Մարնեուլիի Սակրեբոլոյի փոխնախագահի և «Վրացական երազանքի» անդամ Ռիչարդ Գիգանիի որդին ձերբակալվել է անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Տեղի քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովայի խոսքով՝ 27-ամյա Մամուկա Գիգանին դեռահասի նկատմամբ բռնություն է գործադրել վերջինիս վրացերեն չիմանալու պատժառով:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը վիճաբանության ժամանակ ֆիզիկական բռնություն է գործադրել Մառնեուլիի հրուշակեղենի խանութում գտնվող խանութի աշխատակցի նկատմամբ և փախել է դեպքի վայրից», - ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 19-ին Սամիրա Բայրամովան Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Մամուկա Գիգանին գոռում և ձեռքերը թափահարում: «Տեղում են գտնվում Մառնեուլիի ոստիկանապետը, Սակրեբոլոյի նախագահը, խորհրդարանի անդամը, ՊԱԾ-ը, ոստիկանները և Սակրեբոլոյի անդամները, և ոչ ոք չի մոտենում բռնարարին, և նրան կանգնեցնելու համար որևէ ուժ չի կիրառվում», - գրել էր Բայրամովան:
Ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 20-ին տեղեկություն է տարածել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորի որդու ձերբակալման մասին։
Մամուկա Գիգանին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ բռնությանը։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ հանրային աշխատանքներով՝ 180-ից 240 ժամ ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով։
Անցյալ շաբաթ դատախազությունը նույն հոդվածով մեղադրանք է առաջադրել բազկամարտիկ Խատիա Վիբլիանիին։ Գործի նյութերի համաձայն՝ սեպտեմբերի 11-ին բազկամարտիկը Թբիլիսիի խանութներից մեկում ֆիզիկական բռնություն է գործադրել անչափահասի նկատմամբ, ապա շարունակել է ֆիզիկական հարձակումը խանութի մոտակայքում։ Ոստիկանությունը Խատիա Վիբլիանիին չի կալանավորել։ Դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել է 3000 լարի գրավ։
