«Վրացական երազանքի» կառավարությունում Անրի Օխանաշվիլին կհեռանա արդարադատության նախարարի պաշտոնից և կնշանակվի Պետական անվտանգության ծառայության ղեկավար։ Նրան կփոխարինի 2019-2024 թվականներին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, «Վրացական երազանքի» պատգամավոր Պաատա Սալիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
Նախատեսվող փոփոխություններն այսօր՝ ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցում, ներկայացրել է «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք Վրաստանի խորհրդարանին կներկայացնենք Անրի Օխանաշվիլիի թեկնածությունը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում»,- ասել է Կոբախիձեն։
Օխանաշվիլին «Վրացական երազանքի» կառավարությունում արդարադատության նախարար է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի վերջին: Ոչ լեգիտիմ խորհրդարանը ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա նշանակման հարցը քվեարկության կդնի ուրբաթ օրը՝ ապրիլի 4-ին:
«Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի պարոն Պաատա Սալիան։ Նա գործող խորհրդարանի անդամ է։ Նա ամենահաջող իրավաբաններից է, ամենահաջողակ փաստաբանը Վրաստանում։ Նա իրավաբանական կրթությունն ստացել է Վրաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - ասել է Իրակլի Կոբախիձեն։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին արդեն հրաժարական է տվել և դառնալու է տարածաշրջանային զարգացման նախարար։ Նշված գերատեսչությունը կառանձնացվի ենթակառուցվածքների նախարարությունից և կստեղծվի որպես առանձին նախարարություն։
«Տնտեսության աճին զուգահեռ զգալիորեն ավելացել են տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները՝ ընդհանուր առմամբ չորս միլիարդ՝ առանց Թբիլիսիի: Սա մի կողմից մեծացնում է տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունը հասարակության համար կարևոր նախագծեր իրականացնելու, մյուս կողմից՝ մեծացնում է համապատասխան խնդիրների կատարման հետ կապված մարտահրավերները։ Ուստի տարածաշրջանային զարգացման արդյունավետ պլանավորումն ու մոնիտորինգը առանձնահատուկ նշանակություն ունի երկրի արդար սոցիալ-տնտեսական զարգացման համար: Նոր նախարարության կարևորագույն առաքելություններից մեկը կլինի տարածաշրջանային զարգացմանն առնչվող գործունեության առավելագույն արդյունավետության ապահովումը։
Վրաստանի կառավարությունն արդեն մշակել և Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել համապատասխան օրենքի նախագիծ, որը խորհրդարանական մեծամասնության հետ խորհրդակցություններից հետո Վրաստանի խորհրդարանը կքննարկի ապրիլի 15-18-ի նստաշրջանի շաբաթվա ընթացքում։
Պարոն Գրիգոլ Լիլուաշվիլին կզբաղեցնի Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Ինչպես գիտեք, նա հոկտեմբերին լքելու էր պաշտոնը, լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, և ըստ օրենքի՝ նա այլևս իրավունք չուներ կրկին զբաղեցնել այդ պաշտոնը։ Պարոն Գրիգոլ Լիլուաշվիլին հրաժարական է տվել Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից և օրենքի ընդունումից հետո նա կստանձնի Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը»,- ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ «ամենադժվար մարտահրավերների ֆոնին» Գրիգոլ Լիլուաշվիլին «անցած տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել Վրաստանի անվտանգության ամրապնդման գործում»։
Իրակլի Քարսելաձեն կշարունակի աշխատել ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։
