Բորջոմիի հովտում՝ Ախալդաբայի մոտակայքում անտառ է այրվում։ Ծուխը երեկ նկատել են տեղացիները։ Նրանց խոսքով՝ կրակը տարածված է բնակավայրից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեծ տարածքի վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Երեկվանից տեղի բնակիչները, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները փորձում են մարել հրդեհը։ Այսօր առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում աշխատանքին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության չորս ուղղաթիռ։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի տեղանքի պատճառով հնարավոր չէ հրդեհի օջախին մոտ տանել հրշեջ-փրկարարական տեխնիկա։
«Հրշեջներն ու փրկարարները ողջ գիշեր իրականացրել են տեղայնացման աշխատանքներ։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են Թբիլիսիի, Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի հրշեջ-փրկարարական վարչությունների 150 հրշեջներ և Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության Բորջոմ-Խարագաուլիի ազգային պարկի ռեինջերներ։ Անհրաժեշտության դեպքում գործընթացին կներգրավվեն նաև այլ տարածքային կառավարման մարմիններից՝ համապատասխան հակահրդեհային տեխնիկայով։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից կազմակերպվել է հատուկ դաշտային շտաբ, որտեղից համակարգվում են անտառային հրդեհների մարման աշխատանքները։ Հրդեհի մշտադիտարկումն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- ասված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհի պատճառն անհայտ է։ Ախալդաբացիների խոսքով՝ իրենց արգելված է անտառից փայտ բերել։
