«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, 2024 թվականից ընտրական տեղամասերի մեծ մասում, ներառյալ բոլոր քաղաքներն ու խոշոր բնակավայրերը, որոնք ներառում են ընտրողների առնվազն 70 տոկոսը, ընտրողների գրանցումն ու քվեարկությունը կիրականացվի էլեկտրոնային սարքավորումների միջոցով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Կառավարությունն ակտիվորեն աշխատում է Եվրամիության կողմից ստեղծված 12 կետից բաղկացած ծրագրի իրականացման վրա, որոնցից մեկը մատնանշում է «Վրաստանի ընտրական օրենսգրքի» վերանայումը։
Համապատասխան բարեփոխումն իրականացնելու նպատակով Վրաստանի խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Գիվի Միքանաձեի գլխավորությամբ։ Առաջիկայում խումբը կմշակի օրենքների նախագծերի փաթեթ, որն ըստ էության հիմնված կլինի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների և աշխատանքային խմբում քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկված թեմաների վրա։
Անցյալ տարի Թբիլիսիի Կրծանիսիի շրջանում քվեարկության ընթացակարգն իրականացվել է ամբողջությամբ էլեկտրոնային սարքավորումների միջոցով։ Այս տարի էլեկտրոնային սարքավորումների կիրառմամբ սակրեբուլոյի միջանկյալ ընտրություններ են անցկացվել Բաթումիի մունիցիպալիտետի ութ ընտրատեղամասերում։ Ընտրողների գրանցման և ժամանակակից տեխնոլոգիաներով քվեարկության հաջող փորձը թույլ է տալիս 2024 թվականից այս նախաձեռնությունը լայնածավալ իրականացնել։
Մասնավորապես, մեր որոշմամբ, ընտրական տեղամասերի մեծ մասում, ներառյալ բոլոր քաղաքներն ու խոշոր բնակավայրերը, որոնք ներառում են ընտրողների առնվազն 70 տոկոսը, ընտրողների գրանցումն ու քվեարկությունը կիրականացվի էլեկտրոնային սարքավորումների միջոցով։
Էլեկտրոնային քվեարկությունը վերջնականապես կամրապնդի հասարակության վստահությունը ձայների հաշվարկի նկատմամբ, կվերացնի ընտրական գործընթացում անճշտությունների խնդիրը և ընդմիշտ վերջ կտա շահարկումներին այսպես կոչված ընտրական կարուսելների վերաբերյալ, այն կապահովի ընտրողների 70%-ից ավելի ձայների հաշվարկը և արդյունքների հրապարակումը քվեարկության գործընթացի ավարտից հաշված րոպեների ընթացքում, ինչպես նաև կվերացնի էգզիթ փոլերի և ձայների զուգահեռ հաշվարկի կարիքը»,- ասել է Կոբախիձեն։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի կարծիքով՝ ընտրությունները էլեկտրոնային եղանակով անցկացնելը լավ է, բայց այն պետք է լինի 100 տոկոս էլեկտրոնային.
«30 տոկոս թողնելը նշանակում է, որ փորձելու են շահարկել այս տոկոսը։ Բացի այդ, ընտրական միջավայրը պետք է ազնիվ լինի, մրցակցության համար քվեարկությունը էլեկտրոնային եղանակով անցկացնելը բավարար չէ։
Դրա համար անհրաժեշտ է կանխել վարչական ռեսուրսի համատարած մեթոդների կիրառումը, դադարեցնել հանցավոր խմբերի կիրառման պրակտիկան, ինչն արեց «Վրացական երազանքը» անցած ընտրություններում։
Ընտրական միջավայրը պետք է լինի արդար, որը մինչ այժմ չենք ունեցել, և բոլորս միասին պետք է հոգ տանենք դրա մասին»։
«Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Բեժաշվիլիի խոսքով՝ կուսակցությունը կաջակցի էլեկտրոնային քվեարկության մասին օրինագծին, եթե այն չկազմակերպվի և չանցկացվի ԿԸՀ-ի, ՊԱԾ-ի կողմից և այս գործընթացում ներգրավված կլինեն միջազգային կազմակերպություններն ու պետությունները:
«Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն կարծում է, որ Թբիլիսիում խարդախության մեխանիզմները ավելի քիչ են, քան, օրինակ՝ Նինոծմինդայում. «Նինոծմինդայի ձայներով կհավասարեցնի իր տոկոսները պարոն Կոբախիձեն, հետևաբար, նա չի ստանա այս կեղծման իրավունքը և չի արդարացնի ոչ մեկին: Մենք առաջինն էինք, որ խնդրեցինք էլեկտրոնային համակարգը, բայց ոչ թե 70, այլ 100 տոկոսով:
Բարձրլեռնային շրջաններն ու էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքները ցանկանում են թողնել՝ ընտրությունները կեղծելու համար։ Սոսո Գոգաշվիլիի տարածած ֆայլերում տեսե՞լ եք, թե ինչ են արել 2018 թվականին: Նինոծմինդայում, Ախալքալաքում, Գարդաբանիում, Դմանիսիում, Աջարիայի լեռնային շրջաններում, որտեղ ընտրությունները պարզապես չեն կեղծվել, ամբողջությամբ կեղծվել են, արձանագրությունները նորից են կազմել։
Նախ պետք է փոքր տարածքները ընդգրկել, իսկ հետո՝ Թբիլիսին, քանի որ մայրաքաղաքում կեղծման մեխանիզմները ավելի քիչ են, քան Նինոծմինդայում»։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին: