Ախալքալաքում ձերբակալված Արթուր Մկոյանի կինը շրջանային ոստիկանության պետ Շալվա Լոմսաձեին մեղադրում է իր առևանգման և սեռական բռնության մեջ։ Մինա Մկոյանի խոսքով՝ Շալվա Լոմսաձեն իրեն առևանգել է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին և փորձել բռնաբարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ինձ հետևում էր մգեցված ապակիներով սև մեքենա, երկար ժամանակ ձայնային ազդանշան էին տալիս, ես վախեցա և փոխեցի ճանապարհս: Ճանապարհս փակեց սպիտակ պիկապ մեքենան։ Այնտեղից մի մարդ դուրս եկավ և ինձ հարցրեց, թե ես իսկապե՞ս Մինան եմ, և ինձ նստեցրեց մեքենան, որտեղ գտնվում էր ոստիկանապետը։ Հարցրի, թե ինչ է ուզում, ինչին նա պատասխանեց. «Խոստացել էի, որ իմը կլինես, և այդ օրը եկել է»: Նա նախ բռնեց երկու ձեռքս, հետո՝ կոկորդս ու փորձում էր բռնաբարել»,- jnews-ի հետ զրույցում ասել է Մինա Մկոյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանապետին դիմադրել է ու հարվածել, ինչին Լոմսաձեն նույնպես հարվածով է պատասխանել:
«Այդ ժամանակ նա իմ ձեռքից խլեց պայուսակս, որի մեջ կար փող ու թանկարժեք զարդեր։ Նա փողն ու զարդերը հանեց ու պայուսակը շպրտեց իմ վրա։ Վերցրեց երեք մատանի, խաչ և երկու զարդ։ Ինձ ասաց, որ ես փոշմանելու եմ դրա համար։ Դեռ Ասպինձա չէինք հասել, երբ նա իջավ մեքենայից»: Կնոջ պատմելով՝ այն ժամանակ, երբ ոստիկանապետն իր հանդեպ բռնություն է գործադրել, մեքենայում է եղել է նաև վարորդը: Մինա Մկոյանի խոսքով՝ Շալվա Լոմսաձեն զանգահարել է ինչ-որ մեկին և ասել, որ անջատեն քաղաքի բոլոր տեսախցիկները ու շարժվել են դեպի Ասպինձա։ Ճանապարհին սպիտակ խաչ կա։ Այնտեղ կանգ առավ։ Դրանից հետո ճանապարհս շարունակեցի ինչ-որ Թեյմուրազի ու Գիորգիի հետ։ Ինչ-որ տեղ հասանք, ինձ համար անծանոթ տեղ էր։ Սկսեցին զանգել, հարցնել՝ ուր տանեն։ Ես միշտ պայուսակումս փոքր մկրատ ունեմ։ Առանց նկատելու հանեցի, հարվածեցի նրանցից մեկի ուսին ու դուրս թռա մեքենայից։ Ես հասցրի ու զանգեցի ամուսնուս եղբորը»։
Հարցին, թե ինչու մինչ այդ չեն դիմել Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչություն կամ դատախազություն, Մինա Մկոյանը պատասխանել է.
«Մենք լռում էինք, ուզում էինք մոռանալ, բայց մինչև հիմա ապրում էինք վախի մեջ։ Դեպքից հետո Շալվան գրում էր ինձ ու սպառնում, որ կձերբակալեն ամուսնուս: Մենք չէինք պատասխանում։ Վերջին երեք ամիսների ընթացքում նա հանդիպում էր իմ ամուսնուն տարբեր վայրերում, իջեցնում էր մեքենայի պատուհանը և ամուսնուս հայհոյում էր, շատերն են տեսել, փորձում էր սադրել: Տարբեր պրոֆիլներից գրում էր, ամուսնուս նույնպես գրել է և սպառնացել, որ կասի, որ ինձ հետ է եղել և տեսանյութ կտարածի»:
«Վրաստանի լուրերը» կապ է հաստատել Ախալքալաքի ոստիկանապետի հետ, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ։ ՆԳՆ-ն չի արձագանքել ոստիկանապետի կողմից սեռական բռնության մեղադրանքին։
37-ամյա Արթուր Մկոյանը ձերբակալվել է օգոստոսի 24-ին՝ Ախալքալաքում։ Ոստիկանության տվյալներով՝ այս տարվա օգոստոսի 23-ին Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, ատրճանակից կրակել է անձնական մեքենայով ընթացող ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքից հետո վարորդը ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն շուտով պարզվել է մեքենայի վարորդի ինքնությունը և պարզվել, որ Opel մակնիշի ավտոմեքենան վարել է 1985 թվականին ծնված Արթուր Մկոյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ իրավապահների կողմից իր բնակության վայրում խուզարկության ընթացքում՝ նշված անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն:
Ախալքալաքի շրջանային դատարանը Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել է 11 օրվա ազատազրկման։
Սամցխե-Ջավախեթիի ոստիկանական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանն ու կրելուն։
«Միացյալ ազգային շարժման» շրջանային քարտուղար Գիորգի Բոտկովելին ճեպազրույց է անցկացրել Արթուր Մկոյանի ձերբակալության վերաբերյալ։ Ըստ նրա՝ ոստիկանները փորձել են զենք տեղադրել Մկոյանների ընտանիքում, որպեսզի «հետագայում համապատասխան հոդվածով նրան ձերբակալեն, սակայն հրատապ լուրերից հետո, երբ հեռուստաընկերությունները խառնվել են գործընթացին, չեն համարձակվել դա անել»։ Բոտկովելիի խոսքով՝ Արթուր Մկոյանի և նրա ընտանիքի «քաղաքական հետապնդումները» սկսվել են 2021 թվականին, երբ Մկոյանը ընդգրկվել է «Ազգային շարժում» կուսակցության ցուցակում։
ՆԳՆ-ն հերքել է «Ազգային շարժման» մեղադրանքը և դրան ի պատասխան՝ տեսանյութ է հրապարակել, որտեղ, ըստ նրանց, պատկերված է քաղաքացի Արթուր Մկոյանի կողմից ատրճանակից կրակելու փաստը, որի հիման վրա հետաքննություն է սկսվել։