Չեխ լրագրող Ռեյ Բեյսլին, ում թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, ասել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում իրեն ապօրինաբար պահել են 34 ժամ, որից հետո վերադարձրել են Չեխիա։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Թբիլիսիի օդանավակայանում արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չունեցող 34 ժամ անօրինական կալանավորումից հետո ես այժմ ապահով գտնվում եմ Վարշավայի օդանավակայանում։ Ես տխուր եմ Վրաստանը լքելու համար։ Այս ընտրությունները ճակատագրական են երկրի և ամբողջ աշխարհի համար։ Պրահա կմեկնեմ այն հույսով, որ մոտ ապագայում կկարողանամ ուրիշների օգնությամբ վերադառնալ Վրաստան»,- գրել է լրագրողը։
Հոկտեմբերի 22-ի երեկոյան Ռեյ Բեյսլին հայտնել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի սահմանապահները «առանց հիմնավորման և լրացուցիչ բացատրության» թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Նա հրապարակել է Վրաստանի ՆԳՆ որոշումը, որտեղ որպես մերժման հիմք նշվում է ստանդարտ սյունակը՝ «չի համապատասխանում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին»։ Լրագրողի հեռախոսն ու այլ անձնական իրերը առգրավվել են։ Հոկտեմբերի 22-ի երեկոյից նրա հետ կապ հաստատել հնարավոր չի եղել։
Ռեյ Բեյսլին անկախ լրագրող է: Նա եկել էր Վրաստան՝ լուսաբանելու խորհրդարանական ընտրությունները։ Facebook-ում հրապարակված լուսանկարների համաձայն՝ Բեյսլին Թբիլիսիում էր նաև այս տարվա մայիսին, երբ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցեր էին տեղի ունենում։
