Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի շուրջ 20 քաղաքացիների, այդ թվում՝ կառավարությունում որպես նախարարներ ծառայողների, խորհրդարանում, իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր անձանց համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Դեպարտամենտը վիզային սահմանափակման քաղաքականության շրջանակներում նոր որոշումը հրապարակել է դեկտեմբերի 12-ին։ Այն արգելում է ԱՄՆ վիզաների տրամադրումը այն անձանց, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» շարունակական, դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, ԶԼՄ-ների, իրավապաշտպանների և ընդդիմության անդամների նկատմամբ։ «Վրացական երազանքը» շեղվել է Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որը վրաց ժողովուրդը անչափ ցանկանում է, և որը նախատեսում է Վրաստանի Սահմանադրությունը։
Մենք պարտավորվում ենք երաշխավորել, որ ժողովրդավարության խախտման համար պատասխանատու կամ դրանում մասնակից բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների: Մենք լրացուցիչ միջոցներ ենք նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտը նշում է, որ Միացյալ Նահանգները վրաց ժողովրդի հետ միասին ցանկանում է տեսնել ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան՝ ամուր ինտեգրված եվրատլանտյան հանրությանը։
ԱՄՆ-ը ընդհանուր հաշվով սահմանափակումներ է մտցրել «Վրացական երազանքի» հետ կապված ավելի քան 100 մարդու և նրանց ընտանիքի անդամների համար։
