Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում, այսպես կոչված, օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեի եղբոր՝ Լևան Ջանգվելաձեի սպանության գործով ոստիկանությունը մեկ անձ է ձերբակալել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
ՆԳՆ հաղորդմամբ՝ դիտավորյալ սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1975 թվականին ծնված Գ.Ու.-ն։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում հրազենից կրակել է երկու անձի՝ պատճառելով մի քանի հրազենային վնասվածք և դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ստացած վնասվածքների հետևանքով 1964 թվականին ծնված Լ.Ջ.-ն տեղում մահացել է, իսկ 1965 թվականին ծնված Գ.Չ.-ն տեղափոխվել է բուժհաստատություն։
Գործով ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները մեղադրյալին ձերբակալել են Թբիլիսիում»,- ասված է ՆԳՆ-ի այսօր՝ մարտի 17-ին տարածած հաղորդագրության մեջ։
Գործը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով՝ դիտավորությամբ սպանություն և ապօրինի կերպով հրազեն գնել, պահել և կրել։ Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
