Ոստիկանությունը ձերբակալել է «Մթավարի» ալիքի առավոտյան հաղորդման հաղորդավար Լաշա Նակաիձեին։ Նակաիձեի դեմ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ նա մեղադրվում է ընտանեկան բռնության, բռնաբարության փորձի և ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքների մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Հեռուստահաղորդավարի ձերբակալությանը «Մթավարի» ալիքը արձագանքել է հայտարարությամբ: Հեռուստաալիքի տվյալներով՝ «Մթավարի» ալիքի աշխատակիցներից մեկը ոստիկանությանը հայտնել է 2022 թվականի օգոստոսի 15-ին տեղի ունեցած դեպքի մասին, որից հետո տուժած կինը բժշկական զննում է անցել, հարցաքննվել, իսկ Լաշա Նակաիձեն նրա ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է։
Ելնելով Նակաիձեին առաջադրված մեղադրանքի լրջությունից՝ «Մթավարի» ալիքն իրեն պարտավոր է համարում դադարեցնել նրա հետ ցանկացած տեսակի համագործակցություն, սակայն եթե նրա հանցանքը չհաստատվի, հեռուստաալիքը կվերանայի գործնական հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը Լաշա Նակաիձեի հետ։
Հեռուստաընկերությունը դատապարտում և զերծ է մնում ցանկացած տեսակի բռնությունից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնությանը, որը ոչ մի դեպքում արդարացված չէ։
Լաշա Նակաիձեն ձերբակալվել է օգոստոսի 16-ին։
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարից հունիս ամիսներին ընտանեկան բռնության դեպքերի համար կիրառվել է 4 313 խափանման միջոց։ Արձանագրված դեպքերից 1094-ը՝ ֆիզիկական բռնություն, 3988-ը՝ հոգեբանական, 86-ը՝ տնտեսական, 39-ը՝ հարկադրանք, 20-ը՝ անտեսում։ Մեկ գրանցված դեպքում կարող է լինել միաժամանակ երկու կամ երեք տարբեր տեսակի բռնություն։
2021 թվականին երկրում գրանցվել է ընտանեկան բռնության 9376 դեպք։
