Միացյալ Թագավորության խորհրդարանի Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Բլեր Մակդուգալը Համայնքների պալատի այսօրվա նիստում արձագանքել է Վրաստանի կառավարության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ «բռնի ճնշումներին» և ասել, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը, որը կառավարության քարոզչության հիմնական գործիքն է, կառավարվում է Մեծ Բրիտանիայից Hunnewell Partners ընկերության միջոցով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 2 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
- 6 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
Բլեր Մակդուգալը դիմել է Համայնքների պալատի ղեկավար, կառավարության ներկայացուցիչ Լյուսի Փաուելին՝ հարցի շուրջ բանավեճ անցկացնելու համար:
«Բանավեճում կարելի է դիտարկել այն փաստը, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ այս դաժան կառավարության հիմնական քարոզչական գործիքը, շահագործվում և կառավարվում է Մեծ Բրիտանիայից՝ Hunnewell Partners-ի միջոցով։ Բանավեճի ընթացքում մենք կարող ենք քննարկել, թե արդյոք եկել է ժամանակը, որ Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հետաքննի այդ գործողությունները այս երկրից՝ ռուսամետ քարոզչություն մղելու և խաղաղ ցուցարարների դեմ բռնություն հրահրելու համար»,- ասել է Բլեր Մակդուգալը։
Լյուսի Փաուելը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի պատգամավորին՝ հարցը բարձրաձայնելու համար։ Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորության կառավարությունը շարունակում է Վրաստանի կառավարությանը կոչ անել դադարեցնել դեմոկրատական նորմերից հեռանալը և մեկուսացումը արևմտյան գործընկերներից։
«Մենք շարունակում ենք դատապարտել ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժի չափից ավելի կիրառումը։ Դուք շատ կարևոր խնդիր եք բարձրացրել այս ոլորտում գործող ընկերությունների վերաբերյալ»,- ասել է Լյուսի Փաուելը և Բլեր Մակդուգալին առաջարկել բարձրացնել այդ հարցը բիզնես հանձնաժողովի քննարկման ժամանակ։
Hunnewell Partners-ի հիմնադիր գործընկերը գործարար Իրակլի Ռուխաձեն է՝ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատերը։ Վրաստանում Hunnewell Partners-ի ակտիվները ներառում են Liberty Bank-ը և Ռուսթավիի մետալուրգիական գործարանը։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային ֆինանսավորումից։
Ոստիկանական ուժերը բազմիցս ցրել են եվրաինտեգրման կասեցման դեմ բողոքող քաղաքացիներին։ Հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել թե՛ հանրահավաքի մասնակիցներին, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ակցիաների շրջանակներում տարբեր հիմքերով ձերբակալվել է մոտ 500 մարդ։
Ընթացիկ իրադարձությունների կապակցությամբ Միացյալ Թագավորությունը դադարեցրեց Վրաստանի կառավարության ծրագրային աջակցությունը, սահմանափակեց պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ներգրավվածությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ։
«Մենք դադարեցնում ենք Վրաստանի կառավարության ծրագրային աջակցությունը, ինչպիսին է Պետական կառավարման բարեփոխումների և հաշտեցման և քաղաքացիական համագործակցության պետական ապարատի Խաղաղության հիմնադրամի ֆինանսավորումը։ Նաև սահմանափակում ենք համագործակցությունը ռազմական ոլորտում։ Օրինակ՝ մենք այլևս չենք օգնում Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության կենտրոնի կառուցմանը։ Նաև կսահմանափակենք քաղաքական հանդիպումներն ու շփումները։ Մենք չենք կարող թարմացնել Ուորդրոփի ռազմավարական երկխոսությունը այս իրավիճակում»,- ասել է դեսպան Գարեթ Ուարդը։
Դիվանագետի խոսքով՝ իրենք ցնցված են բռնությունից, որը ոստիկանությունը և ոչ ֆորմալ խմբերը կիրառեցին ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։