2024 թվականի գրին քարտի ծրագրի գրանցումը կսկսվի հոկտեմբերի 5-ից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Գրին քարտի 2024 թվականի ծրագրի գրանցումը կսկսվի 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին: ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս դիմորդներին իրենց դիմումները ներկայացնել գրանցման ժամկետի վաղ շրջանում, քանի որ գրանցման ժամկետի ավարտին համակարգը կարող է զգալի դանդաղումներ ունենալ՝ կապված մեծ պահանջարկի հետ: Ուշացած կամ ոչ էլեկտրոնային հայտերը չեն ընդունվի։ Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել միայն մեկ դիմում ամեն գրանցման ժամանակահատվածում:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ի՞նչ է գրին քարտը:

Գրին քարտը փաստաթուղթ է, որի տիրոջը թույլ է տալիս մշտապես ապրել և աշխատել ԱՄՆ-ում, օգտվել բոլոր իրավունքներից, բացառությամբ ընտրություններում քվեարկելու:

Գրին քարտն ունի իր սահմանափակումները (ունեցողը պետք է ապրի ԱՄՆ-ում տարեկան առնվազն 6 ամիս): Գրին քարտ ստանալուց 5 տարի անց մարդը կարող է դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար։

Այս տարի աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, վիճակախաղով խաղարկվում է 55 000 գրին քարտ։ Ծրագրի նպատակն է պահպանել ԱՄՆ բնակչության բազմազանությունը և այլ երկրների քաղաքացիներին ԱՄՆ-ում օրինական ապրելու և աշխատելու իրավունք տալ։

Ինչպե՞ս մասնակցել գրին քարտի խաղարկությանը

Գրին քարտի խաղարկությանը մասնակցելու համար դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • Պետք է ծնված լինի ծրագրին համապատասխանող երկրում:
  • Դիմորդը պետք է ավարտած լինի ավագ դպրոցը կամ ուսումնական հաստատություն, որի վկայականը համարժեք է ավագ դպրոցի դիպլոմին, և որը որոշվում է նախնական և միջնակարգ կրթության 12-ամյա կուրսի հաջող ավարտով, կամ եթե վերջին հինգ տարների ընթացքում երկու տարին աշխատել է մասնագիտությամբ, որը պահանջում է առնվազն երկու տարվա ուսում կամ երկու տարվա աշխատանքային փորձ:

Այս ծրագրին մասնակցելու նվազագույն շեմ չկա, սակայն կրթության և աշխատանքային փորձի պահանջներից ելնելով, մինչև 18 տարեկան դիմորդների մեծ մասը կորակազրկվի:

Խաղարկությանը մասնակցելու համար գրանցումն անվճար է և կարող է իրականացվել միայն այս հասցեով՝ https://dvprogram.state.gov/ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ձեզ չկապվել օժանդակ կազմակերպությունների հետ՝ խարդախության բարձր ռիսկի պատճառով:

Որակավորված հայտերը պատահականության սկզբունքով կընտրվեն Պետդեպարտամենտի կողմից՝ համակարգչի միջոցով՝ յուրաքանչյուր տարածաշրջանին և երկրին հատկացված վիզաների քանակի հիման վրա:

Կարգավիճակի մասին տեղեկություն ստանալ հանարավոր  կլինի նույն կայքում օգտագործելով եզակի կոդը՝ 2023 թվականի մայիսի 6-ից։ ԱՄՆ կառավարությունը կարգավիճակի մասին ծանուցում չի ուղարկում:

Ընտրվելու դեպքում, ԱՄՆ կառավարությունը չի տրամադրի որևէ անձնական ծառայություններ, ինչպիսիք են ճանապարհածախսը, բնակարանային կամ աշխատանքի օգնությունը և այլն:

Եթե ​​ձեր թեկնածությունն ընտրվի, Պետդեպարտամենտի Կենտուկիի հյուպատոսական կենտրոնը կմշակի գործի նյութերը, մինչև ընտրված թեկնածուներին հրահանգ տրվի ներկայանալ վիզայի հարցազրույցի ԱՄՆ դեսպանատուն կամ հյուպատոսություն: Եթե ​​հյուպատոսական ծառայողը որոշի, որ դուք չեք բավարարում վիզայի պահանջները, կամ այլ կերպ չեք կարող ներգաղթային վիզա ստանալ՝ համաձայն ԱՄՆ DV օրենքի, սպան ձեզ վիզա չի տրամադրի:

Գրին քարտի հաղթողները Վրաստանում ճանաչվել են 2001 թվականից։ Վերջին 11 տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիները լրացրել են ավելի քան մեկ միլիոն հայտ։

Վերջին 10 տարում Վրաստանից գրին քարտ ստանալ ցանկացողների թիվը գրեթե եռապատկվել է։ Եթե ​​2011 թվականին հայտը լրացրել է 39 253 մարդ, ապա 2021 թվականին այդ թիվը հասել է 112 464-ի։ Գրին քարտի համար ամենաշատ դիմումները գրանցվել են Վրաստանից՝ 2020 թվականի: Դիմորդների թիվը հասել է 141 693-ի։ 2021 թվականին վիճակախաղով գրին քարտ է ստացել 1 899 վրացի։

Նախքան մասնակցությունը մանրամասն ծանոթացեք հրահանգներին:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։