Բաթումիում՝ ծովում հայտնաբերվել է երեք օր առաջ անհետացած 16-ամյա Լուկա Աբուլաձեի դին։ Դեռահասի մահվան գործով երեք մարդ է ձերբակալվել, նրանցից մեկը մեղադրվում է սպանության փորձի մեջ։ ՆԳՆ տեղեկության համաձայն՝ մեղադրյալը Լուկա Աբուլաձեին և նրա երեք ընկերներին քարշ է տվել ծովը և դիտավորյալ այսպես կոչված ջրի բանանից այնպես գցել ջուրը, որ նրանք հնարավորություն չեն ունեցել օգտվել փրկարարական ժիլետներից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Լուկա Աբուլաձեն ծովում անհետացել է հուլիսի 4-ին։ Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ այս մասին հաջորդ օրը դիմել են Աջարիայի ոստիկանական բաժանմունք, որից հետո սկսվել է հետաքննությունը։ Իրավապահները հետաքննության շրջանակներում ձերբակալել են երեք անձի՝ 1989 թվականին ծնված Զ.Ս.-ին, 2004 թվականին ծնված Ն.Մ.-ին և 2005 թվականին ծնված Լ.Մ.-ին։ Զ.Ս.-ն մեղադրվում է անչափահասի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, իսկ Ն.Մ. և Լ.Մ. ձերբակալվել են առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով։
Քննությամբ պարզվել է, որ Զ.Ս.-ն Լուկա Աբուլաձեին և ևս երեք երիտասարդների՝ մոտորանավակին կցված այսպես կոչված փչովի բանանով քարշ է տվել ջուրը։ Հետագայում սուր մանևրով այսպես կոչված փչովի բանանի վրա նստած չորս անձին դիտավորյալ գցել է ջուրը, այդ թվում՝ Լուկա Աբուլաձեին, այնպես, որ նրանց փրկարարական ժիլետներից օգտվելու հնարավորություն չի տվել, ինքը՝ նավի ուղեկցող անձանց՝ Ն.Մ.-ի և Լ.Մ.-ի հետ շարունակել է ընթացքը։
Երեք երիտասարդները կարողացել են ափ դուրս գալ, իսկ Լուկա Աբուլաձեն անհետացել է։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա լողալ չգիտեր։
Այս պահին հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 19-109-րդ և 376-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են սպանության փորձին և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելուն։
