Անցած շաբաթ գրանցվել է Covid-19-ի մահվան ամենացածր թիվը ամբողջ աշխարհում 2020 թվականի մարտից ի վեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ համաճարակի վերջը տեսանելի է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
ԱՀԿ-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 188 184 նոր դեպք, մահացել է 10 085 վարակակիր։
«Մենք երբեք ավելի լավ վիճակում չենք եղել համաճարակի ավարտվելու հարցում։ Մենք դեռ չենք հասել դրան, սակայն վերջը երևում է։ Մարաթոնի վազորդը կանգ չի առնում, երբ մոտենում է վերջնագծին: Նա ավելի ուժեղ՝ ողջ էներգիայով է սկսում վազել, որը մնացել է: Մենք տեսնում ենք վերջնագիծը, գիտենք, բայց հիմա ամենավատ ժամանակն է կանգ առնելու համար: Հիմա ժամանակն է ավելի ջանասիրաբար վազելու և համոզվելու, որ մենք հատում ենք սահմանագիծը և պարգևատրվում մեր քրտնաջան աշխատանքի համար: Եթե մենք չօգտագործենք այս հնարավորությունը հիմա, մենք վտանգում ենք ավելի շատ տարբերակներ ստանալ, ավելի շատ մահեր, ավելի շատ վնասներ և անորոշություն», - ասել է Գեբրեյեսուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է քաղաքականության վեց փաթեթ, որոնք տեղեկատվություն են տրամադրում կառավարությունների կողմից ձեռնարկվող հիմնական միջոցների մասին: Փաստաթղթերը ներառում են ուղեցույց թեստավորման, պատվաստումների, հիվանդությունների կառավարման լավագույն փորձի, առողջապահական հաստատություններում վարակի վերահսկման միջոցառումների, ապատեղեկատվության տարածման կանխարգելման և համայնքի ներգրավվածության վերաբերյալ: ԱՀԿ-ն խրախուսում է երկրներին ներդրումներ կատարել ռիսկային խմբերի, ներառյալ բուժաշխատողների և տարեցների 100%-անոց պատվաստման մեջ:
Սեպտեմբերից Վրաստանի առողջապահության նախարարությունը կհրապարակի Covid-ի վիճակագրությունը ոչ թե շաբաթական, այլ ամիսը մեկ անգամ։ Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 12 787 նոր դեպք, վարակից մահացել է 8 մարդ։
2020 թվականի փետրվարի 26-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում վարակը հաստատվել է 1 762 206 մարդու մոտ։ Նրանցից 16 900-ը մահացել է, 1 733 459-ը՝ ապաքինվել։ Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 1 276 173 քաղաքացի (երկու դեղաբաժնով): Լիովին պատվաստվածների մեծ մասի՝ 649 598 մարդու տարիքը 18-ից 49 է։
