համոզել նրան։ Հանդիպումը տեղի է ունեցել մի քանի անգամ, կատարվել է այս հանդիպման աուդիոձայնագրությունը։ Սպան ձայնագրությունը բերում էր ինձ մոտ, իսկ ես ուղարկեում էի Չինչալաձեին։
Քանի որ Բեսարիոն Ալավիձեն համարձակվեց և սկսեց բացահայտել, ես նրան կոչ եմ անում խոսել մինչև վերջ և պատմել ամեն ինչ այս հանդիպումների մասին»,-գրել է Գոգաշվիլին սեպտեմբերի 20-ին հրապարակված հայտարարության մեջ։
Վրաստանի Գերագույն դատարանի նախկին դատավոր Բեսարիոն Ալավիձեն սեպտեմբերի 17-ին «Մթավարի» ալիքին տված հարցազրույցում ասել է, որ դատավորներին փողոցային մեթոդներով խորհուրդ են տվել, կանչել իրենց գրասենյակ և ուղղակիորեն ասել, թե ինչ արդյունք պետք է ունենան այս կամ այն գործերը:
Բեսարիոն Ալավիձեն Վրաստանի Գերագույն դատարանում նշանակվել է 2011 թվականի փետրվարին՝ տասը տարի ժամկետով։ Նա այն 9 դատավորներից էր, ովքեր 2017 թվականին քննել են «Ռուսթավի 2»-ի գործը և հեռուստաընկերությունը փոխանցել Քիբար Խալվաշին։
2019 թվականին Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Ալավիձեն բացահայտորեն խոսում էր նեպոտիզմի և համակարգում «դավաճանությունների» մասին։ Նաև հաստատել է դատարանում ազդեցիկ խմբի՝ այսպես կոչված կլանի գոյության մասին: 2021 թվականի փետրվարի 22-ին լրացել է նրա դատավորի ժամկետը, որից հետո նա մասնակցել է Գերագույն դատարանի դատավորների ընտրության մրցույթին, թեև Արդարադատության բարձրագույն խորհուրդը նրան խորհրդարան չի ներկայացրել դատավորի պաշտոնի համար։
2022 թվականի հունիսին Բեսարիոն Ալավիձեն բաց նամակով դիմել էր «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և կոչ արել «դատարանին խորհուրդ տալ «կլանի» անդամներին «կենցաղային ճանապարհով» գնալ տուն, քանի որ դատական ողջ կորպուսը սպասում էր նրանց ազատմանը»։
Սոսո Գոգաշվիլիի կողմից Բեսարիոն Ալավիձեի հայտարարությունը հաստատելուց հետո սեպտեմբերի 21-ին Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստում Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն Գոգաշվիլիին մեղադրել է սպառնալիքների մեջ։ Հասարակական կազմակերպությունները «կլանի» առաջնորդներ են անվանում Լևան Մուրուսիձեին և Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեին։ Այս դատավորները հերքում են դատական համակարգում «կլանի» առկայությունը։
Մուրուսիձեի խոսքով՝ Գոգաշվիլին ձերբակալվելուց հետո՝ խափանման միջոցի հարցը քննարկելուց առաջ, կապ է հաստատել իր հետ և ասել, որ եթե չօգնի և ազատ չարձակվի, «հնարավորինս կվարկաբեկի դատարանը»։ Ինչպես նշեց Մուրուսիձեն, իր համար շատ դժվար է խոսել այս թեմայով, քանի որ նա 25 տարի մտերիմ հարաբերություններ ունի Գոգաշվիլիի հետ։
«Երբ առաջ եկավ անշարժ գույքի բռնագանձման հարցը, ինձ նաև ծանուցեցին, որ եթե ես չմիջամտեմ և չապահովեմ, որ բռնագրավումը չկիրառվի, նա սարսափելի բաներ կանի և սարսափելի վարկաբեկում կբերի դատական համակարգին։ Ըստ այդմ, նա ավելացրել է մեկ հայտարարություն, թե իբր Միխեիլ Չինչալաձեն ՊԱԾ-ի օգնությամբ ճնշում է գործադրում դատավոր [Բեսարիոն] Ալավիձեի վրա։ Այս հայտարարության հրապարակումից հետո ես երրորդ անգամ ծանուցվեցի և փաստացի ընդունեցի, որ. «Տեսնո՞ւմ եք, որ սկսվել է դատարանի վարկաբեկումը»։ Եթե դուք վճռական քայլեր չձեռնարկեք ու չօգնեք ինձ, ապա նշված վարկաբեկումը կշարունակվի և կհասնի աննախադեպ մասշտաբների։ Ըստ այդմ՝ կմեղադրվեն այնպիսի փաստերի վրա, որ դատական համակարգը ոչ մի կերպ չի կարողանա մաքրել։ Ուստի որոշեցի նախ տեղեկացնել այս մասին, իսկ հետո կպատասխանեմ այս առնչությամբ։ Առաջիկայում իմ որոշ ապացույցներով կդիմեմ դատախազություն»,- ասել է Մուրուսիձեն։
Սեպտեմբերի 22-ին Սոսո Գոգաշվիլին Facebook-ում պատասխանել է Լևան Մուրուսիձեի հայտարարությանը.
«Լևան Մուրուսիձեին ճանաչում եմ 1995 թվականից։ Նրա հետ ծանոթացել եմ Վակեի երիտասարդական կազմակերպությունում, բայց դրանից հետո մենք կապ չենք ունեցել։ Հարաբերությունները վերականգնվել են այն բանից հետո, երբ Չինչալաձեն ու Մուրուսիձեն բանակցել են Իվանիշվիլիի հետ։ Չինչալաձեի խնդրանքով կապ է հաստատվել ՊԱԾ-ի հետ, և ես և Մուրուսիձեն եղել ենք հիմնական կոնտակտային անձինք՝ վեճերը հօգուտ «Երազանքի» լուծելու։
Հետաքրքրության դաշտը միայն ընտրական վեճերը չէին: Ցանկացած հրաման, որ գալիս էր կուսակցությունից, պետք է կատարվեր։ Անհրաժեշտության դեպքում մեր գրասենյակից Չինչալաձեին և Մուրուսիձեին նույնպես ուղարկվել են օպերատիվ նյութեր դատավորների վերաբերյալ։
Մեր հանդիպումներն անցկացվել են իմ նստավայրում՝ Դիղոմիի դատարանի մոտ, նաև Արդարադատության խորհրդում։
Նաև Չինչալաձեն և Մուրուսիձեն Կախեթիում, մասնավորապես Դեդոփլիծղարոյում, ունեն մինչև 100 հա հողատարածք, որը գնել են իմ օգնությամբ 2016 թվականին: Հողատարածքները ստորագրված են իրենց վստահելի անձի հետ, և նրանց պետք էր բանիմաց մարդ, ով պահեր այս հողը, որին ինձ խնդրեցին գտնել։ Ես այս մարդուն կապեցի նրանց հետ։ 2016 թվականից մինչև իմ կալանավորումը նրանք կապի մեջ էին իմ թիկնազորի միջոցով, ինձանից տեղեկություններ էին ստանում և ինձ տեղեկություններ էին ուղարկում այն դատավորների մասին, որոնց հետ նրանք շահագրգռված էին վերահսկել։ Իմ թիկնազորի միջոցով հող մշակելու համար գումար էին ուղարկում։ Մուրուսիձեն այս գումարը բերում էր Նուցուբիձեի վրա գտնվող իմ տուն։ Երբ բերքը (հացհատիկ) հավաքվում ու վաճառվում էր, իմ թիկնապահը վաճառքից ստացված գումարը՝ մոտ 150-200,000 լարի, փոխանցում էր կամ Ձեգվիի բնակելի տանը, կամ Դիղոմիի դատարանում, կամ Մուրուսիձեն ինքն էր գալիս իմ տուն՝ ստանալու գումարը: Մի խոսքով, Մուրուսիձեն ակտիվ հարաբերություններ է ունեցել իմ և իմ թիկնապահ Սամխարաձեի հետ։
Իմ ձերբակալությունից հետո Սամխարաձեի և Մուրուսիձեի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում նա ասել է Սամխարաձեին, որ ինքը և Չինչալաձեն ամեն ինչ կփորձեն անել, որ լուծեն իմ խնդիրը։ Ես ուշ պատասխանեցի, բայց Սամխարաձեի միջոցով ուղարկեցի, որ պատրաստվում եմ բացահայտել կեղտոտ համակարգը, կխոսեմ դատարանի և նրանց թաքնված ունեցվածքի մասին։ Հիմա եթե ուզում եք դա անվանել սպառնալիք, ես դա անվանում եմ բացահայտում»:
Մեդիայի շահերի պաշտպանության կոալիցիան և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները խորհրդարանին կոչ են արել ստեղծել քննչական հանձնաժողով՝ դատավորների վրա հնարավոր ճնշումները հետաքննելու համար։