Մցխեթայի շրջանային դատարանի դատավոր Ռեզո Նադոյին Գուդաուրիում ռուս զբոսաշրջիկների հետ ընդհարման գործով քաղաքացիական ակտիվիստ, «Traffic Travel» տուրիստական ընկերության հիմնադիր Ցոտնե Ջափարիձեին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մասով, իսկ ոստիկանության պահանջին չենթարկվելու համար դրվագով դադարեցրել է վարչական վարույթը։ Դատավորը բանավոր դիտողություն է տվել Ջափարիձեին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ջափարիձեի փաստաբան Կախա Կոժորիձեն «Վրաստանի լուրերին» ասել է, որ, չնայած պատժի թեթև ձևին, մեղավոր ճանաչելու մասով որոշումը հավանաբար կբողոքարկվի Թբիլիսիի վերաքննիչ դատարան։
Ցոտնե Ջափարիձեն համաձայն չէ դատավորի որոշման հետ: Նա կարծում է, որ այդ նկատողությունն ավելորդ է եղել՝ կապված օկուպանտ երկրի հասցեին հնչած խոսքերի հետ։
«Թշնամին ու օկուպանտը՝ կրկնում եմ դատարանում ասածս, իրավունք չի ունենա այստեղ ծայրահեղ բան անել, վիրավորել մեզ՝ այս երկրի քաղաքացիներիս, ստիպել, որ ռուսերեն խոսենք և լինենք իրենց աշխատակիցները։ Հետևաբար, տրամաբանական է, որ դա չպետք է հանգեցնի որևէ անհարկի դատավարության: Դրա մասին բանավոր նախազգուշացում չպետք է լինի։ Օկուպանտ երկրի ուղղությամբ ինչ-որ բառեր ասելը չպետք է պատժելի լինի»,- որոշումը հրապարակելուց հետո ասել է Ջափարիձեն։
Նրա ցուցմունքների համաձայն՝ փետրվարի 9-ին Գուդաուրիում նա իր 12 և 21 տարեկան երեխաների հետ եղել է ճոպանուղու մոտ կանգնած, երբ միջադեպ է տեղի ունեցել ռուս զբոսաշրջիկների հետ։
«Այնտեղի մարդկանցից մեկն ինձ հետ ռուսերեն խոսեց։ Ես ասացի, որ խոսի անգլերեն: Նա ինձ հարցրեց, թե ինչու: Ես ասացի՝որովհետև «Fuck Russia»: Դրան հաջորդեց բանավոր և ֆիզիկական բախում։ Նրանք երեքն էին։ Տասից ավելի ոստիկաններ եկան ու փոխանակ նրանց հեռացնեին, բոլորն ինձ վրա հարձակվեցին։ Նրանցից մեկն ինձ ծաղրելով ասաց՝ դու սադրիչ ես։ Ինձ ցած գցեցին ու ձեռնաշղթաներ հագցրին։ Սա կատարվում էր իմ երեխաների աչքի առաջ։ Նրանք ինձ դահուկային կոշիկներով տարան Մցխեթա»,- ասել է Ջափարիձեն «Վրաստանի լուրերին»։
Ձերբակալությունից հետո ոստիկանության աշխատակիցները Ցոտնե Ջափարիձեի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն են կազմել՝ մանր խուլիգանության և ոստիկանության պահանջին չենթարկվելու հոդվածներով և տարել Մցխեթա։ Մի քանի ժամ անց Ջափարիձեն ազատ է արձակվել, իսկ դատը նշանակվել է փետրվարի 15-ին։ Փետրվարի 15-ի հանդիպմանը հարցաքննվել են ոստիկանության աշխատակիցները։ Կոնլֆիկտի մեջ ներգրավված ռուս զբոսաշրջիկները չեն հարցաքննվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի սահմանն ամենաշատը հատել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Մասնավորապես, օկուպանտ երկրից Վրաստան է մուտք գործել 1 459 541 մարդ, ինչը 401 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։ Երկրում մնացել է ավելի քան 120 հազար ՌԴ քաղաքացի։