Բողոքի ցույցը ցրելու հետևանքով տուժել է ավելի քան 30 լրագրող

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդր Կեշելաշվիլի

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի համաձայն՝ նոյեմբերի 28-29-ը Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ոստիկանական ուժերի կողմից ցույցը ցրելու հետևանքով վիրավորվել է ԶԼՄ-ների 40 ներկայացուցիչ։ Նրանցից շատերը շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել, իսկ մի քանիսը կոտրվածքներով և այլ վնասվածքներով հոսպիտալացվել է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ տուժած լրագրողների՝ հանրահավաքը ցրելու ժամանակ այս անգամ օգտագործված քիմիական նյութերը շատ ավելի ուժեղ են եղել՝ մաշկի և աչքերի այրվածքներ պատճառելով, վնասելով տեսողությունը և դժվարացնելով շնչելը։

Վիրավորվել է «TV Պիրվելիի» հինգ աշխատակից.

Վիրավորված TV Պիրվելիի լրագրող Նատա Քաջաիան / Վրաստանի լուրերի լուսանկարը

«Մթավարի արխիի» լրագրող Դեա Մամիսեիշվիլին և օպերատոր Գիորգի Գոգինաշվիլին վիրավորվել են քիմիական նյութերով, իսկ լրագրող Քեթա Ցիցկիշվիլին ոստիկանների կողմից բանավոր բռնության է ենթարկվել և միջամտել են նրա մասնագիտական ​​գործունեությանը։ Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրող Դավիթ Կոբիձեին և օպերատոր Լուկա Բաչիլավայի մասնագիտական ​​գործունեությանը։

Հատուկ ջոկատայինները ֆիզիկական հարձակման են ենթարկել «Ֆորմուլա»-ի լրագրող Գուրամ Ռոգավային, ինչի արդյունքում նա ստացել է լուրջ վնասվածքներ (դեմքի ոսկորի և ողնուղեղի կոտրվածք՝ պարանոցի շրջանում)։ Լրագրողին խանգարել են նույնիսկ ֆիզիկական բռնությունից առաջ. մինչ նա ուղիղ եթերում էր, ոստիկանները ուժով հեռացրել են տարածքից։ Քիմիական նյութերից վիրավորվել են լրագրող Գիորգի Կվիժինաձեն և օպերատոր Թեդո Կվաչախիան։ Լրագրող Խատիա Սամխարաձեի ուղղությամբ նույնպես պղպեղի սփրեյ են փչել։

«Ֆորմուլա»-ի լրագրող Գուրամ Ռոգավան

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ դիմակավորված հատուկ ջոկատայինները ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են իրենց լրագրող Դավիթ Ցագարելիի վրա՝ բռունցքով հարվածել նրա որովայնին։ Լրագրող Սալոմե Չադունելին վիրավորվել է Քաշվեթի եկեղեցու մոտ։ Միջամտել են օպերատորներ Իլիա Ռատիանիի և Զուկա Խիդաշելիի մասնագիտական ​​գործունեությանը, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։

Հանրահավաքի ժամանակ ապօրինի ձերբակալվել է «Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդր Կեշելաշվիլին։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները բռնության են ենթարկել նրան, որի ժամանակ լրագրողը վնասվածքներ է ստացել գլխի և դեմքի հատվածում։ Նա հոսպիտալացման և վիրահատության կարիք է ունեցել։ Լրագրող Նաթիա Ամիրանաշվիլիի հեռախոսը դեն են նետել, նրան թույլ չեն տվել աշխատել։ Ֆոտոլրագրող Մինդիա Գաբաձեն մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս վիրավորվել է իրավապահների կողմից։ Լրագրող Բաստի Մգալոբլիշվիլիին նույնպես մի քանի անգամ արգելել են աշխատել։ Հրատարակության տվյալներով՝ նրան մի քանի անգամ բռնել են ու ծեծի ենթարկել։

«Մեդիա ապրիլի» տեղեկություններով՝ վիրավորվել է ֆոտոլրագրող Տբել Աբուսերիձեն։

«Պուբլիկա»-ի տեղեկություններով՝ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական բռնության են ենթարկել «Պրոեկտ 64»-ի հիմնադիր Գիորգի Գոգուային։

Վիրավորվել է OC Media-ի համահիմնադիր և լրագրող Մարիամ Նիկուրաձեն։ Լրագրողը վայր է ընկել իր ուղղությամբ աշխատող ջրցան մեքենայից արձակված ջրի շիթի հետևանքով։ Մի քանի անգամ նետել են նրա հեռախոսը։ Վնասվել է նաև տեսախցիկը։ Մարիամ Նիկուրաձեն նույնպես տուժել է պղպեղի սփրեյից։

Վիրավորվել է «Նեթգազեթի»-ի լրագրող Գիվի Ավալիանին, ում դեմքին պղպեղի սփրեյ են փչել։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ վիրավորվել է «Առաջին ալիքի» օպերատոր Դավիթ Բեժանիշվիլին։

Ինչպես հայտնում է JAMnews-ը, ուկրաինացի ֆոտոլրագրող Յուլիա Կալաբանիի ուղիղ դեմքին պղպեղի սփրեյ են փչել, գցել գետնին ու հարվածել։

«Ռուսթավի 2»-ի լրագրողը վիրավորվել է ջրային շիթից։

Հատուկ ջոկատայինները ոտքերով հարվածել են Expressnews-ի լրագրող Իրակլի Մանագաձեին։

Ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են «Մոնիտոր» ստուդիայի լրագրողներ Նինո Ծվերավային և Նինո Շուբիտիձեին տեսանկարահանել։ Ոստիկանները նրանց ուժով դուրս են բերել Քաշվեթիի եկեղեցու մուտքից։ Ոստիկանը ոտքով հարվածել է օպերատոր Գիորգի Բարամիձեին։

Աջարիայի հեռուստաընկերության լրագրող Նինո Լորչոշվիլին վիրավորվել է պղպեղի սփրեյից։

Վիրավորվել է բողոքի ցույցը լուսաբանող գերմանացի լրագրող։ Շրջանառվող լուսանկարում երևում է, որ նա վնասվածքներ ունի աչքերի շրջանում։

Լրագրողական էթիկայի խարտիան բողոքում է ոստիկանական ուժերի կողմից լրագրողների և օպերատորների հետապնդումների, նրանց աշխատանքին կանխամտածված միջամտության, հանրահավաքը ճնշելու ժամանակ տեխնիկայի միտումնավոր վնասման և առգրավման դեմ։

Խարտիան կոչ է անում ՆԳՆ-ին վերադառնալ օրենքի շրջանակ և դադարեցնել բռնությունն ու կամայականությունը։ Խարտիան նաև կոչ է անում Վրաստանի դատախազությանը արագ և արդյունավետ հետաքննել նոյեմբերի 28-29-ը ոստիկանական ուժերի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):