Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ Այսօրվանից՝ սեպտեմբերի 21-ից, դաշնության ողջ տարածքում կմեկնարկեն  «մոբիլիզացիոն միջոցառումները»։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում մոտ 300 հազար մարդ կզորակոչվի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մեր հայրենիքը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, մեր ժողովրդի և ազատագրված տարածքներում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ եմ համարում սատարել ՊՆ և ԳՇ առաջարկին՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու մասին»,- ասել է Պուտինը այսօր առավոտյան հրապարակված տեսաուղերձում։

ՌԴ նախագահի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զինվորական զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք պահեստազորում են, և առաջին հերթին՝ նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերի շարքերում և ունեն փորձ։ «Մինչ ստորաբաժանումներ ուղարկելը նրանք, անշուշտ, լրացուցիչ ռազմական պատրաստություն կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»։

Տասնչորս րոպե տևող տեսաուղերձում Պուտինը նշել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Բրյուսելը Կիևին դրդրում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք՝ ոչնչացնելու համար Ռուսաստանը, ինչը կհանգեցնի նրա ինքնիշխանության կորստին: «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ իրավիճակը կարող է փոխվել։ Երբ մեր երկրի տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար։ Սա բլեֆ չէ»,- ասել է Պուտինը։

«Վեսնա» շարժման ակտիվիստները կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին սեպտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին հավաքվել քաղաքների կենտրոնական փողոցներում և բողոքի ակցիաներ անցկացնել Պուտինի կողմից հայտարարված մասնակի մոբիլիզացիայի դեմ.

«Հազարավոր ռուս տղամարդիկ՝ մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները, կնետվեն պատերազմի մսաղացը։ Ինչի՞ համար պետք է նրանք մեռնեն։ Ինչո՞ւ պետք է մայրերն ու երեխաները արցունքներ թափեն: Պուտինի պալատի համա՞ր: Այսուհետ պատերազմն իսկապես գալու է բոլորի տուն»,- նշված է շարժման հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաբերյալ իր տեսաուղերձում արձագանքել է նաև այսպես կոչված հանրաքվեների անցկացմանը և ասել, որ «Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովուրդն արտահայտի իր կամքը։ Մենք կաջակցենք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների մեծամասնության որոշմանը՝ իրենց ապագայի վերաբերյալ»։

Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիայի շրջաններում սեպտեմբերի 23-27-ը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանին միանալու հանրաքվե։ Այսպես կոչված հանրաքվեների օրինականությունը ո՛չ Ուկրաինան, ո՛չ միջազգային հանրությունը չեն ճանաչում: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը եղել և մնում է ագրեսոր, որն անօրինական կերպով զավթում է ուկրաինական հողերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):