Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնապահպանական որոշում է կայացրել Բաթումիում արհեստական կղզու կառուցման վերաբերյալ։ «Ամբասադոր Բաթումի Այլենդ» ընկերությանն իրավունք է տրվել իրականացնել ամբարտակի նախագիծը Օդիսեյ Դիմիտրիադիս փողոցի և Բաթումի քաղաքի երկաթուղային կայարանի մերձափնյա տարածքում, որը ենթադրում է ծովում 12,5 հեկտար տարածքը լցնել քարերով և կազմակերպել պաշտպանիչ պատ: Ափի պաշտպանիչ պատնեշի աշխատանքները պետք է ավարտվեն 14 ամսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Ամբասադոր Բաթումի Այլենդը» նախատեսում է այս տարածքում ստեղծել երկու արհեստական թերակղզի և մեկ կղզի՝ ժամանցի և հանգստի համար և դրանց վրա ենթակառուցվածքներ կառուցել։
2021 թվականի սեպտեմբերի 20-ին Աջարիայի կառավարության նախագահը հայտարարեց Բաթումիում արհեստական կղզու կառուցման մասին։ Նա խոսքով, այն Դուբայի արմավենու կղզիների նման նախագիծ է լինելու. «Կներդրվի մի քանի հարյուր միլիոն դոլար։ Սա, մի կողմից, իր կարևորությամբ եզակի նախագիծ կլինի, և մենք արդեն կկարողանանք հետևել համաշխարհային առաջընթացին և ծովում ստեղծել նոր զբոսաշրջային վայր, և դա, իհարկե, կավելացնի նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղերը»:
Ծրագրի իրականացման համար «Ամբասադոր Բաթումի Այլենդի», Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և Աջարիայի կառավարության միջև 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կնքվել է ներդրումային համաձայնագիր։
Վրաստանի կառավարությունը ընկերությանը 89 հեկտար [891 258 քառակուսի մետր] հողատարածք է հատկացրել ծովում՝ խորհրդանշական 1 լարիով և 65 տարի ժամկետով՝ կառուցապատման իրավունքով։
Համաձայն պայմանագրի պայմանների՝ ներդրողը պետք է 48 ամսվա ընթացքում ստանա նախագծային թույլտվություններ փոխանցված տարածքում երկու արհեստական թերակղզիների և մեկ կղզու համար: 78 ամսում պետք է ավարտվի առաջին թերակղզին 12 հա տարածքով, իսկ 102 ամսում պետք է ստեղծվի երկրորդ թերակղզին՝ առնվազին 15 հեկտար տարածքով: 132 ամսվա ընթացքում ներդրողը պետք է ստեղծի նաև մեկ կղզի՝ առնվազն 5 հեկտար տարածքով: Թերակղզիներում պետք է կառուցվեն առնվազն 500 սենյակ ունեցող հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, բնակելի շենքեր, ծովափնյա բուլվար, հանրային լողափեր, ջրաշխարհներ, զբոսանավերի ակումբ, ուսումնական հաստատություններ։ Ըստ պայմանագրի՝ ներդրումների չափը կազմում է 100 մլն դոլար։
2022 թվականի հուլիսի 26-ին Վրաստանի կառավարությունը Բաթումիում, Սև ծովում արհեստական կղզու նախագծին շնորհել է հատուկ օբյեկտի կարգավիճակ։
«Ամբասադոր Բաթումի Այլենդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2021 թվականի հունիսի 14-ին։ Ընկերության բաժնետոմսերի 82%-ի սեփականատերը Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում գրանցված Property Assets Investment ԱՊԸ-ն է, իսկ բաժնետոմսերի 18%-ը պատկանում է «Բաթումի Այլենդ» ՍՊԸ-ին, որի 100%-ը պատկանում է Ֆրիդոն Քաթամաձեին, ով Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության երկքաղաքացի է հանդիսանում: «Ամբասադոր գրուպ»-ի սեփականատերը Ռուսաստանում աշխատող գործարար Էլգուջա Քեբուրիայի ընտանիքն է։
«Ամբասադոր գրուպ»-ին են պատկանում «Ամբասադոր Կաճրեթի» հյուրանոց-առողջարանային համալիրը, «Թբիլիսիի Ամբասադոր» հյուրանոցային համալիրը։ Քեբուրիաները Բաթումիի բուլվարում հյուրանոց են կառուցում, որն ի սկզբանե պետք է լիներ չորսհարկանի։ Բաթումիի բուլվարը մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ ունի, և մասնագետներն անընդունելի են համարում նախագծի փոփոխման արդյունքում բուլվարում 16 հարկանի շենք կառուցելը, որին առանց համաձայնության ավելացվել է նաև 17-րդ հարկը: Նույն բիզնես խմբին է պատկանում Գոդերձիի լեռնանցքում գտնվող «Ամբասադոր Գոդերձի» նորակառույց հյուրանոցային համալիրը և մի քանի ռեստորաններ Ռուսաստանում և Փարիզում։
