Ազգային բանկը այսօր կայացած արտարժույթի աճուրդում վաճառքի է հանել 60 000 000 ԱՄՆ դոլար, վաճառել՝ 48 500 000 ԱՄՆ դոլար։ Միջին փոխարժեքը կազմել է 2.7194։ Միջամտությունից հետո ազգային արժույթը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2․21 թեթրիով, իսկ մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2․7230 լարի։ Լարին եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1․97 թեթրիով։ Մեկ եվրոյի արժեքը 2․9909 լարի է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ըստ Ազգային բանկի տվյալների, վերջին օրերին արժույթի չափազանց մեծ պահանջարկը լրացուցիչ ճնշում է ստեղծել լարիի փոխարժեքի վրա, ինչը հիմնականում պայմանավորված է եղել միանվագ խոշոր գործարքներով, մասնավորապես՝ պլանավորված շահաբաժինների թողարկումով։ ՎԱԲ-ը բացատրում է, որ արժութային ինտերվենցիայի որոշումը կայացրել է առկա ճնշումը մեղմելու նպատակով։
«Լողացող փոխարժեքի ռեժիմով փոխարժեքը ձևավորվում է հիմնարար մակրոտնտեսական գործոնների հիման վրա։ Վերջին շրջանում արժութային շուկայում նկատվող տատանումները կապված չեն մակրոտնտեսական գործոնների հետ, հետևաբար՝ նման տատանումները կարճաժամկետ են։ Մակրոտնտեսական հիմունքները մնում են ամուր. վերջին երեք տարիների ընթացքում արձանագրվել է բարձր տնտեսական աճ՝ 2023 թվականից սկսած 3 տոկոս թիրախից ցածր գնաճով: Միևնույն ժամանակ, արտարժույթի ներհոսքն ուժեղ է, ինչն օգնում է ընթացիկ հաշվի դեֆիցիտը կայուն մակարդակի վրա պահել», - նշել են Վրաստանի Ազգային բանկում։
Մայիսի 16-ից մինչ այսօր Ազգային բանկը 4 արտարժույթի աճուրդով վաճառել է ընդհանուր 217 200 000 ԱՄՆ դոլար՝ մայիսի 16-ին` 60 000 000 դոլար, մայիսի 28-ին` 48 700 000, հունիսի 11-ին` 60 000 000, հոկտեմբերի 8-ին` 48 500 000: