«Ովքեր [ցեխով] չեն ծածկվել, բոլորն այնտեղ ողջ են մնացել, չէ՞։ Նման դեպքեր չեն եղել, որ, օրինակ, մահացածին հայտնաբերեն ավելի ուշ, կամ մի քանի ժամ անց։ Ես բացառում եմ, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է պնդել, որ եթե 15 րոպեից կամ մեկ ժամից սկսես փնտրել՝ հաշվի առնելով զանգվածը, հեռանկարային առումով ինչ-որ ազդեցություն կարող էր ունենալ։ Նրանք, ովքեր այդ պահին եղել են մի վայրում, որը չի ծածկվել այս զանգվածով, այդ մարդիկ ողջ է մնացել, հասկանու՞մ եք ինձ»,- Շովիի ողբերգության մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Վրացական երազանքի» պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Եթե լիներ մի դեպք, երբ, օրինակ, ժամանակի ընթացքում ինչ-որ բան ավելանար, որը վայրկյանական կարող էր ինչ-որ բան փոխել, ապա այս խոսակցությունը իմաստ կունենար։ Բայց դա իրականում իմաստ չունի,
Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ այդ պահին, չեմ կարծում, որ անմիջապես արձագանքը իմաստ ունենար որևէ մարդու համար...»,- ասել է պատգամավորը։
Ռաճայում՝ Շովի հանգստավայրի տարածքում, օգոստոսի 3-ին սառցադաշտային հալոցքներից գոյացած սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է հանգստավայրը, մինչ այժմ հայտնաբերվել է 20 դի, որից պարզվել է 16-ի ինքնությունը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 13-ը համարվում է անհետ կորած, այդ թվում՝ երեխաներ։ Աղետի վայրում փրկարարական աշխատանքները սկսվել են սելավից միայն երեք ժամ անց, ցեխի մեջ հայտնված մարդիկ շտապ օգնություն են խնդրել։
Երեկ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին փրկարարական գործողության ուշ մեկնարկի վերաբերյալ հետևյալ բացատրությունն է տվել.
«Ոչ մի ուշացում։
Ոչ թե 3 ժամ ուշացումով է հասել, այլ ուղղաթիռը 3 ժամից տեղում է եղել։ Ընդամենը երեք ժամում։
Թռչելու համար պահանջվում է մեկ ժամ: Ծանուցումից հետո, իհարկե, պետք է ստուգել, թե ինչ սարքավորում է պետք, իսկ դրանից հետո բուն սարքավորման համար նախապատրաստական շրջան է։ Դա հո մեքենա չէ, որ միանգամից տեղաշարժվես, պետք է պատրաստվել և հենց այդքան ժամանակ հետո՝ ուղղաթիռն այնտեղ է եղել ընդամենը 3 ժամում։
Փրկարար ծառայության կողմից առաջադրված բացարձակապես բոլոր խնդիրները կատարվել են։ Դուք գիտեք, որ ես այնտեղ էի մի քանի օր: Ովքեր եղել են, աղետից փրկվածները, մի մասին առաջին օրը դուրս են բերել, մյուս մասը տեղափոխվել է անվտանգ վայր՝ ապահովվել է բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ առավոտյան սկսվել է փրկարարական աշխատանքների երկրորդ փուլը, և բոլոր մարդիկ, ովքեր փրկվեցին աղետից, դուրս բերվեցին»,- ասել է Պապուաշվիլին լրագրողներին։