Ռուսաստանը, հավանաբար, Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայել է Իրանի զինված ուժերի էլիտար կազմավորման՝ «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) զինվորականներին կամ նրա հետ առնչվող անձանց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը» (ISW) արձագանքել է Ուկրաինայի Ազգային դիմադրության կենտրոնի տեղեկությանը, ըստ որի Ղրիմում և Խերսոնում գտնվում են իրանցի հրահանգիչներ։ Ըստ դիմադրության կենտրոնի, նրանք ռուսներին սովորեցնում են օգտագործել իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ «Շահիդ 136» և ուղղակիորեն վերահսկում են «կամիկաձե անօդաչու թռչող սարքերի» արձակումը ուկրաինական քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ հարվածները Միկոլաևի և Օդեսայի վրա։
«Իրանական անօդաչու թռչող սարքերի հիմնական օպերատորը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է»։ Ըստ այդմ, իրանցի հրահանգիչները, ամենայն հավանականությամբ, կարող են լինել նրա ներկայացուցիչները կամ նրա հետ առնչվող անձինք»,- ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում։
Ռուսաստանը ակտիվորեն օգտագործում է «Շահիդ 136»-ը Ուկրաինայի դեմ պատերազմում: «Ինչպես տեսնում ենք, Իրանը ագրեսորին օգնում է ոչ միայն տեխնիկայով, այլ նաև մարդկանցով»,- նշում է Ուկրաինայի Ազգային դիմադրության կենտրոնը։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ միայն հոկտեմբերի 12-ին օրվա ընթացքում՝ 17 «Շահիդ» է խփվել։ Երեկ երեկոյան չորս այսպես կոչված կամիկաձե է վնասազերծվել Օդեսայի շրջանում, իսկ երկուսը՝ Միկոլաևում: Ռուսաստանը թևավոր հրթիռների հետ միասին իրանական «Շահիդներ» է օգտագործել հոկտեմբերի 10-ին՝ Կիևի և այլ քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումների ժամանակ։
