«Ադրբեջանը չի կարողանում Հայաստանի հետ պայմանավորվել իր դիրքորոշման շուրջ։ Ո՞րն է Ադրբեջանի դիրքորոշումը: Նրան պետք է, որպեսզի Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ այսպես կոչված տնտեսական միջանցք ունենա և որպեսզի տրանսպորտը և բեռները անցնեն առանց ստուգման: Գործնականում սա սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը»,- «Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում ասում է քաղաքագետ, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։ Սեպտեմբերի 13-ի ուշ գիշերը Ադրբեջանի և Հայաստանի միջև վերսկսվել են ռազմական գործողությունները, երկու կողմերն էլ հայտարարել են տասնյակ զոհերի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- Կարո՞ղ է սա կապված լինել Ուկրաինայում Ռուսաստանի պարտության հետ։
- Սկզբունքային նշանակություն ունեցել է։ Առաջին դեպքն է, որ ռմբակոծվել է Հայաստանի պետական տարածքը, այսպիսով Ադրբեջանը որոշակի էսկալացիայի դիմեց, մարտահրավեր նետեց Ռուսաստանին։ Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրել է հավաքական անվտանգության պայմանագիր՝ Հայաստանի ինքնիշխանությունը արտաքին ուժի ներխուժումից պաշտպանելու պարտավորություններով։ Թուրքիան, իր հերթին, ցուցադրաբար աջակցեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Հայաստանի սադրանքները նպաստում են իրավիճակի սրմանը։ Ռուսաստանը մոբիլիզացիա է հայտարարել Հայաստանի Գյումրիի ռազմաբազայում: Պարզ չէ, թե ինչու են անցել տագնապի ռեժիմի։ Լարվածությունն աճում է, քանի որ խոսքը Հայաստանի ինքնիշխանության և Հայաստանին ստիպելու մասին է՝համաձայնել Ադրբեջանի պայմաններին՝ ունենալ ուղիղ, առանց մաքսային հսկողության կապ, իր տարածաշրջանի՝ Նախիջևանի Հանրապետության հետ։
Ռուսաստանը շատ ծանր վիճակում է: Այն 7000 զորքը, որը նա պաշտոնապես ունի Հայաստանում, բավական է օպերացիա իրականացնելու համար, բայց դա նրան պե՞տք է արդյոք հիմա Կովկասում, երբ Թուրքիան հետևում է, իսկ երկրորդ աչքը ուղղված է Ուկրաինայի և Սև ծովի ուղղությամբ: Նրան հիմա պետք է դա այնպիսի խոցելի իրավիճակում, որտեղ ֆորմալ առումով Վրաստանը նրա թշնամին է, թեև ըստ էության, ցավոք սրտի, Վրաստանն իրեն անարդար է պահում, բայց դեռ կասկածելի վիճակում է: Ադրբեջանը ակնհայտորեն հետապնդում է իր շահերը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ, Թուրքիան օգնում է: Իհարկե, Ռուսաստանին չպետք է դուր գա, նույնիսկ եթե տարածաշրջանում ունենա 10000 և 20000 մարդ։ Հիմա դրա ժամանակը չէ։ Ուստի Ադրբեջանը լավ է օգտագործել պահը։ Ոչ միայն Ուկրաինայի նոր հակագրոհի, այլև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ռուսաստանի համար սա լավագույն տարբերակը չէ: Ռուսաստանը գիտակցում է, որ բարեկամներ չունի: Ծիծաղելի է, որ Թուրքիային են համարում բարեկամ: Գործընկեր է իրավիճակից ելնելով: Նա գործընկեր է, երբ դրա կարիքն ունի: Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ ինքը մենակ է, և նրա ոչ կոմպետենտ, անհեռատես, իմպերիալիստական հայացքները նրան մենակ են թողել աշխարհում և ոչ ոք նրա դաշնակիցը չէ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ ժամանակում և տարածքում։
- Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վրա, որի անդամները Ռուսաստանի և Հայաստանի հետ միասին ներառում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։
- Գործնականում հավաքական անվտանգության այդ կազմակերպությունը գոյություն ուներ միայն Ռուսաստանի համար։ Դրա ֆունկցիոնալությունը այլ կերպ հնարավոր չէր պարզել: Ով ուզեց, օգտվեց այնքան ժամանակ, որքան Ռուսաստանը համաձայնություն տվեց։ Օրինակ՝ Ղազախստանում նրանք ուղարկեցին մանդատ չունեցող ուժեր, որոնք այնտեղ անելիք չունեին։ Ուկրաինայում Ռուսաստանի ընդհանուր թուլացման և ակնհայտ պարտության ֆոնին հնարավոր է, որ հավաքական անվտանգության կազմակերպության անդամները կասկածի տակ դնեն, թե որքանով են իրենց անհրաժեշտ կապերը Ռուսաստանի հետ։ Դրա նախադրյալը կա: Եթե որևէ մեկը ցանկանում է կասկածի տակ դնել այս կազմակերպության գոյությունը, ապա հիմա դրա ժամանակն է:
- Այս իրավիճակում ո՞րն է Ադրբեջանի ծրագրի նվազագույնն ու առավելագույնը։ Ինչպիսի՞ աջակցություն է սպասվում Թուրքիայից։
Սա այն դրվագը չէ, երբ լուրջ աջակցության կարիք լինի։ Դա ինքնիշխան տարածք է, և ես կասկածում եմ, որ զորքեր մտնեն այնտեղ։ Ռմբակոծություններն արդեն պակասել են, երեկ երեկոյան 7 ուղղությամբ են հարվածել, իսկ հիմա միայն երկու ուղղությամբ կան քիչ թե շատ դժվարություններ։ Հստակ տեսանելի է ուժի ցուցադրման փորձը: Եթե այլ բան լիներ, ապա հարձակումն ավելի ինտենսիվ կլիներ։ Հավանաբար կդադարի։ Թուրքիայի աջակցությունը լինելու է դիվանագիտական, քաղաքական բոլոր մակարդակներում, բոլոր ասպարեզներում։ Թուրքիան իր ձայնը կբարձրացնի, այն ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել: Ադրբեջանը կլինի զենք, թե այլ բան՝ արդեն ստացել է Թուրքիայից: Չեմ կարծում, որ դիվանագիտական ու քաղաքական աջակցությունից բացի այլ բան լինի։ Փոխարենը նրա քաղաքական ու դիվանագիտական աջակցությունը կվախեցնի Ռուսաստանին։
Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա այնպիսի քայլի, որ Հայաստանից խլի Զանգեզուրի շրջանը, որը սահմանակից է Իրանին և Նախջևանին։ Ադրբեջանն ուզում է այնտեղ ունենալ առանց ավելորդ աչքերի տնտեսական միջանցք, որով բեռներ կտեղափոխի Նախիջևան՝ առանց հայկական վերահսկողության։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կհասնի դրան։
Հնարավոր է, առանց ցավի, պահպանվի Հայաստանի արժանապատվությունը, այսինքն՝ լինի միջանկյալ։ Հայաստանը իբրև թե շատ բան չի զիջել, բայց ի վերջո ստիպված է լինելու զիջել և ադրբեջանական բեռներն ադրբեջանցիների պայմաններով շարժվելու են Նախիջևանի ուղղությամբ։ Դա վաղուց է քննարկվում և Հայաստանը կտրականապես դեմ է այս պայմաններով միջանցքի գոյությանը։ Կարծում եմ՝ հենց այս միջանցքի պատճառով էր, որ նման ուժ կիրառվեց ինքնիշխան պետության տարածքում։
-Ինչպե՞ս կարող են դեպքերը զարգանալ Հայաստանում։
- Տարբեր պատճառներով վերջերս մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, շատ եմ խոսել հայ փորձագետների հետ։ Նրանք այլ ելք չունեն։ Հիմա են գիտակցում, որ 11-րդ դարից ի վեր առաջին անգամ է սկսվում իրական, ինքնիշխան գոյությունը։ Ժամանակին Ռուսական կայսրությունն էր, հետո Օսմանյան կայսրությունն ու Պարսկական կայսրությունը, և ստեղծվեցին ռուսական նահանգները, և ամբողջ Կովկասը գտնվում էր Ռուսաստանի պաշտպանության տակ, այս ֆոնին՝ խորհրդային շրջանը։ Խորհրդային շրջանից հետո սկսվում է նրա կազմաքանդումը՝ Ռուսաստանի խնամակալությունը և հենց հիմա է սկսվում իրական հայկական պետության ստեղծումը։ Հիմա ըմբռնում կա, և նրանք հասկանում են, որ Հայաստանը պետք է գտնի, պետք է փրկի այն, ինչ կարող է փրկել, և այս իրավիճակում պետք է ընդհանուր լեզու գտնի իր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Նրանք չունեն այլ աշխարհաքաղաքականություն, այլ ընտրություն, այլ գլոբուս: Բոլորը հասկանում են, որ փոփոխությունները սկսվել են։ Հայաստանին որպես պետության ոչինչ չի սպառնում, ինքնիշխանության սահմաններին վտանգներ կան, սա քննարկման կարիք ունի, բայց այն, որ նրանք ամբողջովին հույսը դնում են ռուսների վրա կամ պետք է միշտ վախենան Թուրքիայից, դա նույնպես պետք է բացառել։ Նրանք պետք է պրագմատիկ վերաբերմունք պահպանեն Ռուսաստանի նկատմամբ և պրագմատիկ վերաբերմունք սկսեն նաև Թուրքիայի նկատմամբ։ Պետք է ստորագրել սահմանային պայմանագիրը և այլն։ Պետք է դադարեն մտածել, որ կարող են ավելին ստանալ, քան արդեն ունեն: Արդեն գիտակցում են, որ կարող են ավելի քիչ ստանալ, քան ունեն։ Նրանք հույս ունեին ստանալ ավելին, քան ունեն։ Հիմա հարց է առաջացել՝ մեր սխալ քաղաքականությամբ արդյո՞ք ավելի քիչ չենք ստանա, քան ունենք։ Այսպիսի իրավիճակ է այսօր Հայաստանում։ Փաշինյանն արդեն ձևավորվել է որպես այսօրվա քաղաքական գործիչ և հասկանում է այսօրվա Հայաստանի մարտահրավերները։ Այս պահին Հայաստանում ես չեմ տեսնում այլ քաղաքական գործիչ՝ նրանից ավելի ադեկվատ։ Իհարկե, լավ կլիներ, որ նա ավելի շատ փորձ, կրթություն ունենար, ավելի քիչ խորասուզվեր իր ժամանակի իդեալիստական հայեցակարգի մեջ, բայց այսօր նա իրատես քաղաքական գործիչ է և հասկանում է, թե ինչ պետություն է իր ձեռքում, և եթե նա ճիշտ քայլեր անի, տարիներ կանցնեն և նա պատմության մեջ կմնա որպես մարդ, ով ճիշտ որոշումներ է կայացրել կրիտիկական իրավիճակում։
-Ի՞նչ սցենարով կարող է զարգանալ այս լարվածությունը։ Արդյո՞ք Եվրոպային գազի կրկնապատկման վերաբերյալ Ադրբեջանի համաձայնությունը նշանակում է, որ Արևմուտքը լուռ կմնա:
Ադրբեջանը իրեն շատ խելամիտ է պահում: Երևոււմ է, որ նրանք մշտական խորհրդակցության մեջ է Թուրքիայի հետ։ Նա իր օգտին օգտագործեց իրավիճակը։ Սա ռեալ քաղաքականություն է, որը կապ չունի միջազգային իրավունքի հետ։ Միջազգային իրավունքն այսօր քնած է: Չկա ՄԱԿ, չկա ԵԱՀԿ: Միջազգային իրավունքը գոյություն ունի, երբ օրենքի կողմերը ճանաչում են դրա գերակայությունը: Հենց Ռուսաստանը խախտեց դա, ամեն ինչ ավարտվեց։ Այն չի աշխատում, երբ այդ քայլը անում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը: Այս ֆոնին մեր առջև իրականանում է ռեալ քաղաքականություն, որը եղել է առաջին համաշխարհային պատերազմին նախորդած ժամանակաշրջանում։ Հիմա ոչ մի զարգացում չի լինի, սակայն ամեն պետություն, որն այսօր ունի իր բաժինը վերցնելու ռեսուրս՝ վերցնում է: Ադրբեջանը հասկացավ, որ ամեն ինչ համընկել է միմյանց հետ, և եթե մենք ռեալ քաղաքականության մեջ ենք, ապա դա բնական է։ Անբնական կլիներ չօգտագործել այն ու սպասել, որ միջազգային իրավունքը արթնանա։ Ուստի, կարծում եմ, Ադրբեջանը գործում է այս հիմքով։ Նա ամեն ինչ հաշվի է առնում ու ֆիքսում իր դիրքերը։ Նրանց հաջողվում է, քանի որ մյուսները ժամանակ չունեն: Սա բացարձակապես իրական քաղաքականություն է և հասկանալի։ Ոչ թե արդարացված, այլ բացատրելի։ Կարելի է բացատրել, թե ինչու է Ադրբեջանը հիմա այդպես վարվում, քանի որ այլ տեր չունի, այլ իրականություն չկա։ Նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, օգտվում է իրավիճակից։
- Ի՞նչ դեր պետք է ունենա Վրաստանն այս գործընթացներում և ժամանակաշրջանում։
Ավելի կրիտիկական իրավիճակներ եղան մեր շուրջը և այն ժամանակ «Վրացական երազանքը» նույնիսկ չզգաց։ Այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Երեկվա իրադարձությունները, իհարկե, կարևոր դրվագներ են, քանի որ վերաբերում են ինքնիշխան պետությանը։ Այնուամենայնիվ, կան համեմատաբար փոքր դրվագներ, այժմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան։
«Վրացական երազանքը» բացարձակապես խորը քնի մեջ չէ, այլ թաքնված է մթության մեջ՝ ծածկված իր ստվերով և հետևում է, թե ինչպես կարելի է դուրս գալ իրավիճակից։ Նա չգիտի, թե իրավիճակը ինչ ուղղությամբ կշրջվի, և վախենում է չշրջվել այն կողմը, որտեղ ինքը կլինի պարտվողի հետ։
Կարծում եմ, որ Վրաստանը հիմա պետք է հստակ ու միանշանակ դուրս գա Թուրքիայի վրա։ Մենք պետք է ունենանք շատ հզոր, բարձրակարգ քաղաքական գործիչ՝ որպես դեսպան Թուրքիայում, ով կաշխատի Անկարայի համար։ Ի՞նչ է մտածում Անկարան Վրաստանի մասին, մենք անվտանգության երաշխիքներ տեսնու՞մ ենք Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում։ Որ ասում են տեր չունենք, մենք մենակ ենք աշխարհի երեսին, իսկ դուք պատերա՞զմ եք ուզում։ Ահա, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեր հարևանն է։ Մենք պատկերացում չունենք, թե Թուրքիան ինչպես է վերաբերվում Վրաստանին։
Վրաստանը միակ ռազմավարական պետությունն է, որը Թուրքիայի պես գտնվում է Սև ծովում և նաև Կովկասում։ Ադրբեջանը Սև ծովում չէ, Ուկրաինան՝ Կովկասում։ Մենք եզակի ենք, մենք միաժամանակ և՛ Ուկրաինա ենք, և՛ Ադրբեջան։ Մենք շահեր չունենք Մեծ Թուրքմենստանի ուղղությամբ, որը գտնվում է Կենտրոնական Ասիայում։ Թուրքիան Կենտրոնական Ասիայում ունի իր շատ մեծ աշխարհաքաղաքական շահերը, և միակ միջանցքը Վրաստանն է։ Մենք ընդհանրապես չենք օգտագործում այդ աշխարհաքաղաքական նվերները։ Կովկասյան լեռնաշղթան, Սև ծովը, այս բոլոր եզակի աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական գործիքները մենք չենք օգտագործել մեր կյանքում։ Մյուսները օգտագործվում էին կայսրությունների կողմից, և մենք ժամանակ չունեինք օգտագործելու մեր հարստությունները, ինչպիսիք են Կովկասը և Սև ծովը: Պետք է աշխատել այս ուղղությամբ: Մենք ոչինչ չենք անում։ Պատերա՞զմ եք ուզում։ Սա է պատասխանը։ Սա նշանակում է, որ նրանք պատկերացում չունեն աշխարհաքաղաքականության կամ երկրի վրա կատարվողի մասին։