Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է չորրորդ փուլում աճուրդով վարձակալության տրվելիք 105 միավոր արոտավայրերի տվյալները, որոնցից 8-ը Սագարեջոյում է, 34-ը՝ Դեդոփլիսծղարոյում, Թելավիում և Սիղնաղիում մեկական, Ղվարելիում՝ 14, Ախմետայում՝ 4, Բորջոմիում՝ 13, Նինոծմինդայում՝ 5, Ախալցիխեում և Ղազբեգիում մեկական, Մցխեթայում՝ 3, Մառնեուլիում՝ 1, Գորիում՝ 8, Բաղդաթիում՝ 1 արոտավայր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Չորրորդ փուլում հրապարակված արոտավայրերը վարձակալությամբ ձեռք բերել ցանկացողների հայտերի ընդունումը սկսվել է օգոստոսի 15-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը։
Մինչ օրս չորս փուլով հրապարակվել է ընդհանուր առմամբ 362 միավոր վարձակալման ենթակա արոտավայրի տվյալ: Այժմ դրանցից 129-ը հասանելի է և ընդունվում են հայտերը։ Այս մասին մանրամասն տեղեկություն հասանելի է Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության և շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կայքերում:
«Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության» պետական ծրագիրը Վրաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ծրագիրը խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր անասուն ունեցող ֆերմերներին հնարավորություն է տալիս աճուրդով ձեռք բերել ցանկալի արոտավայրը և տնօրինել այն՝ եռամյա վարձակալության պայմանագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել արոտավայրերի ռացիոնալ օգտագործմանը, պաշտպանել դրանք դեգրադացիայից և միևնույն ժամանակ օգնել անասնաբուծության զարգացմանը՝ ստեղծելով արոտավայրերի համար օրինական մասնավոր պատասխանատվություն:
Ծրագրին մասնակցելու իրավունք ունի ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ներառյալ գյուղատնտեսական կոոպերատիվը, գործընկերությունը, որն ընտրել է վարձակալվելիք արոտավայրը և հայտ ներկայացնելու պահին ունի բավարար քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն և/կամ մանր եղջերավոր անասուն (1 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ոչ պակաս քան 1 հա, ոչ ավելի, քան 1,5 հա, իսկ 1 գլուխ մանր եղջերավոր անասունի համար ոչ պակաս քան 0,2 հա և ոչ ավելի քան 0,5 հա):
