Կախեթիում՝ Բակուրցիխե-Թբիլիսի մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, մեկը՝ ծանր վիրավորվել։ Ավտովթարը տեղի է ունեցել Բարջիսխևիի հատվածում, որտեղ բեռնատարը շրջվել և ընկել է թեթև մարդատար ավտոմեքենայի վրա։
Շտապ օգնության բրիգադը վնասվածքներ ստացած երիտասարդին տեղափոխել է հիվանդանոց։ Ինչպես հայտնել են Գուրջաանիի Geo Hospitals-ից, նա գանգուղեղային վնասվածք է ստացել։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, տարվում է հետաքննություն։
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա ինն ամիսներին երկրի ողջ տարածքում տեղի է ունեցել 4107 ճանապարհատրանսպորտային պատահար, 304 մարդ զոհվել է, 5401-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
