Մառնեուլիի Պետական անվտանգության ծառայության նախկին աշխատակից Իլհամ Ախիևը ձերբակալվել է կնոջը անձնական կյանքի կադրերով շանտաժի ենթարկելու և շորթելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածել «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Մեղադրյալի հայրը լրագրողին հաստատել է, որ որդին 20 տարի աշխատել է անվտանգության ծառայությունում, իսկ երկու ամիս առաջ ձերբակալվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Ըստ «Պիրվելիի» հեռուստաընկերության՝ գործով երկու մեղադրյալ կա՝ Իլհամ Ախիևը և անշարժ գույքի մի կին գործակալ։ Մեղադրյալները Ռուսաստանում բիզնես ունեցող տուժողին անձնական կադրերով շանտաժի ենթարկելով և հրազենով սպառնալով ստիպել են Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում գնած թանկարժեք բնակարանը գրանցվել անշարժ գույքի գործակալի անունով։
«Թբիլիսիում, Փոնիճալայի հյուրանոցներից մեկում երկու համար են վարձել։ Մեղադրյալը հանդիպել է տուժողին և տաքսիով նրան տեղափոխել հյուրանոցի վերը նշված սենյակ։ Սենյակ մտնելուն պես սկսել է շոյել նրան, և գոտկատեղից վերև հանել շորերը, ընթացքում երկրորդ մեղադրյալն իր բջջային հեռախոսով տեսագրել է անձնական կյանքին վերաբերող տեսանյութ։ Նրանք փակել են հյուրանոցի սենյակի դուռը և տուժողին ստիպել են իրենց անունով ձևակերպել բնակարանը»,- ասել է գործի դատախազը։
Բնակարանը իրենց վրա գրանցելուց հետո, նրանք երկու անգամ գումար են շորթել գործարար կնոջից՝ սպառնալով հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող կադրերը։ Ըստ դատախազի՝ հանցավոր գործողությունների արդյունքում տուժողին պատճառվել է մոտ 188 000 լարիի գույքային վնաս։
Մեղադրյալ Իլհամ Ախիևի հայրը կարծում է, որ իր որդին անմեղ է։ «Կարծում եմ՝ սարքել են։ Լավ էր աշխատում, մրցանակներ ուներ, մայորի կոչում ուներ»,- «Պիրվելիին» տված հարցազրույցում ասել է նա։
Մառնեուլիից քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան հայտնել է, որ մինչ ձերբակալությունը Իլհամ Ախիևը խոսել է իր նկատմամբ աշխատանքի վայրում խտրականության մասին և խնդրել է հանդիպում՝ քննարկելու այս հարցը։ Բայրամովայի խոսքով՝ Ախիևն ասել է, որ իրեն «գաղտնալսում են»։
