Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է վրացի այսպես կոչված օրենքով գող Մինդիա Գորաձեն (Լավասօղլի): Լավասօղլին Վրաստան արտահանձնման նպատակով գտնվում է կալանքի տակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող 42-ամյա Մինդիա Գորաձեն, ով բնակվում էր Տիրանայում՝ Ուկրաինայի քաղաքացու անունով տրված կեղծ անձնագրով, ղեկավարել է Վրաստանում և այլ երկրներում գործող հանցավոր խումբ։
«Վրաստանում և այլ երկրներում զինված և բռնի կողոպուտներ կատարած հանցավոր խմբի ղեկավարին ձերբակալելու ևս մեկ գործողություն ավարտվել է երեկ երեկոյան։ Տիրանայի բնակիչ Մինդիա Լավասօղլին (Գորաձե) մեղադրվում է բռնի հանցավոր խմբի ղեկավարման մեջ, որը հիմնականում սեփականության դեմ հանցագործություններ է կատարել ինչպես Վրաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Քութայիսիի դատարանի որոշմամբ նա քրեական հանցագործությունների համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։
Մինդիա Լավասօղլիի պատիժը կրելու համար արտահանձման ուղղությամբ համագործակցությունը գործընկերների հետ շարունակվում է»,- ասված է Ալբանիայի ոստիկանության հայտարարության մեջ։
2018 թվականի հուլիսի 21-ին Քութայիսիի քաղաքային դատարանը Մինդիա Գորաձեին մեղավոր է ճանաչել օրենքով սահմանված գողության, խմբակային շորթում կազմակերպելու, բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ և նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Լավասօղլին դատավճռի կայացման պահին Վրաստանում չի եղել։ Նույն թվականի հոկտեմբերին Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ այսպես կոչված օրենքով գողը ձերբակալվել է Թուրքիայում՝ Թուրքիայի և Վրաստանի իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում։ 2019 թվականի հունիսին փաստաբան Ալեքսանդր Կոբաիձեն հրապարակեց տեղեկություն, ըստ որի Լավասօղլիի արտահանձնման կալանքի ժամկետը լրացել է, և Վրաստանը չի կարողանա օրենքով սահմանված ժամկետում ներկայացնել դատապարտյալին Թուրքիայից արտահանձնելու համար անհրաժեշտ փաստարկները, ինչի պատճառով նա ազատ է արձակվել կալանքից: Այսպես կոչված օրենքով գողի հարազատները բողոքի ցույցեր են անցկացրել Բաթումիում և պահանջել Գորաձեին արտահանձնել Վրաստան։ Գործողությունների մեկնարկից հետո Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունը քննարկվում է Թուրքիայի իրավասու մարմինների կողմից։ Այսպես կոչված օրենքով գողը Վրաստանին չեն հանձնվել:
2021 թվականի մարտին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Լավասօղլին ձերբակալվել է Ուկրաինայի Օդեսայի օդանավակայանում։
2022 թվականի հունիսին Վրաստանի դատախազությունը հայտարարեց, որ Մինդիա Լավասօղլին, ով գտնվում էր արտերկրում, հեռակա կարգով մասնակցել է Վրաստանում կազմակերպված, այսպես կոչված գողական հանդիպումներին:
